Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութ


Չորս «գանձերից» մեկը՝ թանաքաման․«Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչև թղթի հայտնվելը մարդիկ գրելու համար օգտագործել են տարբեր նյութեր`պապիրուս, կավ, քար, արմավենու տերևներ, մետաքս, մագաղաթ և այլն: Գրելու համար օգտագործվել են տարբեր պարագաներ՝ փետուրներ, մետաղական գործիքներ, ոսկորներ, փայտե ձողիկներ և այլն: Իսկ ահա որպես ներկ երկար ժամանակ օգտագործվել են բույսերից, միջատներից, կարմիր կավից և, իհարկե, թանաքից ստացված գունավոր լուծույթները: Յուրաքանչյուր նման հին մեթոդ իր դարաշրջանի յուրատեսակ հուշարձան է և ունի կատարելագործման և օգտագործման իր եզակի պատմությունը: Թանաքի ամենահին բաղադրատոմսերը մինչ օրս չեն պահպանվել, բայց հայտնի է, որ եգիպտական դպիրները մագաղաթի վրա տեքստեր գրելու համար օգտագործել են յուղի և մրի խառնուրդ:

Առաջին թանաքի ստեղծմամբ անհրաժեշտություն է առաջացել դրանք պահելու համար ստեղծել հատուկ անոթներ՝ թանաքամաններ: Ամենահին թանաքամանը հնագետների կողմից հայտնաբերվել է հնագույն հռոմեական Հերկուլանիում քաղաքում. այն ծածկված է եղել մոխրի շերտով: Այդ իրը կավե աման է, որի ներքևում մուգ նստվածք է եղել, որը, ինչպես պարզվել է հետազոտությունից հետո, չորացած թանաք է: Հին ժամանակներում թանաքամանները պատրաստվել են մետաղից, եղջյուրից, կաշվից, ինչպես նաև կավից: Թանաքամանը եղել է չինական կալիագրաֆների ավանդական «չորս կաբինետային գանձերից» մեկը: Մյուս երեք «գանձերը» վրձինը, թանաքը և թուղթն են: Ավելի քան 1500 տարի առաջ Գուանգդոն նահանգի Դուանսի քաղաքում գտնվող Դուան գետի քարերից թանաքամաններ են պատրաստել: Նման թանաքամանները այդպես էլ կոչվել են՝ «դուան»:

Ավելի ծանոթ հին ապակյա թանաքամաններն առաջին անգամ արտադրվել են բրիտանացիների կողմից: Դրանք ստեղծել են անգլիացի ապակեգործները 17-րդ դարում: Նրանք կարողացել են ստեղծել նաև, այսպես կոչված, անվտանգ թանաքամաններ: Նման թանաքամանի պարանոցը ունենում է կոնուսաձև հատուկ ձագար, որը թույլ չի տալիս, որ թանաքը թափվի անգամ թանաքամանը շրջելիս: Այդ ժամանակներում առօրյա կյանքում հայտնվել են նաև հատուկ ճանապարհորդական թանաքամաններ, որոնք նեղ պարանոցով փոքրիկ շշեր էին՝ գրպանում պահելու համար: Միջնադարում տարածված են եղել նաև կախովի թանաքամանները: Դրանց վրա եղել է երկու ականջիկ, որոնց ամրացվել է շղթա կամ լար. դրանք հարմար են եղել կրել ուսին գցած: Կախված երկրից և դարաշրջանից՝ թանաքամանները տարբեր չափերի են եղել և տարբեր նյութերից են պատրաստվել՝ ճենապակյա, մետաղյա, քարե կամ պոլիմերային: Հարուստ տների համար արհեստավորները ստեղծել են թանկարժեք մետաղական նմուշներ, որոնք առատորեն զարդարվել են թանկարժեք քարերով, ներկով և էմալով:

Նման թանաքամանները հաճախ որպես նվեր տրվել են պատվավոր անձանց՝ հատկապես պաշտոնյաներին: Ֆաբերժեի և դե Մալիի ստեղծած թանաքամանները ներկայումս համարվում են իսկական արվեստի գործեր և դարձել են արժեքավոր հնաոճ իրեր թանգարանների համար: Թանաքամանը դարեր շարունակ համարվել է գրելու հավաքածուի հիմնական մաս և ծառայել է մարդկանց, մինչև հայտնվել են թանաքով լցված մխոցային ու գնդիկավոր գրիչները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՈ՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱնցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր Կամենդատյան«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»«Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»