Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ» Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ» «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ» Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»


Հա­յաս­տանն այ­լևս նախ­կի­նը չի լի­նի. ին­չո՞ւ հա­սանք այ­սօր­վան․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ հասարակությանը սևի ու սպիտակի բաժանելու, հանրության մեջ թշնամանքի, ատելության մթնոլորտ արմատավորելու գործին: Ավելի քան երկու տարի հնարավոր ու անհնար ձևերով փորձ արվեց վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր վաստակ են ունեցել Արցախյան պատերազմում: Երկու տարի շարունակ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ դեմ արտահայտվեցին Նիկոլ Փաշինյանին, նրա «թանին թթու» ասեցին, պիտակավորվեցին որպես դավաճաններ, ենթարկվեցին ուղեղալվացված մի փոքր խմբակի ու չափազանց մեծ ծավալներ ունեցող ֆեյքաբանակի տոտալ հարձակումներին՝ վիրավորանքներով, հայհոյանքներով, անվանարկումներով, անեծքներով: Հաջողվե՞ց մեր հանրության մեջ արմատավորել զոմբիացումը:

Բարեբախտաբար, ոչ մեծ ծավալներով, միայն շատ փոքր հատվածի շրջանում: Բայց և, դժբախտաբար, այդուամենայնիվ, հաջողվեց, թեկուզ շատ քիչ քանակի մարդկանց շրջանում: Բարեբախտություն է, որ մեր հանրության մեջ դեռ մեծամասնություն են կազմում ադեկվատ, սթափ դատող մարդիկ, որոնք կարողանում են տուրք չտալ հետևողական մանիպուլ յացիաներին: Հակառակ դեպքում սարսափելի է մտածել, թե ինչքան կարող էին լինել «անվերապահները», այսինքն նրանք, որոնք արհեստական ֆլեշմոբեր էին կազմակերպում ի պաշտպանություն մի մարդու, որը ստորագրել է կապիտուլ յացիոն խայտառակություն, կամ մեկին, որը մուննաթ է գալիս իր իսկ քաղաքացիների՝ արցախցիների վրա՝ իր «շեֆի» պես կոչ անելով հանգիստ նստել տեղները:

Երկու տարի շարունակ Հայաստանի իշխանությունները բոլոր ձախողումներում և անհաջողություններում, այսինքն՝ ամեն ինչում պարբերաբար մեղավորներ էին «նշանակում». նախկինները, բնականաբար, «մշտական» ունեին, «մեղավոր» էին դատարանները, Սահմանադրական դատարանը՝ առաջին հերթին, ընդդիմադիրներն էին մեղավոր, «մեղավոր» էր մամուլը, «մեղավոր» էր ժողովուրդը, մի խոսքով՝ «մեղավոր» էին բոլորը, բացի Փաշինյանից ու իր թիմից: Թվում էր՝ պատերազմը սրբագրելու է պահվածքն ու գործելաոճը, խայտառակ պարտությունը՝ առավել ևս: Բայց ստացվեց ճիշտ հակառակը: Էլի շատերին մեղավոր «նշանակեցին». բանակը չկռվեց, ժողովուրդը չգնաց, գործարարը չպահեց Շուշին, արցախցին փախավ Արցախից, «թշնամի ենք բոլորս» ու այդպես շարունակ:

Հա, չմոռանանք՝ նախկինները, բնականաբար, «մշտականը» չեն կորցրել: Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանցի, որ հայ տղամարդը որակվեց անթասիբ: 44 օր շարունակ բազմաթիվ տեղեկություններ են եղել, անսահման շատ ասելիք է եղել, սակայն ադեկվատ մարդկանց, մամուլի բերանը փակ է եղել, քանզի ռազմական դրության անվան խիստ սահմանափակումներ էին դրված, և երկրի շահերից ելնելով՝ մի կողմից, տուգանվելու ցանկություն ու փող չունենալու պատճառով՝ մյուս կողմից, պարզապես տեղեկատվական վակուումը լցրել ենք բացառապես պաթոսով ու օֆիցիոզով: Ու ընդհանրապես, այս տարվա մարտից, երբ Հայաստանում սկսվեց կորոնավիրուսային վարակի տարածումը, իշխանություններն առաջինը սահմանափակումներ դրեցին մամուլի առջև:

Այս ամենը երկու տարի շարունակ զուգադրվում էր մուննաթով, սպառնալիքներով, անհսականալի սարքած քրգործերով, կալանքներով, դատերով, «սրտի» ՍԴ ձևավորելով, ներքին դավաճաններ «փնտրելով», մանիպուլ յատիվ տեղեկություններ շրջանառելով: Հիմա էլ այդպես է, օխլոսին կերակրելու համար այնպիսի թեզեր են շրջանառվում, որ նույնիսկ չորրորդ դասարանի կրթություն ունեցողին անհեթեթ կթվա: Սակայն, ուզենք թե չուզենք, Հայաստանն այլևս նախկինը չի լինելու: Մեղավորներ «նշանակելու», այլ մանիպուլ յատիվ «կտերը» կարող են «ուտել» միայն «անվերապահները», իշխանություն, աթոռ կորցնելու վախն ունեցողները և ֆեյքերը: Ու պատահական չէ, որ անցած երկու-երեք օրերին պետական կառավարման ամբողջ համակարգից աշխատում էր միայն ֆեյքաբուծարանը: Չնայած, ըստ մեր շատ հավաստի տեղեկությունների, նույնիսկ ֆեյք «քշողներից» շատերն արդեն չեն հավատում այդ «կտերին», համաձայն չեն այն ամենին, ինչ կատարվում է: Բայց դա արդեն այլ թեմա է:

Ինչ վերաբերում է երեկվա ու ընդհանրապես հետհայտարարությունային իրադարձություններին: Ձերբակալություններով, ոստիկանությամբ, ԱԱԾ-ով, ուժով, բռնությամբ, «ազգային գվարդիայով» (կամ ինչ անուն ուզում եք դրեք) հնարավոր չէ երկար ժամանակ մնալ «ջրի վրա»: Փաստը մնում է փաստ, որ 80 տոկոսանոց (իրականում 3540) իշխանությունը երկուսուկես տարում հասավ նրան, որ փողոց դուրս գալու, մարդկանց աչքերի մեջ նայելու երես չունեն: Ինչպե՞ս հաջողացրեցին: Ժամանակ գտեք ու կարդացեք անցած երկու տարիների շատ հայտնի փորձագետների ու մասնագետների կարծիքները, մամուլը, այդ թվում՝ «Փաստ» թերթը. համարից համար ամեն ինչ ասվել է, թեկուզ դրա համար էյֆորիայի մեջ գտնվող ոմանց կողմից մեղադրանքներ ենք ստացել: Հիմա շատերն են ասում՝ դուք ճիշտ էիք, մենք սխալվեցինք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանԻսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՇաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ Պետրոսյան«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՏարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»