Ռուսների 85%-ը հավանություն է տալիս նախագահ Վլադիմիր Պուտինի վարած գործունեությանը,- հայտնում է Orer.am-ը: Այդ մասին են վկայում ‹‹Լեվադա-կենտրոնի›› հրապարակած տվյալները: Բացի դրանից, ըստ այդ կենտրոնի տվյալների, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գործունեությանը հավանություն են տալիս բնակիչների 63%-ը, իսկ Պետդումայի աշխատանքներից գոհ է բնակիչների 48%-ը:
Բացի նախագահից և վարչապետից՝ ռուսները վստահում են նաև Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին (24%), Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն (12%):