Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»


Հայ­րենի­քին աջակ­ցե­լու սփյուռ­քա­հա­յու­թյան ջան­քե­րի կա­րև­ո­րու­թյու­նը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան հակամարտության հարցը կենսական առաջնահերթություն ունի համայն հայության համար։ Եվ հատկապես պատերազմական իրավիճակում հատուկ կարևորություն է ստանում աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքների դերն ու նշանակությունը։ Հայաստանը փոքր երկիր է՝ քիչ ռեսուրսներով, սակայն մենք ունենք մի շատ առանցքային ռեսուրս, որը շատ մեծ հնարավորություններ ունի և չպետք է թերագնահատել։ Դա հայկական սփյուռքն է։ Եվ պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան կասեցնելու գործում մեր երկրի ջանքերին գումարվում է նաև սփյուռքի դերակատարությունը։

Ուստի երկրում ներքին համախմբվածություն ապահովելու հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում հայրենիքին սատար կանգնելու օրակարգի շուրջ համախմբել նաև սփյուռքահայ համայնքներին։ Եվ այս իրողությունը ենթադրում է հետևողական աշխատանք հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման ուղղությամբ։ Հայկական համայնքներն աշխարհում մեծ աշխարհագրական տեղաբաշխվածություն ունեն՝ Լատինական Ամերիկայի երկրներից սկսած, արաբական երկրներով վերջացրած։ Ուստի Արցախյան հակամարտության խնդրի իրական բովանդակության մասին տարբեր երկրների հանրություններին իրազեկելու հարցում սփյուռքահայությունը լուրջ աշխատանք կարող է կատարել։

Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը մեծ ֆինանսական ռեսուրսներ են ծախսում, որպեսզի դրսում լոբբինգ անեն իրենց տեսակետը և միակողմանի ներկայացնեն իրադարձությունները։ Սփյուռքահայության ջանքերի արդյունքում օտար երկրների հանրությունները տեղեկանում են ռեալ իրողությունների մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել և տեղի ունենում Արցախում, ինչի դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի խեղաթյուրված քարոզչական կամպանիան կորցնում է իր արդյունավետությունը։ Այս տեսանկյունից հատկապես ուշադրության է արժանի այն իրողությունը, որ Եվրոպայի տարբեր երկրներում և ԱՄՆ-ում հայկական համայնքների ներկայացուցիչները այս օրերին իրենց բողոքն արտահայտում են կարևոր հանգուցային ճանապարհները փակելու միջոցով։

Դրա արդյունքում նրանց ակցիաները մեծ արձագանք են գտնում տեղի հանրության շրջանում և լուսաբանվում բազմաթիվ լրատվականներով։ Սփյուռքահայությունը անգնահատելի ծառայություն կարող է մատուցել նաև տեղական կառավարման մարմինների և կառավարությունների վրա ազդելու հարցում։ Հիմնականում դրա արդյունքում է, որ տարբեր երկրների քաղաքներ ու նահանգներ սկսել են մեկը մյուսի հետևից ճանաչել Արցախի անկախությունը, իսկ խորհրդարաններում էլ պրոհայկական բանաձևեր են ներկայացվում քննարկման։

Հատկապես պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում ստվար հայկական համայնքներ կան, որոնք, տեղում ձևավորելով հանրային կարծիք, կարող են ազդեցություն գործել իրենց կառավարությունների վրա հակամարտության արդարացի լուծումներ գտնելու հարցում։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են արտերկրում բախումներ հրահրել տեղի ադրբեջանական ու թուրքական համայնքների, իսկ մյուս կողմից՝ հայերի միջև։

Այդպիսի դեպքերի ականատես եղանք Հուլիսյան մարտերից հետո Ռուսաստանում և արևմտյան մի շարք երկրներում, իսկ վերջերս էլ նաև Իսրայելում, երբ ադրբեջանցիները հարձակվեցին խաղաղ ակցիա իրականացնող հայերի վրա։ Եվ, ըստ այդմ, շատ կարևոր է, որ սփյուռքի հայությունը չտրվի թուրք-ադրբեջանական տանդեմի սադրանքներին ու աշխարհին ցույց տա Թուրքիայի և Ադրբեջանի պանթուրքական և նեոօսմանական գործելակերպի ողջ նենգությունը։

Էական է նաև սփյուռքահայության ֆինանսական և նյութատեխնիկական աջակցության նշանակությունը Արցախի ու Հայաստանի համար։ Անգամ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ են գտնում հրապարակումներ, որոնցում լուրջ մտահոգություններ կան կապված նրա հետ, որ սփյուռքը և սփյուռքահայ շատ հայտնի անհատներ մեծ աջակցություն են տրամադրում Հայաստանին։ Եվ մի բան ևս ակնհայտ է, որ հաղթանակի կարելի է հասնել միայն Հայաստան-ԱրցախՍփյուռք համախմբվածության և փոխգործակցության միջոցով։ Անհրաժեշտ է հենց այս պահին հիմքեր ստեղծել, որ միասնականությունը լինի մշտական երևույթ և ոչ միայն կապված լինի դժվարին պահերի հետ, երբ հայրենիքին վտանգ է սպառնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք Չալաբյան