Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ» Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ» «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ» Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»


Խաղաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով. Դավիթ Տոնոյան

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է, որ Արցախի Հանրապետությունում իրավիճակն այս պահին բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դավիթ Տոնոյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Շատ արագ տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ուժերը: Տեղակայումը իրականացվում է Հայաստանից՝ Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով»,- ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե շատերը ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության տակ ստորագրելը համարեցին որպես դավաճանություն, պարտություն՝ Տոնոյանն ասաց.

«Ես, իհարկե, վիրավորական եմ դիտարկում այդպիսի պիտակավորումները, որովհետև զինված ուժերը՝ պաշպանության նախարարությունը իր ամբողջ զինվորական և քաղաքացիական համակարգով, զորահավաքային ռեսուրսը, կառավարությունը, սփյուռքը արել է առավելագույնը, որպեսզի կարողանանք հաջողության հասնել: Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման առումով եղել ենք տոտալ շրջափակման մեջ: Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման և մարտական և սպառազինության տեխնիկայի ապահովման, ռազմական գործողությունների տեսանկյունից  կարելի է հերոսամարտ անվանել, արվել է անհնարինը: Զինված ուժերը՝ սկսած ժամկետային զինծառայողներից, մեր հերոս երիտասարդներից, մինչև գեներալներ, մոբիլիզացիոն ռեսուրսը կատարել են առավելագույն հնարավորը: Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի, Ադրբեջանի զինված ուժերին՝ գերսպառազինված: Եվ եթե ինձ կարող են հարցնել՝ ինչո՞ւ դուք սպառազինված չեք եղել, սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով և ռեսուրսների առումով, ես կարծում եմ, Հայաստանի և Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են: Բացահայտ աջակցություն է եղել Թուրքիայի կողմից ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ սպառազինության տեսանկյունից և հրամանատարական կազմի, փորձագետների, հրահանգիչների, կառավարիչների, մեծաքանակ վարձկան-ահաբեկիչների առումով: Դա բավականին մեծ ուժ է եղել, որին դիմակայել է մեր բանակը, մեր պաշտպանական բանակը և պատվով է դուրս եղել»:

Հարցին՝ կարող է վստահեցնել, որ արվել է առավելագույնը, Տոնոյանը պատասխանել է. «Վստահեցնում եմ, որ արվել է առավելագույնը: Մենք ունեցել ենք մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց 5-րդ սերնդի միջոցները, որոնք Ադրբեջանն օգտագործել է Թուրքիայի աջակցությամբ, որոշ պարագաներում անհնարին է դարձրել մեր արձագանքը: Թուրքիայի ներկայությունը բացահայտ է եղել: Սպառազինությունը, որը տրամադրվել է շատ կարճ ժամանակահատվածում՝ հուլիս-օգոստոս ամիսներին, օգտագործվել է մեր դեմ սեպտեմբերի 27-ից սկսած»:

Անդրադառնալով պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելուն՝ Տոնոյանն ընդգծեց, որ զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը պարբերաբար երկրի ղեկավարին ներկայացրել է օպերատիվ իրավիճակը, և իրադրության շատ լուրջ վերլուծության արդյունքում է կայացվել այս որոշումը:

Դիտարկմանը, թե պատերազմի ընթացքում  Շուշիի վերաբերյալ հակասական գնահատականներ են եղել՝ Տոնոյանն ասաց, որ Շուշիի շուրջ իրականացվող գործողությունները եղել են շատ դինամիկ: «Օրինակ, կարող եմ ասել, որ մեր մամուլի խոսնակը կամ մեր ներկայացուցիչը ելույթ ունենալուց նկարագրում էր մի իրավիճակ, իսկ այդ ժամանակահատվածում փոփոխություններ էին լինում: Ինտենսիվ նախ իրականացվում էր հրթիռահրետակոծություն, օգտագործվում էին հատուկ ուժեր, վարձկաններ, քաղաքը պաշարված էր,  շրջափակված էր, բայց հերոսամարտը շարունակվում էր, մարտական գործողությունները հաջողության էին հասնում, որոշ ժամանակահատվածում ունեցել ենք առավելություն և մինչև վերջին օրը Շուշի քաղաքում մեր ուժերը եղել են, բայց դա չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել ամբողջական վերահսկողությունը Շուշիի նկատմամբ վերականգնելու առումով»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Եթե իրերի դրությունն այսպիսին էր, ինչու էր ՊՆ-ն ողջ ճշմարտությունը մարդկանց չէր ասում:

Տոնոյանը չհամաձայնեց քննադատությունների հետ, թե պաշտպանության նախարարությունը ռազմական գործողությունների ընթացքի վերաբերյալ բավարար տեղեկություններ չի տրամադրել հասարակությանը.

«Ես կարծում եմ, որ մենք շատ ազնիվ կերպով ներկայացրել ենք իրավիճակը, ես կարծում եմ, որ հակառակորդի կողմից իրականացվող գործողությունները և մեր պատասխանները, այդ քանակությամբ սպառազինության, ռազմական տեխնիկայի, ԱԹՍ-ների ոչնչացումը նկարագրում էր, թե ինչ ինտենսիվությամբ ռազմական գործողություններ են իրականացվել: Զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար ներկայացրել են ճիշտ տեղեկություններ, որոշ ժամանակ անհրաժեշտ էր նաև հակառակորդին մոլորության մեջ գցել, տեղեկատվական գործողությունների որոշ սկզբունքներ գոյություն ունեն: Անհրաժեշտ է եղել նաև մեր հասարակությանն ու բանակին ոգևորել: Ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ մենք բավարար տեղեկատվություն չենք տրամադրել և հասարակության մոտ թյուրըմբռնում է եղել ռազմական գործողությունների վարման նկատմամբ: Որոշ ուղղություններով ՀՕՊ-ի, մեր օդաչուների, հրետանավորների, հետևակի գործունեությունը պարբերաբար ներկայացվել է: Իրականում հավատացեք ինձ արվել է անհնարինը, և մենք դա անընդհատ ներկայացրել ենք: Մեկ օրվա մեջ 6-7 ԱԹՍ է խոցվել, մենք մեկ օրվա մեջ միլիոն դոլարների վնաս ենք պատճառել հակառակորդին»:

Տոնոյանը շեշտեց, որ հայկական զինված ուժերը այս իրավիճակից դուրս են գալիս ուժեղ, բավականին փորձված, կոփված: «Դուք գիտեք, որ միշտ պատերազմներից հետո զինված ուժերը դուրս են գալիս շատ ավելի ուժեղ, ավելի փորձառու են դառնում: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, շարունակելու ենք զինված ուժերում բարեփոխումները, շարունակելու ենք մեր զինված ուժերի սպառազինումը գերժամանակակից միջոցներով, վերանայելու ենք, վերափոխելու ենք մեր զորահավաքային համակարգը, որը իրականում խնդրահարույց էր այսպիսի պատերազմի ժամանակ: Մենք շատ ուժեղ ենք դուրս եկել այս իրավիճակից»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Նրա գնահատմամբ՝ այսօրվա համաձայնագիրն առավելագույնն է, որը կարելի էր ունենալ, Ռուսաստանի Դաշնության խաղաղարարների տեղակայման առումով սա լավագույն տարբերակն էր, որը մշակվել է շատ կարճ ժամանակահատվածում: «Ես խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթն ավելի շատ խաղաղարար ուժերի տեղակայմանն է վերաբերվումն: Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին, որ այդ աջակցությունը մենք ստացանք»,- ասաց նախարարը:

Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորմանԵղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանԻսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՇաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ Պետրոսյան«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՏարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»