Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ, ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ. Արայիկ Հարությունյան
ՀասարակությունՀարգելի ՛ հայրենակիցներ
Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան