Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»


Որևէ մեկս չէինք էլ կասկածում, որ իր ձախողումների և տապալումների համար վարչապետը փորձելու է մեղավորներ գտնել. Միքայել Մելքումյան

Սիրելի՛ հայրենակիցներ,
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շատ հստակ նշել է, որ դեռևս սեպտեմբերի 28-29-ին Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներն առաջարկել են հրատապ այցով գալ Հայաստան և սկսել, որպես միջնորդ, համապատասխան բանակցություններ Արցախի Հանրապետության շփման գծի երկայնքով կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ, ապա և ըստ համաձայնության՝ խաղաղապահների հնարավոր տեղակայման վերաբերյալ:
Այո՛, ամեն ինչ շատ ճիշտ է ասել պարոն Ծառուկյանը:
Ս.թ. սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման ընդունել է հայտարարություն-կոչ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանն ու Ադրբեջանին կրակի դադարեցման վերաբերյալ: Այդ նիստից անմիջապես հետո ինձ հետ կապվել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում այդ հարցի հիմնական զեկուցող իմ գործընկերը և հայտնել, որ Դումայի նախագահի հանձնարարությամբ մեզ և Ադրբեջանի Միլի Մեջլիսի պաշտոնյաներին տեղեկացնում է ընդունված որոշում-հայտարարության վերաբերյալ, որի տեքստը հետագայում պաշտոնապես ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ իմ անունով: Դա եղել է ս.թ. սեպտեմբերի 29-ին:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությանը, թե վարչապետը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս»-ին ս.թ. հոկտեմբերի 22-ին և հնդկական հեռուստաալիքին ս.թ. հոկտեմբերի 25-ին, ապա շեշտում եմ՝ մենք ասել ենք սեպտեմբերի 29-ի մասին, և ոչ թե՝ հոկտեմբերի: Այսպիսով, մամուլի խոսնակը սեպտեմբերը շփոթել է հոկտեմբերի հետ: Իսկ հենց նոր վարչապետը նույն բանն ասեց, ինչ մամուլի խոսնակը: Ես կրկնում եմ՝ վարչապետը և մամուլի խոսնակը սեպտեմբերը շփոթել են հոկտեմբերի հետ: Մեր ասած ամիս-ամսաթիվը հստակ է:
Հավելեմ նաև, որ սեպտեմբերի 29-ին, անմիջապես Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի որոշման ընդունումից հետո, իմ կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ղեկավարությանը տեղեկացվել է առաջարկի մասին, որն է՝ անհապաղ միջնորդական առաքելությամբ նույն օրը գալ Երևան՝ կրակի դադարեցման նպատակով, որպեսզի ջանքեր գործադրվեն Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի որոշման կատարման համար:
Այսպիսով, Պետական դումայի կողմից ընդունված որոշման ամսաթիվը և այդ որոշման կատարման ուղղությամբ մեզ հասցված տեղեկատվությունը ևս մեկ անգամ հավաստում է մեր կողմից նշված ժամկետի իսկությունը:
Խորհուրդ կտամ ոչ մի բան չշփոթել իրար հետ:
Իսկ ինչ վերաբերում է վարչապետի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղղված այլ մեղադրանքներին, ապա որևէ մեկս չէինք էլ կասկածում, որ իր ձախողումների և տապալումների համար վարչապետը փորձելու է մեղավորներ գտնել և մեղավորության սլաքներն ուղղել այլոց ուղղությամբ: Բայց սրանք բացարձակ անօգուտ և ապարդյուն ջանքներ են: Մեր պատմության ամենացավալի էջն արդեն իսկ գրվել է և այնտեղ գրված է մեկ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան:
Հարգանքներով՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյան
 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան