Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Հայկական Սորոսը կամ «Կանյաչնիի» և «Փարավոնի» հաճախորդները

Այն օրվանից, ինչ Հայաստանում կան դրամաշնորհներով աշխատողներ, կան նաև «գրանտակերություն» կոչվող երևույթից գժգոհողներ, դրա դեմ պայքարողներ: Սակայն նախկինում դա ավելի հեշտ էր, քանի գրանտները հիմնականում գալիս էին մի կողմից՝ արևմտյան հիմնադրամներից, տրվում էին հիմնականում հ/կ-ներին: Ժամանակի ընթացքում դա, իհարկե, ընդլայնվեց, գրանտներով սկսեցին սնվել նաև ակտիվիստներ, տարբեր նախաձեռնություններ, կառույցներ, նույնիսկ՝ կուսակցություններ: Շատացան նաև «գրանտ» ստանալու աղբյուրները: Պարզապես նոր աղբյուրները արդեն բառացիորեն «գրանտ» չեն կոչվում, այլ հիմնավորվում են այլ կերպ, սակայն էությունը գրեթե նույնն է՝ տվյալ կառույցը ֆինանսավորվում է կոնկրետ գործունեություն իրականացնելու համար: Եվ ահա, այսպիսի «նորարարությունների» հետ մեկտեղ Սորոսի և այլ հիմնադրամներին Հայաստանում սկսեցին լուրջ մրցակիցներ դառնալ տեղական օլիգարխները, մասնավորապես՝ մեկը: Իսկ այդ մեկը, ավելի շուտ՝ նրա ունեցվածքը, բավականին գայթակղիչ էր: Եվ չդիմանալով այդ գայթակղությանը՝ ակտիվացան գրպանային կուսակցություններն ու մի քանի ձայն հավաքող գործիչները, նախկինում ատամի պրոթեզներ բաժանողները: Ի դեպ, սա ավելի վաղ սկսված գործընթաց էր, օրինակ ժամանակին Վարդան Օսկանյանը Ծառուկյանին համարեց ավելի հուսալի ֆինանսավորման աղբյուր, քան «Սիվիլիթաս» և նման հիմնադրամները: Ավելի ուշ այլ կառույցներ էլ ստեղծվեցին, նույնիսկ Երկրապահի «այլընտարք», որոնք իրենց միջոցառումը «Փարավոն» ռեստորանային համալիրում են անում, զուգահեռաբար՝ երևան եկան նոր հ/կ-ներ, նոր նախաձեռնություններ: Եվ այս բոլոր՝ միմյանցից տարբեր գաղափարախոսություն և ուղղվածություն ունեցող կամ ընդհանրապես չունեցող անհատներին և կառույցներին միավորում է մեկ ընդհանուր գաղափար՝ գործունեության համար ակնկալվող ֆինանսական միջոցները, այսինքն՝ «այլընտրանքային գրանտը»: Եվ այս գործընթացը չի դադարում, հնարավորությունից ուզում են օգտվել շատերը, ոչ մեկը մյուսից հետ մնալ չի ուզում: Օրինակ, վերջերս ևս մեկ նոր՝ «Հայաստան» անունով քաղաքական շարժում՝ Աշոտ Մանուչարյանի ղեկավարությամբ, հայտարարեց իր գործունեության մեկնարկի մասին: Ընդ որում, հայտարարությունից պարզ էր, որ շարժումը ընդգծված հակաարևմտյան է, հետևաբար ենթադրելի է, որ կարող է պաշտպանել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության գաղափարը: Իսկ վերոհիշյալ նույն օլիգարխն էլ օրերս հստակ կերպով ասել է, որ ԲՀԿ-ն կողմ է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը: Այսինքն, ևս մեկ նորաստեղծ կառույց տրամաբանորեն կարող է դառնալ Ծառուկյանի միջոցներից ֆինանսավորվող միավոր և միավորվել նրա շուրջ: Պարզապես հարց է առաջանում, թե ինչպես պետք է Մանուչարյանը նույն հարթակում կանգնի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որի հետ իր տարաձայնությունները և, մեղմ ասած՝ ոչ բարիդրացիական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն: Սա, իհարկե, զուտ ենթադրություն է, բայց եթե լինի էլ, չեմ զարմանա, որովհետև «գրանտը» հզոր գործոն է և այդ պարագայում սպասելի է ցանկացած զարգացում: Ինչևէ, այս ամենի արդյունքում դժվարացել է «գրանտ ստացողներ» որոնողների գործը: Եթե նախկինում մարդիկ հետևում էին, թե ակտիվիստներից համ հասարակական գործիչներից ով է դուրս գալիս ԱՄՆ դեսպանատնից, որպեսզի համապատասխան հետևություններ անեին, ապա այսօր արդեն պետք է ընթացքը դանդաղեցնեն և ավելի ուշադիր լինեն նաև «Կանյաչնիի» և «Փարավոնի» մոտով անցնելիս: Կարեն Վարդանյան    
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»