Երևան, 10.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի «գործընկերների» օգնությամբ. «Փաստ» ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել. «Փաստ» «Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ» ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության. «Փաստ» Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ» «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ» Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ»


Դավիթը զոհվել է պատերազմի առաջին օրը, տանկ խոցելուց հետո

Հասարակություն

«Մերօրյա հերոսները». Դավիթ Բադալյան

Դավիթը ցավոք համալրեց անմահության ճանապարհը բռնած մեր Հերոսների շարքը... Ապագա բժիշկը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, տանկ խոցելուց հետո:

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ուժերի սանձազերծած պատերազմն իրողություն է, որը հայ ժողովրդից խլեց հայրենի հողի համար մարտնչող քաջ հայորդիների:

Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Դավիթ Բադալյանը Մասիս քաղաքից էր: Որոշել էր որպես նեղ մասնագիտություն ընտրել պլաստիկ վիրաբուժությունը:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը խորը ցավ է ապրում սիրելի ուսանողների մասին անցյալով խոսելիս: «Դավիթին բնութագրելու համար ոչ թե դեկան, այլ որպես դասախոս պետք է նշեմ, որ յուրահատուկ սովորող էր: Գիրքը ձեռքից չէր դնում. միշտ ուսանողի կեցվածքով, պատրաստակամ, բոլորին լսելու, օգնելու կամքով»,-ընդգծում է դեկանը:

Համակուրսեցիները ևս կարոտով են հիշում կուրսընկերոջ հետ անցկացրած օրերը: Համակուրսեցու՝ Տաթևիկ Զուռնաչյանի խոսքով՝ Դավիթը հասակակից տղաներից տարբերվում էր նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ, պլանավորած քայլերով. հստակ գիտեր, թե ինչ պետք է անի բանակից վերադառնալուց հետո: «Միշտ ժամանակ էր գտնում զանգելու, երբեք չէր մոռանում խմբեցիների ու դասախոսների մասին. հարցնում էր ու բարևներ փոխանցում, նույնիսկ հիշում էր բոլորի տարեդարձները: Ձմռանը (մինչև իր բանակ գնալը) միասին ենք պարապել բոլոր քննությունները, վաղ առավոտից մինչև ուշ գիշեր ընկերներով միասին պարապում էինք գրադարանում: Դավիթի ներկայությունից արդեն մեզ պաշտպանված էինք զգում, որովհետև գիտեինք, որ ցանկացած հարցում կաջակցի ու մենակ չի թողնի մեզ»,- նշում է Տաթևիկ Զուռնաչյանը՝ հավելելով, որ երբևէ չի հանդիպել տղայի, ով այդքան դաստիարակված լիներ և նվիրված ընտանիքին ու սիրելի մարդկանց:

Տաթևիկը կարոտով հիշում է, որ Դավիթը քաղցրակեր էր. «Իր բանակ գնալուց մեկ ամիս անց խմբով Դավիթի համար իր սիրելի քաղցրավենիքներից էինք ուղարկել, ինչը շատ էր ուրախացել նրան: Նա անկեղծ ու կյանքով լի անհատականություն էր»,-հիշում է ուսանողուհին՝ ընդգծելով՝ անսահման ուրախ է և հպարտ, որ իր կյանքում ունեցել է Դավիթի նման ընկեր և «մեծ» եղբայր:

Ապագա բժիշկը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, տանկ խոցելուց հետո:

«Փամփուշտը մտել է սրտը: Ընկերները տեսել են նրան արդեն գետնին ընկած, նա հասցրել է չորս բառ ասել՝ «Մենակ եղբորս բան չլինի»,-պատմում է համակուրսեցին՝ հավելելով, որ Դավիթի եղբայրը ևս ծառայության մեջ է. երկուսն էլ եղել են առաջնագծի տարբեր մասերում:

Հավերժ փառք և խոնարհում...

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

 

 

 

Առավել մանրամասն ՝ Այստեղ

Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում. Նարեկ Կարապետյան «Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին Երկիրը ֆեյսբուքով է ղեկավարում. Արշակ Կարապետյան Բացառիկ գեղեցիկ մարզաձև, որը համադրում է բարձր արվեստն ու սպորտը. «Փաստ»Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Առաջին անգամ իրար են բախվելԵրկրի երկու արհեստական արբանյակներ. «Փաստ»Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Անհրաժեշտ է բարձրացնել և ինդեքսավորել բոլոր ուսուցիչների աշխատավարձը․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանի իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի «գործընկերների» օգնությամբ. «Փաստ»Դատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումներըԿարգավորվող գունային թափանցիկ արևային մարտկոցը նախատեսված է ճկուն մակերեսների համար Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել. «Փաստ»Ժողովրդավարության դիմակի տակ․ ճնշումներ, բողոքներ և չլսված ուղերձներ «Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»«Մեր Ձևով»․ իրատեսական ծրագիր՝ չափելի արդյունքներով Վենսի երեկվա հայտարարությունը Կառավարության թարգմանչի կողմից սխալ է թարգմանվել․ Նարեկ Կարապետյան Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ»ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ»Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության. «Փաստ»Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ»«Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ»Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ»Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը. «Փաստ»Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ»Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Իրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում«Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել