Երևան, 25.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Փրկել ոչ շարքային Փաշինյանին. անկոտրում Կայան «ԵՄ նախընտրական դեսանտային ուժ» կուղարկի Հայաստան. «Փաստ» Ամերիկացիները կփորձեն հայերի հաշվին ամրապնդել Ադրբեջանի դիրքերը. «Փաստ» «Իմ որդին գերադասեց հայրենի հողն իր ընտանիքից ու իր ծնողներից». կամավոր Արման Օհանջանյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին. «Փաստ» Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» Աջակցություն հաշմանդամություն և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուներին. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ»


Պատերազմն ինձ հաղթեց, տղերքն էլ թող պատերազմում հաղթեն. Կարինե Գեւորգյան (Պրեմիերա)

TV

- Կարինե, դժվարին օրեր են բոլորիս համար, հետաքրքիր է՝ ինչպե՞ս ուժ գտաք, համախմվեցիք եւ ստեղծվեց այս երգը:

- Պատերազմի արդեն երրորդ օրն էր, զգացի, որ ապրումներս եւ եղած ինֆորմացիան արդեն ինչ-որ կերպ չեն տեղավորվում մեջս: Որպես գործընկեր՝ Դուք լավ գիտեք, որ լրագրողին միշտ շատ ավելի տեղեկատվություն է հասանալի եւ նաեւ ճիշտ ու սխալ ինֆորմացիան զտելու առաջնահերթ ընդունակություն ունենք: Եվ սա ավելի է բարդացնում մեր վիճակը, որովհետեւ ավելին իմանալով՝ սկսում ես չխոսել դրա մասին, ինչը կուտակվում է մեջդ ու շատ դեպքերում՝ ցավեցնում: Բոլորս անակնկալի եկած, ցնցված, բայց համախմբված վիճակում էինք ու սկսեցինք ինքնակազմակերպվել: Արդեն մեկ ամսից ավելի է, ով ինչով կարողանում է այս պատերազմական իրավիճակում օգտակար է լինում նաեւ թիկունքում: Ինքս էլ ակամայից ներառվեցի այդ կազմակերպչական հարցերի մեջ: Բայց ինֆորմացիան ու ցավն այնքան շատ էր, որ էլ հնարավոր չէր դիմանալ, վե՛րջ, չէր ստացվում… Խոսում էի տարբեր ընկերներիս, բարեկամներիս ու գործընկերներիս հետ եւ պատահաբար իմ երաժիշտ գործընկերներից Օֆելյա Մկրտչյանի հետ զրույցի ժամանակ ասաց, որ լացում է ու լացելով երգ է գրում: Ասացի, որ ինքս էլ նույն վիճակում եմ: Ավելին՝ ինձ թվում է, թե մտքումս ինչ-որ երգեր արդեն կան ծնված, բայց չեմ հանձնում մտքերս թղթին: Հենց այդ պահին ինքն իր մտքի ստեղծագործությունն ուղարկեց, հասկացանք, որ մենք իրար շատ նման ենք զգում այդ ծնվող ստեղծագործության մեջ: Առաջարկեցի, որ այս երգին ծնունդ տանք, որովհետեւ մեջս կուտակվածն այլեւս պահելու տեղ չէր մնացել: Աշխատանքի էի այդ ժամին, նույնիսկ թույլտվություն եմ վերցրել ու գնացել տուն՝ առանց ասելու, թե ինչի համար: Մտածում էի՝ լուրջ չեն վերաբերի,  որովհետեւ, ամեն դեպքում, ո՛չ ստեղծագործող եմ, ո՛չ էլ երգչուհի, բայց ինձ պետք էր առանձնանալ, կենտրոնանալ եւ թղթին տալ մտքերս ու մեկ-երկու ակորդ հնչյուն լսել, ինչն աշխատանքային պայմաններում անհնար էր: Իսկ եթե այդ պահին չանեի, երեւի  հերթական 15-20 տարի անցներ, բայց այդ երգն այդպես էլ չծնվեր: Հասկացա, որ այլեւս պետք է չթողնեմ, որ մեռնեն այն երգերը, որոնք ծնվում են մտքումս: Եկա տուն ու  սկսեցի երգը ձեւել իմ մեջ: Հետո արդեն հանդիպեցինք Օֆելյայի հետ, խելք խելքի տվեցինք, շատ արագ իրար հասկացանք, ու երգը շատ հեշտ ծնվեց, որովհետեւ արդեն այն պատրաստ էր, ուղղակի թղթին հանձնել էր պետք:

Իսկ ինչպե՞ս իրականացրեցիք գործիքավորման աշխատանքները:

- Երբ գործն արդեն պատրաստ էր, ուղարկեցի իմ երաժիշտ ընկերներին, ովքեր կարծիք կասեին ոչ թե նրա համար, որ ես իրենց ընկերն եմ, այլ ինձ ռեալ ու ուղիղ մասնագիտական կարծիք էր պետք: Ուզում էի հասկանալ՝ իսկապե՞ս մեր ապրումների ներքո կարողացել ենք կարեւորություն ու արժեք ներկայացնող գործ ստեղծել: Բոլորը միանշանակ ասացին, որ լավ է, սրտին դիպչող է եւ պետք է անպայման կյանք տալ այս երգին: Եվ այսպես սկսվեց համագործակցությունների շաքը: Իսկզբանե այս գործը ինքնանպատակ չի եղել, ակամայից է ծնվել եւ ցուցադրություն չի եղել: Այն մեր հոգու ճիչն էր, որին շատ պատասխանատու ու զգույշ էինք մոտենում: Իմ երաժիշտ ընկերներին խնդրեցի, որ աչքի տակ անցկացնեն ստեղծագործությունը եւ իրենք էլ լինեն մեր թիմում: Նշեցին, որ միանշանակ կաջակցեն ու ստացանք այնպիսի գործիքավորում, որ երգի իմաստը կրկնապատկվեց եւ առավել սրտին դիպչող դարձավ: Նույնիսկ որոշակի փոփոխությունների ենթարկեցինք երգը՝ համապատասխանեցնելով գործիքավորմանը, ինչից, իհարկե, միայն երգը շահեց: Գործիքավորման հետ կապված բոլոր հարցերը վստահել եմ «Ալիխանյան» ստուդիոյին՝ իմ լավ ընկերոջը՝ Արթուր Ալիխանյանին, առանց ում ուղղակի այս երգը չէր ծնվի այսքան կարճ ժամկետներում կամ գուցե կծնվեր, բայց այսպիսին չէր լինի:  Իհարկե, չեմ թերագնահատում նաեւ իմ մյուս երաժիշտ ընկերներին, բայց չեմ կարող հատուկ չշեշտել ու շնորհակալություն չասել՝ Արթուր Ալիխանյանին, որովհետեւ խնդրանքիցս մեկ վայրկյան հետո՝ արդեն գործը սկսել է հունի մեջ մտնել, որպեսզի րոպե առաջ պատրաստ լիներ: Նա եւ Սերգեյ Հովհաննիսյանը կատարել են ամբողջ աշխատանքը ստուդիոյում, ինչի շնորհիվ մենք նաեւ ժամանակ շահեցինք, որովհետեւ ամբողջ աշխատանքը մեկտեղեցինք այդտեղ: Ինչ խոսք, մեծ ծանրաբեռնվածություն ընկերներիս վրա բարդեցի, բայց շնորհակալ եմ, որ առանց տրտնջալու, մեկը մեկից համբերատար ու սրտացավ գործ են արել: Ի դեպ, երգի  գործիքավորման ընթացքում նաեւ բասկիթառահար հարգելի Վարդան Վարդանյանն էր լսել այն եւ հավանելով՝ պատրաստակամություն էր հայտնել միանալ թիմին: Այդ ուշադրության եւ գնահատականի համար եւս շնորհակալ եմ, որովհետեւ նա իր կենդանի հնչողությամբ բասկիթառով միացավ գործիքավորմանը:

- Ինչպե՞ս որոշվեց, որ երգը պետք է կատարեք չորս հոգով՝ երկու տղա, երկու աղջիկ:

- Իսկզբանե երբ վերջանականապես թղթին հանձնեցինք երգը, զգում էի, որ աղջիկների երգելու երգ է: Այսինքն՝ մեր ասելիքն է՝ ուղղված սահմանին կանգնած մեր զինվորներին: Այդ ժամանակ նույնիսկ չէինք պատկերացնում, որ պետք է լինեն նաեւ տղամարդ երգիչներ: Բայց երբ գործիքավորումը եղավ, հասկացանք, որ հույսի, հավատի եւ մեր երկրի ծաղկուն ապագայի մասին հնարավոր չէ երգել՝ առանց մեր տղաների ոգու: Մենք ինչքան էլ ոգով ենք եւ սպասող, միեւնույն է, մեր տղերքի ձեռքը պետք էր նաեւ այստեղ: Ու շատ արագ էլի իմ ընկերները՝  Հովհաննես Մանուչարյանն ու Հովհաննես Բաբախանյանը, միացան թիմին: Ամեն ինչ շատ սահուն ու առանց խոչընդոտների ընթացավ: Շնորհակալ եմ իրենց եւս, որ իրենց ձայնով շատ գեղեցիկ համադրություն ստացանք: Կարծում եմ՝ այս երգի լուծման տրամաբանական շարունակություն ստացավ նաեւ նրանց շնորհիվ: Ինչ վերաբերվում է մյուս կատարողին՝ Սյուզի Հարությունյանին, նա Օֆելյա Մկրտչյանի դուստրն է, ով երկար ժամանակ է, ինչ երգչուհի է՝ ի տարբերություն ինձ: Նա իմ փոքր ընկերն է ու գործընկերն է, ում գիտեմ դեռ շատ փոքր տարիքից, երբ գրկում ու սիրում էի: Նրա հետ  աշխատում ու համագործակցում էի՝ որպես լրագրող, եւ ինչով կարողանում էի, փորձում էի օգտակար լինել: Եվ այսօր շատ հպարտ եմ, որ իմ փոքրիկ Սյուզին այսքան մեծացել է ու այսքան սիրուն ձայն եւ գեղեցիկ ներաշխարհ ունի, ում հետ միասին կատարեցինք այս երգը: Երբ դեռ փորձում էինք երգի խոսքերը, ասացի՝ Սյուզի, արի հարստացրու այս ամենը: Եվ, իսկապես, նա իր ձայնով միացավ եւ շատ սիրուն ներդաշնակություն ստացանք: Հենց այդ պահից էլ հասկացանք, որ երգը ես ու Սյուզին պետք է կատարենք:  Դե իսկ հետո միացան մեզ մեր ընկերները, որոնք կանգնեցին մեր մեջքին: Չէ որ ինչքան էլ մենք թիկունքում մեզ ամուր պահենք, առանց տղաների մեր թիկունքը չի կարող ամուր լինել, ուստի՝ տղաների մասնակցությունն ու այսպիսի համադրությունն, ուղղակի, անհրաժեշտություն էր:

- Անդրադառնանք նաեւ տեսահոլովակին՝ ինչպե՞ս հաջողվեց այսպիսի կարճ ժամանակում կյանքի կոչել այն ու հանրության դատին ներկայացնել:

- Սկզբում չէինք մտածել տեսահոլովակի մասին, բայց քանի որ ամբողջ աշխատանքն արվեց միասնական թիմով, եղան կարծիքներ, որ անպայման նաեւ տեսահոլովակը պետք է հանձնենք հանդիսատեսի դատին ու մեր զինվորներին: Ուզում էինք, որ այս երգը հասնի բոլորի սրտերին ու ոգեւորի: Դրա համար որոշոցինք, որ տաղավարային ֆորմատով՝ տեսանյութով հրապարակենք ստեղծագործությունը: Հաջորդ քայլն արդեն ռեժիսորի ու օպերատորի խնդիրն էր: Provideo Media Holding-ի ռեժիսոր Էդգար Ղուկասյանին խնդրեցի ու չմերժեց: Տեսահոլովակի համար հատուկ շեշտեր պետք չէին, բայց ուշադիր էինք, որպեսզի ինչ-որ տեղ հանկարծ անփույթ չգտնվենք, անուշադրության արդյունքում որեւէ մեկին չցավեցնենք ու հնարավորինս զուսպ տեսահոլովակ նկարեցինք: Շնորհակալ եմ նաեւ հագուստի տրամադրման, վարսահարդարման եւ դիմահարդարման համար: Բոլորին եմ շնորհակալ, որովհետեւ այս աշխատանքը իմ ընկերների շնորհիվ է, որ ստացվեց՝ սկսած Օֆելյայի հետ համագործակցությունից մինչեւ կադրում չերեւացող մարդը: Իսկապես կան մարդիկ, ովքեր չեն երեւում աշխատանքի մեջ, բայց շատ կարեւոր դեր ունեն երգի ստեղծումից մինչեւ մի շարք հարցերի լուծում, մեկ առ մեկ շնորհակալ եմ, որ չեն մերժել իրենց ընկերոջը,  չեն մերժել այս աշխատանքը, որը ոչ թե Կարինե Գեւորգյանինն է, այլ նվիրված է մեր յուրաքանչյուր զինվորին: Նրանցից ամեն մեկի շնորհիվ է, որ այս աշխատանքը կա եւ մարդիկ կարողանում են լսել, կարծիքներ ասել: Գուցե ինչ-որ  մարդկանց դուր չգա, գուցե ինչ-որ մեկը մտածի, որ հիմա դրա  ժամանակը չէ՝ մեր սեւ սիրտը, ձեր երգը… Բայց կարծում եմ՝ երգն ու երաժշըությունը միշտ են ոգեւորել պատերազմական շրջանում եւ ծանր վիճակներում: Մենք շատ դեպքերում  հաղթել ենք մեր ոգով ու երգով՝ կապ չունի դրանք ռիթմիկ են, թե՝ ոչ: Մեր երգերը միշտ մեզ սնել են, եւ հայրենասիրությունը հենց երգերի միջոցով է, որ ստացել ենք:

- Ի՞նչ դրվագ այս պահին կառանձնացնեք ստեղծագործական աշխատանքի ընթացքից:

- Ձայնագրման ժամանակը զուգադիպեց Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարվածելու հետ, երբ այդ անաստվածները անընդհատ խփում էին եկեղեցու ուղղությամբ: Միջանցքով անցնում էինք, հեռուստացույցը միացրած էր ու այդ լուրից բոլորս անկախ մեզնից՝ քարացանք: Սարսուռ անցավ ամենքիս միջով, թե ինչպես հարվածը հասավ եկեղեցուն: Ինձ թվում է՝ այդ լուրն էլ իր հերթին նպաստեց, որ ձայնագրման եւ մնացած աշխատանքները մի ուրիշ էմոցիաներով ստացվեց: Իրականում ուրիշ բան մտածել էինք, ուրիշ արդյունք ստացանք: Ինքս էլ մտածում էի, որ այլ կերպ կերգեմ, բայց այդ ժամանակ զայրույթս, ինչ-որ աումով էլ կոտրվածությունս, թե էս ինչ են անում, տվեց այսպիսի արդյունք: Պատերազմական վիճակի ամեն մի նորությունն ուղիղ կապ ունի այս ստեղծագործության մինչեւ վերջին փուլը հասնելու հետ: Դրա համար այն անընդհատ ինչ-որ զարգացումներ էր ունենում եւ փորձում էինք մեր ապրումները տեղավորել այդ ամենում: Ի դեպ, տեսահոլովակը շատ ավելի շուտ պետք է պատրաստ լիներ, ինչ-ինչ պատճառներով ձգձգվեց, բայց, երեւի, սա էլ պատահական չէր, որովհետեւ տեսահոլովակում շատ սիրուն իր տեղը գտավ հարվածից հետո՝ Շուշիի եկեղեցում կատարված առաջին պսակադրությունը:

- Կարինե, միշտ Դուք էիք անդրադառնում տեսահոլովակների պրեմիերաներին, երգիչ-երգչուհիների նոր ստեղծագործություններին: Հիմա հայտնվել եք նրանց տեղում, ինչպիսի՞ զգացողություն է լինել, ոչ թե հարցեր տվող լրագրողն, այլ՝ պատասխանող երգչուհին:

- Իսկապես, ես առիթ շատ եմ ունեցել երգիչ-երգչուհիների հետ աշխատելու եւ այսպիսի հարցերին մեկ առ մեկ անդրադառնալու ու հիմա շատ լավ հասկանում եմ դրա արժեքը: Թեպետ ինքս էլ անդրադառնալիս գիտակցում էի, թե ինչքան կարեւոր է, երբ կողքից կան մարդկիկ, ովքեր պատրաստ են քո գործն անշահախնդիր ներկայացնել հանրությանը: Եվ շնորհակալ եմ նաեւ «Իրավունքին» այս անդրադարձի համար, որովհետեւ սա իմ առաջին  քայլն է լուրջ երգարվեստում՝ որպես երգչուհի: Երբ պրեմիերաների մասին իմ նյութերն ուղարկում էի գործընկերներիս, ասում էին՝ դու ե՞րբ ես երգելու, որ քոնը լուսաբանեք: Հումորով պատասխանում էի, որ երբ սկսեմ երգել, ոչ էլ կլուսաբանեք: Փաստորեն, եկավ պահը, երգեցի ու Դուք առաջիններից եք, որ Ձեր խոստումը կատարեցիք:

