Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան


Հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րը կա­րև­որ նշա­նա­կու­թյուն ունի ոչ մի­այն ամուր թի­կունք ունե­նա­լու, այ­լև ռազ­մա­ճա­կա­տում հա­ջո­ղու­թյուն­ներ գրան­ցե­լու հար­ցում․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական ագրեսիա սանձազերծեց այնպիսի պայմաններում, երբ աշխարհում թևածում է կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ստեղծված ճգնաժամը՝ իր բացասական հետևանքներով հանդերձ։ Ադրբեջանը նույնիսկ ցանկություն չունեցավ լսել միջազգային առողջապահական կազմակերպությունների այն կոչերը, որ չպետք է սրել հակամարտությունները մինչև համամարդկային այս խնդրի լուծումը, քանի որ դրանք կարող են հանգեցնել լուրջ հումանիտար աղետների և համավարակի դեմ պայքարը երկրորդ պլան մղել։

Եվ իսկապես, ռազմական գործողությունների փաստը իրավիճակ է փոխել համավարակի դեմ արդյունավետ պայքարի հարցում։ Եթե նախքան ռազմական գործողությունները մեր հասարակության ուշադրությունը սևեռված էր համավարակի դեմ պայքարի վրա, ապա հակամարտության գոտում իրավիճակի սրումը, կարծես, երկրորդ-երրորդ պլան է մղել համավարակի թեման։ Այս իրավիճակում, բնականաբար, հանրությանը հուզող հիմնական հարցը դարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, և քաղաքացիները շատ դեպքերում սկսել են անտեսել համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանման անհրաժեշտությունը, դիմակներ չկրել և այլն։

Բացի այդ, մեծ քանակության մարդկանց շփումները և կուտակումները սկսել են դառնալ սովորական երևույթ։ Արդյունքում վերջին օրերին աննախադեպ չափերով ավելացել է վարակակիրների թիվը: Ներկայիս ցուցանիշներն արդեն ավելի են, քան հունիսի վերջի-հուլիսի սկզբի տվյալները, երբ համաճարակի տարածման առաջին ալիքը մոտավորապես հասել էր իր պիկին։ Երեկ արդեն ունեցել ենք հիվանդացության աննախադեպ՝ 1371 դեպք մեկ օրվա համար: Ըստ էության, կորոնավիրուսի երկրորդ ալիքը Հայաստանում հասել է մեծ չափերի, որն իր մեջ էական վտանգներ է պարունակում։ Նախ՝ լուրջ սթրեսի է ենթարկվում առողջապահության համակարգը, որն այս օրերին ստիպված է աշխատել երեք ուղղություններով՝ այն հիվանդները, որոնք միշտ եղել են ու կան, պատերազմում վիրավորվածներն ու կորոնավիրուսով վարակվածները։

Ուստի այս պայմաններում առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունը թուլացնելու տարբերակներից մեկը կարող է լինել կորոնավիրուսով վարակակիրների թվի նվազումը։ Արդյունքում երկշաբաթյա արձակուրդ տրվեց հանրակրթական դպրոցներին: Երկու շաբաթով կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սակայն, որքան էլ առկա վիճակում բարդ լինի, համակարգային լուծումներ են պետք, որպեսզի հանրության ուշադրությունից չվրիպի համավարակի դեմ պայքարի կարևորությունը։ Որպեսզի քաղաքացիները պահպանեն հակահամաճարակային կանոնները, անհրաժեշտ է ոչ միայն ակտիվացնել հանրության հետ աշխատանքները, այլև որոշակի վերահսկողության մեխանիզմներ ներդնել։

Չենք ասում, որ ներկայիս պայմաններում պետք է շարունակել մարդկանց զանգվածաբար տուգանել, առավել ևս հազիվ թե այս վիճակում որևէ մեկի մտքով անցնի ամբողջական «լոքդաունը», բայց պետք է ամեն անգամ արձանագրել հակահամաճարակային կանոնների խախտումները և պահանջել, որպեսզի քաղաքացիները հետևողական լինել դրանք պահելու հարցում։ Թեպետ, եթե մինչպատերազմական վիճակը շատ ավելի առաջնային էր պետական համապատասխան կառույցների գործունեությունը, ապա հիմա առավել քան երբևէ կարևորվում է յուրաքանչյուրիս պատասխանատվության աստիճանը, որպեսզի հիվանադանալով՝ թիկունքից չհարվածենք պատերազմի մեջ գտնվող երկրին:

Հարկ է հաշվի առնել, որ համավարակի տարածմամբ ավելի ծանրաբեռնելով առանց այն էլ լուրջ ծանրության տակ հայտնված առողջապահական համակարգը՝ մեծ ռեսուրսներ ենք կորցնում, որոնք կարող ենք ներդնել միայն ռազմաճակատի սպասարկմանը։ Այլ կերպ ասած՝ համավարակի դեմ պայքարը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ամուր թիկունք ունենալու, այլև ռազմաճակատում հաջողություններ գրանցելու հարցում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան