Երևան, 01.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանը Շուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն Մնացականյան Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»


Նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նու­թյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դար­ձե­րե­սը․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունը, որով նոյեմբերի 10-ից հաստատվում է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում, շոկային նշանակություն ունեցավ մեր հասարակության համար։ Մեծ հաշվով, դեռևս տևական ժամանակ հանրությունը չի կարողանա խելքի գալ պատերազմի այսպիսի հանգուցալուծումից։ Ամենալուրջ մտահոգվելու թեման թերևս եռակողմ հայտարարության բովանդակային հատվածն է, քանի որ Արցախի և Հայաստանի անվտանգության առումով ծանրագույն իրավիճակ է ստեղծում և դեռ բազմաթիվ հարցականներ կան իրադարձությունների զարգացման համատեքստում։

Իհարկե, ռազմական դրության ավարտից հետո համաձայնության առանձին դրույթներին անդրադառնալու շատ առիթներ կունենանք, քանի որ դրանցից յուրաքանչյուրը, իր առաջացրած կողմնակի ազդեցություններով հանդերձ, առանձին վերլուծության թեմա է, բայց հարկ է հաշվի առնել, որ այս փաստաթուղթը դեռ վերջնական հաշտության համաձայնագիր չէ։ Նոյեմբերի 9-ի համաձայնությունն ամրագրված է ընդամենը եռակողմ հայտարարության տեսքով, և որոշակի ժամանակ է պահանջվելու դրա դետալները ճշգրտելու և հասկանալու, թե ինչպիսին կարող են լինել դրանց հետևանքները Հայաստանի և Արցախի համար։

Մի շատ կարևոր արձանագրում պետք է անել մեզ համար Թուրքիայի շուրջ, որն ամեն կերպ փորձում է խցկվել բանակցային գործընթացի մեջ, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց դառնալ այս համաձայնագրի կողմ։ Գոնե այս պահին: Բայց պետք է հաշվի առնենք, որ թուրքական կողմը նոր ջանքեր է գործադրելու, որպեսզի ինքը ևս մասնակից դառնա հակամարտության կարգավորման գործում։ Եվ այս տեսանկյունից պատահական չէ, որ համաձայնության մեջ առկա դրույթներից մեկը վերաբերում է ռուս խաղաղապահների տեղակայմանը, սակայն Էրդողանն ու Ալիևը փորձում են առաջ մղել Թուրքիայի մասնակցությամբ Ղարաբաղում խաղաղապահ մոնիթորինգի կենտրոն ստեղծելու գաղափարը։

Այս համաձայնության կնքման գործում բոլորիս ուշադրությանն է արժանանում նաև այն հանգամանքը, որ դրանում կարևոր դերակատարություն է ստանձնել Ռուսաստանը՝ ըստ էության նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը։ Իսկ ո՞ւր են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներից Ֆրանսիան և ԱՄՆ-ը։ Նրանք, իհարկե, նախօրեին որոշ հայտարարություններ արեցին՝ ակնարկելով, որ երկարատև հրադադարի ու հակամարտության լիարժեք կարգավորման համար իրենք դեռ ասելիք ունեն: Սակայն հատկանշական է, որ, ընդհանուր առմամբ, Եվրոպան, որը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների և ազատություների պաշտպանության գլխավոր ջատագով, կարծես թե ձեռքերը լվացել է այն պարագայում, երբ Ադրբեջանը ոտնահարում է բոլոր գրված և չգրված պատերազմական կանոններն ու թիրախավորում է խաղաղ բնակչությանը։

Սրան էլ գումարած գրոհային վարձկանների ներկայությունը հակամարտության գոտում, որը նպաստում է իսլամիստական ահաբեկչության վտանգի մեծացմանը ոչ միայն տարածաշրջանում, այլև անգամ Եվրոպայում։ Պատահական չէ, որ այս փուլում Ֆրանսիան բախվել է իսլամական արմատականության և թուրքական նկրտումների խնդրին։ Ուստի ֆրանսիական կողմը, բացի հայտարարելուց, թե Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած երկարաժամկետ որոշում պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը, պետք է նաև գործնական քայլեր ձետնարկի տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ ձգտումները զսպելու ուղղությամբ։ Եվ եթե անհրաժեշտություն լինի, ապա ֆրանսիական կողմը այս գործում կարող է ներգրավել նաև ԵՄ անդամ մյուս երկրներին։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա վերջինս, որպես համանախագահ երկիր և գլոբալ քաղաքականության մեջ առանցքային դերակատար, կարծես թե, արտաքուստ շատ պասիվ դերակատարություն է որդեգրել Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացներում։ Թերևս ԱՄՆ-ի այսպիսի գործելակերպը դեռ որոշակի ժամանակ փոփոխության չի ենթարկվի, քանի որ այդ երկրում հանրության և վարչակազմի ողջ ուշադրությունը սևեռված է հետընտրական զարգացումների ու հունվարից իշխանությունը Բայդենին փոխանցելու հարցի վրա։ Բայց, կրկնում ենք, կոնկրետ ԱՄՆ-ի դեպքում այս ամենը զուտ արտաքին շերտն է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըՓոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից.թեթևացվելու է վարչարարությունըMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաԻրավիճակը ԼարսումԹրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային 30-ամյա վարորդը մшհացել էՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել էՏնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Հորոսկոպ. Ի՞նչ անել խավարման միջանցքի ժամանակ Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից․ Թրամփ Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը. կան վիրավnրներ«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին» Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանըՇուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն ՄնացականյանՆոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում Քաղաքացին հունվարին աշխատանքից ազատվում է, բայց պարտավոր է 10,800 դրամները յուրաքանչյուր ամիս վճարել․ սա աննորմալություն է ուղղակի․ Նաիրի Սարգսյան«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ) ՔՊ-ականները խուճապի մեջ են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի պատճառով․ Անդրանիկ ԳևորգյանԻնչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՓաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն էԱշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք ՉալաբյանՀաց եւ տեսարաններ․ հացը ցորենն է, որ բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ՝ թմբուկըԱրցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա ՂուկասյանԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա ՍողոմոնյանՀայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել 0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն ՄանվելյանՆոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են խաղաղության օրակարգին․ Արեգ ՍավգուլյանԿորուստները ժամանակավոր են, պետք է համախմբվենք․ Գագիկ ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Ուժեղ Հայաստան լինելու է Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվել Քրեական գործեր Եկեղեցու դեմ և քաղբանտարկյալներ. ինչ է կատարվում Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Էդմոն Մարուքյան Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը