Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ» Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»


«Բո­լորս պարտք ունենք պե­տու­թյան հան­դեպ, խա­ղա­ղու­թյուն ու ար­դա­րու­թյուն մեր երկ­րին»․«Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեզ պարտադրված հերթական պատերազմում հայկական բանակը շարունակում է ցավոտ հարվածներ հասցնել հակառակորդի հարձակումներին։ Ոչ մեկ անգամ պաշտպանության բանակի ներկայացուցիչները, հրամանատարները նշում են, որ ընդհուպ շարքային զինծառայողն այսօր սխրանքներ է գործում մարտադաշտում։ Ազատամարտիկ, երգիչ Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ) նշում է, որ պատերազմները մեր ժողովրդի համար, կարծես թե, գենետիկական մեծ առավելություն ունեն։ «Իզուր չէ, որ մենք սգի, արհավիրքի, պատերազմների շուրջ են համախմբվում։

Սա մեր ամենամեծ առավելությունն է։ Մեր ժողովուրդն օժտված է համախմբվելու կարողությամբ։ Պատերազմներն աընդհատ գալիս են մեզ հիշեցնելու, թե մենք ով ենք։ Մեր զինվորները ոչ միայն զինված են գիտելիքներով ու անհրաժեշտ ամեն ինչով, այլ նաև սթափությամբ, զգոնությամբ, ինչն առաջնորդում է մարդուն պատերազմի ժամանակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մկրտչյանը։ Նա նշում է՝ հայկական զինված ուժերը, զինվորականներն ու շարքային զինվորներն ապացուցում են այն կարծիքը, որ հայկական բանակն ամենահզորն ու մարտունակն է տարածաշրջանում։ «Մենք դատապարտված ենք հզոր լինելու տարածաշրջանում, որովհետև խոսքն այսօր ոչ թե Արցախը պաշտպանելու կամ այլ հարցերի մասին է:

Մենք այսօր պաշտպանում ենք որպես պետություն ու ազգ մեր հայրենի հողում ապրելու իրավունքը։ Մենք սրա համար ենք կռիվ տալիս։ Կռիվն արդեն Երևանում է։ Պետք է մեր վերջին մարտը մղենք՝ կա՛մ ապրել, կա՛մ մեռնել։ Մեզ ստիպել են, որ մենք այսպես ապրենք։ Փորձը ցույց է տալիս, որ երբ մենակ ենք լինում և ապավինում ենք մեր ուժին, հաղթանակը մեզ միշտ էլ առաջնորդում է։ Կարող ենք համեմատականներ անցկացնել, օրինակ՝ 1918 թվականի մեր Առաջին հանրապետության հետ։ Ստեղծվեց մեր պետությունը, այդ փոքր՝ 10 հազար քմ-ի վրա երեք ուղղություններով պատերազմ մղեց մեն-մենակ, ոչ ոք չկար այդտեղ և գոյատևեց, ընդարձակվեց որպես պետություն։

Հետագայում, իհարկե, քանդվեց, ում ինչ ասես տվեցին՝ և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային։ Հետո արդեն հայոց պետականությունը կործանվեց բոլ շևիկյան ներխուժումից։ Այս օրինակն այն մասին է, որ եթե ապավինում ենք միայն մեր ուժին, հաղթում ենք։ Դա անում ենք նաև այս օրերին»,-նշում է մեր զրուցակիցը։ Բանակի ու զինվորի թիկունքն այս օրերին շատ ամուր է։ Ամեն մեկը գլուխը կախ իր գործն է անում, ամուր պահում տնտեսության հիմքերը, համախմբվում և ինչ-որ հարցեր լուծում զինվորների կամ էլ Արցախից ժամանակավոր բնակության Հայաստան տեղափոխված ընտանիքների համար։ Մեր բանակը գիտի, թե ինչի համար է կյանքի ու մահու կռիվ մղում սահմանին։ «Ամեն հայ մարդ այսօր փորձում է օգտակար լինել, ինչով կարող է, գուցե իր հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, բայց օգնելու ցանկություն ունի։ Դա էլ է մեր գենետիկայի մեջ։

Եթե անհրաժեշտություն կա, ամեն ինչ անել բանակի համար։ Մեր տեսակն այդպիսին է։ Դա եկավ փաստելու նաև այն, որ անգամ երբ զորահավաք չէր հայտարարվել, հարյուրավոր մարդիկ արդեն իսկ զինկոմիսարիատներ էին ներկայացել՝ Արցախ մեկնելու համար կամավորագրվելու։ Ես դա տեսել եմ։ Փորձում էին անգամ այս կամ այն տեղում ծանոթ գտնել ու սահման մեկնել։ Կամավորները չեն սպասել զինկոմիսարիատների ծանուցումներին։ Սա ներքին ուժ է, որ մղում է քեզ այդ քայլին։ Դու չես մտածում, որ պետք է դա անես, անկախ քեզանից կատարում ես այդ կարևոր քայլը»,-ընդգծում է երգիչը։ Մկրտչյանն ասում է՝ կարևոր է հզոր պետություն կառուցելը, անարդարությունը բոլոր ոլորտներից բացառելը: «Ամեն ինչ պետք է անել, որ մեր պետության մեջ ազնիվ ու շիտակ մթնոլորտն ապահովենք մշտապես։ Մեր ժողովուրդն անարդարություն չսիրող ժողովուրդ է։ Ժողովրդի այն մասը, որը պայքարում է անարդարության դեմ, պետք է ավելանա։

Արդարությունն ու անարդարությունը կպած են իրար, դրանք պետք է տարանջատել։ Արդարությունը պետք է ամեն տեղ լինի, մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, պատերազմները մեզ միշտ առաջնորդելու են։ Մենք դեռ միասնական գործող օրգան չենք։ Մեր պետության օրգանների մեծ մասը պակասում է, որ կայանանք իբրև պետություն, միայն այդ պակասող օրգանների առկայության դեպքում հաջողությունների կհասնենք։ Փակ տարածքում ենք, պետք է արտաքին աշխարհի հետ կապեր ունենանք, ոչ մեկից կախված չլինենք գոնե տարրական հարցերում»,-ասում է ազատամարտիկը: Իսկ վերջում հավելում է՝ մեր մտածողության մեջ առաջին հերթին պետք է լինի պետությունը:

«Փառք ու պատիվ մեր ժողովրդին ու բանակին։ Մեր ժողովրդին խաղաղություն ու համախմբում եմ մաղթում։ Մենք բոլորս պարտք ու պարտականություն ունենք պետության հանդեպ։ Կարևոր է՝ այն, ինչի համար մեր տղաները զոհվեցին, հաջողությամբ պսակվի։ Մեր մտածողության, մեր գործողությունների մեջ առաջին հերթին պետք է լինի պետությունը, նրա հանդեպ արդար, ազնիվ ու շիտակ ապրելու գաղ ափարը»,- եզրափակում է Մկրտիչ Մկրտչյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԻ՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՀեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՊատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորմանԵղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում