Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ» Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»


Պատերազմ հաղթած հրամանատարներին մեկուսացրին, իսկ փախչող զինվորականներին, մի բլրակ գրավողներին գեներալի ու Ազգային հերոսի կոչումներ էին շնորհում. Աշոտ Մինասյան (տեսանյութ)

TV

Պատերազմի սկսվելուց առաջ Հայաստանում փորձեցին աշխարհազոր ձևավորել, պահեստի սպաներիս հրավիրեցին ՊՆ, ներկայացրին աշխարհազորի կանոնակարգը, ու այդ ժամանակ ես ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հարցրի՝ ինչո՞ւ գրված չէ նաև Արցախի պաշտպանության մասին, փաստաթուղթը միայն ՀՀ-ին էր վերաբերում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ այս մասին է պատմել «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ):

«Երկրի վարչապետը Գորիսում համայնքապետերին ասում էր՝ պաշտպանե՛ք Սյունիքը, և համայնքապետերն սկսեցին զինել մարդկանց։ Ես այդ ժամանակ Արցախում էի ու զգացի, որ թիկունքում խուճապ է ձևավորվում, դա արվում էր հենց վարչապետի ձեռամբ։ Թիկունքում խուճապային տրամադրությունն սկսվել էր, երբ մենք դեռևս չէինք հանձնել Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն, Ջաբրայիլը»,- ասել է ազատամարտիկը:

Ըստ Մինասյանի՝ ամեն օր ասում էին՝ հաղթում ենք, բայց վայ-հրամանատարների ու ղեկավարների միջոցով խուճապ սարքեցին, այսօր էլ մեղքը զորքի վրա են բարդում. «Փախնող հրամանատարներին գեներալ են կարգում, մի բլրակ գրավողին Ազգային հերոսի կոչում են տալիս։ Սա ի՞նչ խամաճիկների թատրոն է։ Ինչպե՞ս են նայելու զոհվածների ընտանիքների անդամների աչքերին։ Մեզ ասպարեզ չեն տվել գործելու, փառահեղ ճանապարհ անցած հերոս տղաներին չթողեցին մարտի»:

Ռազմական գործչի կարծիքով՝ պատերազմով անցած, հաղթած հրամանատարներին միտումնավոր մեկուսացրել են, նրանց փորձը չի օգտագործվել. «Ինչպես մասնատեցին ժողովրդին, բաժանեցին սևերի և սպիտակների, այդպես էլ կազմալուծեցին բանակը։ Նրանք կարողացան զինվորների ծնողների խաբել, կուրացնել մի հատիկ ելակով։ Այնքան սուտ են ասել, արդեն մոլորվել են ստերի մեջ։ Զոհերի մասին իրականությունն առայսօր չեն ասում, քանի որ իրական թվերն ասելու դեպքում ծնողները գնալու և պահանջելու են իրենց որդիների աճյունները»:

Աշոտ Մինասյանի պնդմամբ՝ բանակում կոորդինացում, ճիշտ ղեկավարում գոյություն չուներ, այստեղից ուղարկված զորքը չէր հասնում տեղ. «Նիկոլ Փաշինյանը գնաց, Նուբարաշենում հանդիպեց կամավորականներին։ Նրանցից քանի՞սը հայտնվեց ռազմաճակատում, բոլորը ծափ տվողներ էին։ Այս ղեկավարների հետ, այս ԱԺ-ով ունակ չենք պայքարել հաջորդ պատերազմներում։ Սա մեր երրորդ պատերազմն է, բայց իմ վերջինը չէ։ Եթե դատված չլինեմ, չորրորդին էլ կմասնակցեմ, բայց ոչ այս իշխանության հրամանատարությամբ։ Մեզ պետք է պետություն ղեկավարելու, ճիշտ բանակցություններ վարելու, բարեկամ երկրների հետ լեզու գտնելու ունակ ղեկավար։ Այս մարդը պատրաստակամ չէր, նրա օրոք մենք կդառնանք Թուրքիայի վիլայեթ»:

Ազատամարտիկի պնդմամբ՝ Արցախի 80 տոկոսը ծախեցին, բայց այսօր խոսում են ԱԺ-ի կոտրված բռնակներից: «Շուշին Նիկոլի տեսակը չէ։ Նրանք արմատներից կտրված մարդիկ են։ Շուշին մեր արմատների իրական պատկերն է, մեր քաղաքային կոլորիտը։ Պատերազմի խայտառակության գագաթնակետը Շուշիի հանձնումն է, Քարվաճառի անարյուն հանձնումը։ Աննա Հակոբյանն այսօր դիրքերից իջե՞լ է, թե՞ որոշել է Քյոխի նման մնալ ու զոհվել այնտեղ»,- ամփոփել է պահեստազորի գնդապետը:

Ավելին՝ այստեղ

Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը«Մի գդալ սեր»․ նոր հայկական ֆիլմը՝ կինոթատրոնների մեծ էկրանինԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»