Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ» Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ» «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»


Մի ժա­ռան­գու­թյան պատ­մու­թյուն. «զին­վեք» փաս­տաթղ­թե­րով և գու­մա­րով․«Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոտար, փաստաթղթեր, վճարումներ, բյուրոկրատական քաշքշուկ: Այս ամենի մասին պատկերացում կարելի է կազմել միայն այն դեպքում, երբ ինքդ առնչվես ողջ գործընթացին, քանի որ յուրաքանչյուր պատմություն ունի իր առանձնահատկությունները: Օրինակ՝ կարող ես ներկայացնել մի քանի փաստաթուղթ, եթե դրանցից մեկում նույն մարդու անվան մեջ կա անգամ մեկ տառի փոփոխություն, ստիպված ես «ընկնել այս կամ այն հիմնարկի դուռը»՝ տեղեկանք բերելու, որ բոլոր թղթերը նույն մարդուն են վերաբերում:

Չխախտելով ավանդույթը՝ սեփական փորձով ցույց տանք, թե ինչի մասին է խոսքը և ինչ «փորձությունների» պետք է պատրաստ լինել գործը սկսելուց առաջ: Մեր պատմությունը սկսվեց այս տարվա մայիսին, երբ լրանում էր տատիկիս մահվան վեց ամիսը, և այդ ժամկետը դեռ չլրացած` պետք է սկսեինք ժառանգության, ավելի կոնկրետ՝ այն տան սեփականության փոխանցման գործընթացը, որի սեփականատերն էր նա: Ժառանգությունը փոխանցվելու էր ավագ դստերը, մյուսները համասեփականատերեր չէին, նաև հաշվառված չէին այդ հասցեում, բայց նույնիսկ այդ պարագայում պարզվեց, որ նրանց ներկայությունը և համապատասխան փաստաթղթեր ստորագրելը նոտարում պարտադիր է։

Բայց ամեն ինչի մասին հերթով, քանի որ իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր։ Ի՞նչ ճանապարհ պետք է անցնի քաղաքացին մինչև ցանկալի փաստաթուղթը ձեռքում ունենալը։ Նախ՝ պետք է հաշվարկել ժամանակը, հարազատի մահվանից հետո վեց ամիսը չլրացած դիմել նոտարական գրասենյակ, քանի որ եթե ժամկետը բաց թողնեք, ընկնելու եք հավել յալ քաշքշուկի մեջ, ընդհուպ գործը կարող է հասնել դատարան։ Մայիսին դիմեցինք նոտարին, դիմում գրեցինք, որպեսզի գործընթացը սկսվի։ Նոտարում մեզ ընդարձակ մի ցուցակ տվեցին, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել։

Ես այդ ցուցակից մեջբերումներ կանեմ, քանի որ մի քանի փաստաթղթերի «ձեռքբերման» համար բավականին մեծ ջանքեր գործադրեցինք ու շատ դռներ թակեցինք։ Այսպիսով՝ պետք էր ներկայացնել բնակարանի սեփականության վկայականը, անձի մահվան և նրա ամուսնության վկայականները, երեխաների ծննդյան վկայականներն ու անձնագրերը, տեղեկանք համատիրությունից, որ նա մինչ իր մահը ապրել է այդ հասցեում, տեղեկանք վարչական շրջանի աշխատակազմից, թե ովքեր են մասնակցել բնակարանի սեփականաշնորհմանը։

Մեր պարագայում այսքանն էր անհրաժեշտ։ Ընթացքում պարզվեց, որ կա որոշ փաստաթղթերի անհրաժեշտություն ևս։ Առաջին երկու փաստաթուղթն ունեինք, համատիրությունից վերցրեցինք համապատասխան տեղեկանքը, վարչական շրջանի աշխատակազմից բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցած անձանց անունով փաստաթուղթը, որի համար բանկում կատարեցինք 1000 դրամի վճարում՝ չհաշված բանկի սպասարկման գումարը։ Մեկ էլ հանկարծ բացահայտում ենք, որ չկա տատիկի ամուսնության վկայականը։

Երկար փնտրելուց և չգտնելուց հետո նոտարը հարցման միջոցով փոստով դիմում- նամակ է ուղարկում արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությանը՝ ամուսնության վկայականի մասին տեղեկանք ստանալու համար։ Մի քանի օր անց զանգահարում ենք ՔԿԱԳ, որտեղից տեղեկացնում են՝ համապատասխան փաստաթուղթն ուղարկվել է նոտարին, սակայն մինչ օրս այդ նամակը նոտարին չի հասել։ Թե ի՞նչն էր խնդիրը, այդպես էլ չիմացանք։ Նամակը հասել էր ՔԿԱԳ, պատասխանը դուրս էր եկել ՔԿԱԳ-ից, բայց նոտարին այդպես էլ չհասավ։

Մեր «բախտից» այդ ընթացքում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված առձեռն դիմումներ ՔԿԱԳ-ը չէր ընդունում, բայց, բարեբախտաբար, նույն ընթացքում սկսեց գործել արդարադատության նախարարության հանրային ծառայությունների միասնական գրասենյակը։ Այնտեղ ներկայացրեցինք մի քանի տվյալ, օրեր անց ստացանք տատիկի ու պապիկի ամուսնության վկայականի մասին տեղեկանքը՝ 2300 դրամ վճարում կատարելով, որը կարելի է ներկայացնել պետական յուրաքանչյուր հաստատություն։

Սակայն, երբ փաստաթուղթը տարանք նոտարական գրասենյակ, պարզվեց՝ դրա վրա բացակայում է կապույտ կնիքը և գրառումը՝ Ձև համար..։ Նորից նույն թուղթը ներկայացրել ենք ՔԿԱԳ, որտեղ այն կնքել են և տարել նոտար։ Ի դեպ, նշենք, որ թե՛ ՔԿԱԳ-ը, թե՛ նոտարական գրասենյակները գործում են արդարադատության նախարարության ներքո, բայց, ինչ խոսք, երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ իրարից «տեղյակ չեն»: Օրինակ՝ ՔԿԱԳ-ից ասում են, որ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում իրենց ուղղվող դիմումները պետք է օնլայն ներկայացնել, իսկ նոտարն ասում է՝ տեղյակ չէ այդ հրամանի մասին։

Նույնը նաև կնիքի դեպքում: Սա հավել յալ բարդություններ է ստեղծում քաղաքացու համար, որը ստիպված է բան ու գործ թողնել ու թուղթ տանել-բերելով զբաղվել: Հուսանք՝ սա մեկը մյուսից անտեղյակ լինելու հետևանք չէ։ Այս գործընթացի ընթացքում երբեմն թվում է, որ ներկայացնում ես դիմում դիմումի համար։ Հենց այս պահերին ես հասկանում, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ակտիվացնել օնլայն փաստաթղթաշրջանառությունը: Այս պարագայում կխնայվեն թե՛ մարդկանց նյարդերը, թե՛ ժամանակը: Ինչևէ։

Այս պատմությունից ինքս մի քանի դասեր քաղեցի: Նախ՝ շատ խնամքով պետք է պահել ու պահպանել բոլոր փատաթղթերը, եթե որևէ փաստաթուղթ ինչ-ինչ պատճառներով կորցրել եք, ապա փորձեք այն ձեռք բերել պետական գերատեսչություններից, հավատացեք, այն մի օր պետք կգա և հետագայում ստիպված չեք լինի դրա ձեռք բերման վրա օրեր ծախսել։ Ընդ որում՝ պարտադիր է ունենալ փաստաթղթի բնօրինակը կամ էլ դրա կնիքով տարբերակը: Ցանկացած տեսակի գործարք սկսելուց առաջ բավականաչափ գումար ունեցեք, դա շատ կարևոր է, քանի որ սկսելուց չեք կարող կանգ առնել կես ճանապարհին։

Մեզ, օրինակ՝ միջին հաշվարկներով պետք եղավ մինչև 100 հազար դրամի չափով գումար, խոսքը նոտարական ծառայությունների մասին է, երբ անգամ մեկ դիմում լրացնելու համար պետք է վճարում կատարես, էլ չենք ասում մյուս փաստաթղթերը ներկայացնելիս, ինչպես նաև կադաստրում կատարված վճարումը։ Դե իսկ ամուր նյարդեր և ազատ ժամանակ ունենալը պարտադիր պայման է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՀեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՊատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորմանԵղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանԻսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն Մանվելյան