- Մենք գիտեինք երգելու Ձեր տաղանդի մասին: Բայց չգիտեինք, որ երգի բառեր էլ եք գրում: Սա առաջի՞ն փորձն էր:

- Շնորհակալ եմ գնահատականի համար, բայց կարծում եմ՝ գերագնահատում է այս դեպքում «տաղանդ» բառն օգտագործելը: Ես տաղանդ չեմ, այլ մարդ եմ, ով ուղղակի շատ սիրում է երգել, երեւի թե, մի փոքր էլ ստացվում է: Մշտապես ստեղծագործելու ինչ-որ շնորհ եղել է, ուղղակի, երբեք լուրջ չեմ վերաբերել դրան: Տարբեր առիթներով հումորային ինչ-որ գործեր փոփոխել եմ, գրել, որոնք միշտ հավանության են արժանացել, բայց երբեք հեղինակային ինչ-որ գործ գրելու կամ համահեղինակ լինելու մասին երբեք չեմ մտածել: Այս անգամ նաեւ թեմայի լրջությունն էր, որ ինձ այնքան սթափեցրեց, որ էլ մտածելու ժամանակ չկար՝ անել, թե՝ չանել: Երեւի, Աստծո կողմից ուղարկված նշան էր կամ պարտադրանք, որ հիմա է ժամանակը:

- Փաստորեն, կարելի է համարել, որ այս երգը Ձեր առաջնեկն է՝ նաեւ որպես երգչուհի:

- Սա իմ մուտքն է երգարվեստ: Փոքր ժամանակվանից, երբ նույնիսկ հումորային հարցազրույց-հարցազրույց էինք խաղում եւ դեռ լրագրող էլ չէի, ինձնից երգչուհի էի ձեւանում եւ հարցազրույցային խաղերի ժամանակ ասում էի, որ իմ մեկնարկը երգարվեստում, որպես երգչուհի, լինելու է ռազմահայրենասիրական թեմայով, գուցեեւ հենց հեղինակային: Փաստորեն, վաղուց էի կանխազգում: Ափսոս պատերազմը դարձավ պատճառ իմ մեկնարկի: Ամեն դեպքում, հպարտ եմ, որ այս թեմայով է սկսվել իմ մեկնարկն ու համագործակցել եմ իմ ընկերների հետ: Եթե մեկ այլ թեմա լիներ, գուցե այսքան պատասխանատվությամբ ու զգուշորեն չվերաբերվեի: Ամեն դեպքում, կարծիքները դեռեւս այնքան դրական են, ոգեւորող, որ զգում եմ՝ իզուր չենք արել աշխատանքը: Ամենակարեւորը՝ միշտ ասում եմ՝ պետք է հասկանանք, թե ով որտեղ է կռվում ու ինչի համար: Ես պատերազմի առաջին օրվանից գրառում եմ արել սոցցանցում, որ պատրաստ եմ մեկնելու սահման, եթե իմ կարիքը կա՝ որպես լրագրող, որպես քույր, որպես օգնող որեւէ մեկը: Հետո հասկացա, որ թիկունքում ավելի շատ եմ պետք: Բոլոր այն մարդիկ, ովքեր գնում են սահման, երբ իրենց համապատասխան գործով չեն զբաղվում, արդյունքը վատ է լինում, երբեմն՝ անդառնալի:  Դրա համար պետք է մնամ թիկունքում ու օգտակար լինեմ՝ ինչով կարող եմ: Ու հենց հանուն այդ գաղափարի ծնվեց այս երգը, որ մեր ոգեւորությունը փոխանցենք, մեր սերը վերջապես արտահայտենք մեր տղերքին ու ասենք, որ սպասում ենք, սիրում ենք ու վստահում: Շնորհակալ ենք յուրաքանչյուր վայրկյանի համար, թեկուզ, որ հիմա ժամանակ ենք ունեցել այս աշխատանքը ներկայացնելու, էլի նրանց շնորհիվ է, որովհետեւ ամեն վայրկյան մեր խաղաղությունն ու անվտանգուտթյունը՝ կախված է հենց նրանցից:

- Միշտ հումորային ինչ-որ կադրերով, փոքրիկ կտորներով էիք ներկայանում սոցցանցում՝ որպես երգչուհի: Ձեզ ամեն անգամ տարբեր ժանրերում էինք տեսնում՝ ռաբիս, ժողովրդական, ինչ-որ այլ ոճերում: Ինչպե՞ս եկաք այն եզրահանգման, որ պետք է այլեւս ամենայն լրջությամբ՝ Ձեր ուժերը փորձեք երգարվեստում:

- Պատերազմը հաղթել է ինձ եւ ես երգում եմ: Այսօրվան շատ եմ սպասել ու տարբեր պատճառներով ուղղակի հետաձգվել է այս օրը, բայց պատերազմը հաղթեց իմ ներսի վախերին, հաղթեց կողքից խանգարող խոչընդոտներին: Հուսամ՝ մարդկանց դուր կգա այն, ինչ արել եմ եւ լսելի կլինի նրանց ականջին: Իհարկե, պատրաստ եմ նաեւ քննադատություններ ընդունել: Ինքս եմ միշտ ասում, որ երբ պատրաստ ես ծափերի, պետք է նաեւ պատրաստ լինես, որ քննադատություններ ու գուցե վատ բացականչություններ լինեն: Էլի եմ ասում՝ պատերազմը հաղթել է ինձ, եւ ես այլեւս պատրաստ եմ հետագա ընթացքին: Ու այս ամենն իմ ընկերների շնորհիվ է, մեր տղերքի շնորհիվ է, որոնք մեր խաղաղությունն են ապահովում: Ըստ իս, եթե Աստված չկամենար, այս երգը ո՛չ կծնվեր, ո՛չ իմը կդառնար, ՛ոչ իմ մասնակցությունը կլիներ, ՛ոչ էլ իմ ընկերներին կխնդրեի  ու ո՛չ էլ նրանք կհամաձայնեին այն կյանքի կոչել: Ուստի՝ շնորհակալ եմ ամեն ինչի համար նախ Աստծուն: Աստված միշտ ինձ հետ է եւ իրականում ինձ շատ հնարավորություններ է տվել, բայց ես անտեսել եմ, վախեցել եմ, գուցե ուշացել եմ:

- Ի՞նչ կմաղթեիք՝ արդեն ամսից ավել պատերազմի մեջ գտնվող մեր զինվորին, սպային ու կամավորին եւ, իհարկե, Ձեր ունկնդիրներին:

- Ուզում եմ՝ վերջին գիշերը լինի պատերազմի: Ուզում եմ, որ մեր տղերքից էլ ոչ մեկը չպակասի: Շատ մտերիմներ եմ կորցրել, թեեւ արդեն բոլորի ցավը հավասարապես եմ զգում, էլ իմ ու քո չեմ զգում: էլ չեմ ուզում տղերքը պակասեն, մեղավոր եմ զգում ժպիտիս, քնելուս ու որեւէ այլ գործով զբաղվելուս համար: Մեղավոր եմ զգում, որ այնքան շատ ենք կորցրել, որ չենք կարողանալու մեկ առ մեկ բոլորին դեմքերով ու անուններով հիշել: Շնորհակալ եմ շատ ամեն մեկի անձնվիրաբար պայքարի համար: Թող տղերքը մեզ ներեն,  ովքեր զոհվեցին՝ հավերժ փառք իրենց, ովքեր ողջ են ու շարունակում են պայքարը, թող ողջ ու առողջ վերադառնան իրենց ծնողներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 
 
 
 
 
 
 

 

Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԳորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանՄեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց «Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Եթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդՍիլվա Հակոբյանը Իտալիայի հանգստից լուսանկարներ է հրապարակել Սամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանԻրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքովԱրցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլըՀայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը Ուժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ ՀայաստանՍևաստոպոլում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասինՊետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր Կամենդատյան8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն ԳրիգորյանՆարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին (տեսանյութ)Դուք ո՞նց կարող եք լինել անաչառ և չսպասարկել ՔՊ-ի շահերը. Թագուհի ԹովմասյանՓաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմ Սահմանադրության մեջ միակողմանի փոփոխություններ անելն Ադրբեջանի և այսօրվա իշխանության գերնպատակն է, ինչն աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար․ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Անեկդոտ Նիկոլի զենքի մասին. Արշակ Կարապետյան Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանԱմենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Երբ մի գյուտը կարող է արմատապես շատ բան փոխել. «Փաստ»Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան Ալոյան