Թուրքիան ակնկալում է 2016 թվականին ստանալ ‹‹Երկնագույն հոսքով›› գազամատակարարման լրացուցիչ ծավալները: Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ հղում անելով RT լրատվական գործակալությանը:
Ըստ նախնական տվյալների՝ ռուսական ‹‹Գազպրոմը›› մտադրություն ունի ավելացնել «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային մատակարարվող գազի ծավալները 3 մլրդ խմ-ով: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Տաներ Յըլդըզը:
Ավելի վաղ РИА Новости-ին հայտնել էր, որ ՌԴ-ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը տեղեկացրել էր, որ կողմերը ցանկանում են ‹‹Երկնագույն հոսքով›› գազի մատակարարումն ավելացնել տարեկան 16-19 մլրդ խորանարդ մետրով: