Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Ֆրանսիսկո Բույոն հայտարարել է, որ մադրիդյան թիմի ղեկավարությունը շատ ճիշտ որոշում է կայացրել՝ գլխավոր մարզիչ նշանակելով Կարլո Անչելոտիին:
Հիշեցնենք, որ 2013/14 մրցաշրջանից առաջ իտալացի մասնագետը այդ պաշտոնում փոխարինեց Ժոզե Մոուրինյուին:
«Անչելոտին ապացուցեց, որ կարող է հիանալի ղեկավարել թիմը: Կարծում եմ՝ Մոուրինյուի հեռանալուց հետո «Ռեալում» անհանգիստ իրավիճակ էր: Իսկ Անչելոտին ստեղծեց ոչ միայն մրցունակ կազմ, այլև հաղթող թիմ»,-Բույոյի խոսքը մեջբերում է AS-ը: