Երևան, 10.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Չինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար Ղումաշյան Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համար ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում


Վաչագան Մանուկյան. ԱՐՏԱՍՎՈՂ ԵՐԱԶՆԵՐ (պատմվածք). «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Վաչագան Մանուկյանն իր հերթական պատմվածքը «Փաստ» օրաթերթին ուղարկեց պատերազմից առաջ: Պլանավորեցինք տպագրության, իսկ պատերազմն ամեն ինչ փոխեց հիմնովին: Ու հանկարծ... Ստացանք ցավալի լուրը՝ հերոսաբար զոհվել էր նաև Վաչագանը: Եվ այսօր հրապարակելով այս պատմվածքը՝ մեր հարգանքի տուրքն ենք բերում ոչ միայն Վաչագանի հիշատակին, այլև բոլոր հերոսների, ովքեր նահատակվեցին մեր ժողովրդին պարտադրված պատերազմում:

Երբ ժամանակը իմ աշխարհամասից տանում էր արևը, սառնության կուտակումներ էի զգում մթության մեջ: Լույսը սիրելով՝ ինձ միշտ թվացել է՝ գիշերը հատուկ ստեղծվել է ինձ պատժելու համար: Մանկության չկրկնվող խաղերով սիրվեց լույսը և մնաց իմ ներկայում՝ որպես ապրող մի երազ: Գիշերային գեղեցիկ պատկերների մեջ մարդիկ նույնպես երազում են: Աստղազարդ երկինքը, առնելով մտքերն իր մեջ, լվանում ու մաքրագործում է այն: Եթե այդ գրողի տարած գեղեցիկ գիշերները լուսավոր, արևի ջերմացնող շողեր ունենային, ապա կլինեի անքուն լուսնոտ: Գիշերը հորինել են, որ խաղաղվեն մարդիկ,- ասում էր մի ծանոթ վաճառական: Գիշերն ամեն անգամ տեսնելով նրան՝ զգում էի՝ երազներ որսացող անմոռանալի հայացքը չէր կտրվում իրեն պատկերված այդ իրականությունից: Կյանքերի հեղինակը, կյանքի հետաքրքրությունը չկորցնելու նպատակով մարդուն շարունակ բարդության կաղապարների մեջ դնելով, իմաստավորում էր նրա գոյությունը: Դժվարությանը պարտության մատնելով՝ հերոսանում ես նախ ինքդ քեզ համար ու ապացուցում, որ կյանքի անսահմանափակ տարածությանը առերեսվելով՝ չես վախենում կյանքի անակնկալ հարձակումներից:

Սխալներով եփվող մարդկային եսերը կարողանում են զորանալ ներքին վստահության մթնոլորտում: Երբ այդ զգացողությունն ես ապրում, կորցնելուց հետո գտնելը անհնարին չի դառնում այլևս: Իմ կյանքի սիրո պատմությունը քնող երազի նման մնաց մի ինչ-որ անհայտ... անհայտությունում: Այս անիրական թվացող պահին սպասել եմ հավատով: Անգամ օտար հողում էի երազում այսօրվա մասին...

Հրաշալի օր:

Եվ այսքան տարիներ անց Աննան նորից հայտնվեց ինձ համար այդքան սպասելի երեկոյին: Հայացքում տեսա բան, որը երբեք չէի նկատել: Այն զավթված էր անտարբերության կողմից: Իմ նկատմամբ լցված մի մեծ անտարբերություն, որը, նրա հայացքում ամփոփվելով, խեղդում էր ինձ: Աննան, ինչպես միշտ, գինի էր խմում: Նա ժամանակին խոստացել էր ինձ, որ տխուր ժամանակ միայն կօգտագործի այն: Գիտեմ, թե երբ են հակառակ սեռի առեղծվածները անտարբեր դառնում: Աննայի հեռախոսի լույսը շարունակ վառվում էր, իսկ նա «ամեն ինչ լավ է» դեմքի արտահայտությամբ նայում էր մարդկանց և խմում այն տխուր պահերի գինին՝ անտեսելով բոլոր զանգերը: Համբերությամբ հավաքում էի երազներիս պաշարները ինձ թվացող այս վերջին պահին: Գիտեմ՝ մենք ասելիք ունենք. այդ ասելիքը մեզ կբերեր երազելի հանգստություն:

-Տխուր ես, բայց ժպտում ես էլի:

-Պիտի քեզ պես ապրեմ:

-Ինձ պե՞ս:

-Թող արտաքուստ խաղաղությունս տեսնեն, բայց ներքինիս հետ գործ չունենան:

-Հարբում ես՝ ի խաղաղություն մեր անիրագործ երազների, չէ՞:

-Հարբում եմ՝ ի խաղաղություն քո ստորությունների:

Նրա կողմից ներման արժանանալու արժանիքներ, իհարկե, չունեմ, բայց ունեմ ցանկություն նրան խաղաղեցնելու: Գիտեմ՝ Աննան հավատալով սպասում էր վերադարձիս: Իմանալով, որ կգամ՝ մեր հավաքած գումարով իրեն իր սիրած հարսի զգեստն էր գնել:

-Սիրում եմ ատելության մեջ թաքնված կիրքդ... Աննա՛, ասա՛, որ ինչ տեսնում էի աչքերումդ, սուտ է: Դա ընդամենը քո կողմից պարտադրված արտաքին հարդարանք է, որի մեջ ներքինդ չկա:

-Սպանել ես երազները... Սպանել: Մանկան նման անմեղ երազները, մեզ կատարելության մղող մեր երազները:

Նրա համար մի երազասպան դահիճ եմ, որը, ինքնասիրությունը ստի հետ խառնելով, ներկան էր զարդարում...

Երբ բաժանվեցինք, Աննան ուսանողուհի էր: Նրա նկարները պահպանել եմ անգամ օտարներով ողողված այն կացարանում, ուր իշխում էր համատարած անհասկանալի մթնոլորտը: Ես հասարակ ստի զոհն էի: Բառեր չկային Աննային բացատրելու համար իրական եղելությունը: Երբ ընկերս համոզում էր գնալ այդ երկիր, միանգամից մերժելու ուժ գտնում էի, բայց նա գիտեր հակազդելու անթերի եղանակը. «Աննայի ապագան, ախպե՛րս»: Նա ասում էր. «Եթե սիրում ես Աննային, ապա առանց մտածելու պիտի գնաս այդ քայլին՝ հանուն ձեր բարեկեցիկ ապագայի»:

Այդ ընկերոջ մտքերի շեշտը Աննան էր: Չգիտեի անգամ ընկերոջս հասարակ գող լինելը: Մեկ-մեկ հայրենիք գալով՝ իր սիրուն հագուստներով զարմացնում էր մեզ: Եվրոպայում դարձա ստի հրաշալի մասնագետ: Հազարավոր անգամներ հանգիստ կարողանում էի անթերի ստել՝ խղճիս աչքերը անտեսելով: Ծանոթ հայերին, որոնց տեսնելիս միշտ առանց գլուխս կախելու եմ բարևել մեր հայրենիքում, այնտեղ հայացքս էի փախցնում նրանցից: Սեփական քրտինքով վաստակող շատ հայրենակիցների ճշմարիտ օրինակներ էլ տեսա, բայց ես խրված էի մի ցեխի մեջ, որտեղ ընկերս «ընկերասիրության» հաշվին էր մխրճել: -Ի՞նչ ես մտածում, անսի՛րտ մարդասպան: Չէ, դու հասարակ մարդասպան չես, դու հոգիներ փշրող մի անսիրտ երազասպան ես: Ասում էիր՝ Ա՛ն, գնամ ու կվերադառնամ, սպասի՛ր, դու մենակ սպասի՛ր...

-Աննա՛...

-Չէ՛, դու հոգի՛, հոգի՛ ես սպանել, սրիկա՛:

-Կլսե՞ս...

-Մտածի՛ր... Լա՛վ մտածիր նախքան պատասխան գտնելդ:

-Լսի՛ր, Աննա՛:

-Չէ՛, դու պիտի էնպիսի բան հորինես, որ սիրտս ափերիդ մեջ հալչի, իմ աննմա՛ն ստոր: Սիրուն կյանք ունենալու խոստումդ արդեն կատարել ես...

-Եթե քեզ չսիրեի, գուցե այդքան այսօրվա մասին չերազեի:

-Կարծում էիր՝ Լալայի ծննդյան օրը քեզ համաներում պիտի սպասվեր, հա՞:

-Չէ՛, բայց այսօր դու կիմանաս այն, ինչ երկար տարիներ...

-Կիմանամ, թե ինչպիսի հրաշք կյանք ես արել Ավստրիայի տարածքում, չէ՞,- լռեցրեց ինձ Աննան:

-Հրա՞շք:

-Այո՛, հրաշք:

-Ես շարքային գող եմ եղել, որը, խիղճը կորցրած, մարդկանց քրտինքն էր հափշտակում... Հիմա իմացա՞ր, թե ով եմ ես, Աննա՛: Ու այսքանով հանդերձ՝ ես սիրել ու սիրում եմ քեզ:

Աննան լռեց՝ խառնելով լռությունը անկեղծ արցունքներին: Կյանքս պատմելու համար հարմար տարբերակներ եմ փնտրել միշտ, բայց սա չպլանավորված պոռթկում էր, որ ինքնաբերաբար ստացվեց: Գիտեմ՝ գործածս մեղքերի ծնողը ես եմ. դրանք, անկախ վիճակից, գործել եմ ե՛ս և ի՛մ մեղքով: Ժամանակը չի ներում իմ նմաններին: Իմ հնարավորությունները ողջակիզեցի հանուն անիմաստ, անցողիկ, ժամանակավրեպ ակնթարթների և հիմա վայելում եմ ցավիս պտուղները:

- Դու ուշացար, բայց քեզ սիրում եմ... Ուզում եմ՝ իմանաս, որ միտումնավոր եմ եկել այստեղ, ու հա՛, մենք նշում ենք Լալայի տարեդարձը, բայց դու ես այստեղ...

-Լալայի տարեդարձը....

-Առաջին անգամ, երբ տեսանք իրար, Լալայի ծննդյան հրաշք օրն էր: Դու քո համառ աչքերով անթարթ նայում էիր:

-Իսկ դու հպարտանում էիր այդ սիրուն պահով ու հիանում քեզ նայող անթարթ աչքերի «հանդգնությամբ»:

-Դու երազ էիր, կյանքիս սիրուն երազը՝ անիրագործելի:

-Ժամանակը մեզ կների՞, Աննա՛:

-Ուշացար, Գևո՛րգ... Դու ուշացար, իմ նպատա՛կ, իմ հո՛ւյս, իմ աշնան թախծո՛տ արև, ուշացել ես: Ուշացար՝ նվիրելով ինձ այս ատելի ներկան: Ուշացար, Գև՛, ուշացել ես, ուշացել...

-Իսկ ես՝ հավատում էի այդ գրողի տարած հավիտենությանը...

-Մանուկների պես, չէ՞:

-Մանուկներրի պես...

-Կգա՞ս իմ հուշեր:

-Որպես չստացված տղամա՞րդ:

-Որպես տխրոտած դեմքով երազազուրկ մի մանուկ... -Հեքիաթին կարոտ ու հեքիաթից հեռո՞ւ:

-Հեքիաթին կարոտած ու հեքիաթին անշոշափելի մոտ... Աննան չէր փոխվել: Նա նույն ինքն էր: Նրա յուրհատուկ աշխարհում միշտ ինձ ուժեղ եմ զգացել, այնքան, որքան իրականում չեմ անգամ:

-Հիմա ես ո՞ւմ կսիրեմ:

-Դու կսիրես էլի... իսկ ե՞ս:

-Սիամանթոն եմ ես Շիրազի՝ իր Խջեզարեին սպասող:

-Գև՛...

-Արի չկրկնենք նրանց սխալները ու չդառնանք ձորում բացված, կողք կողքի լռության մեջ խոսող ծաղիկներ: Ուզում եմ՝ ապրենք...

Աննայի աչքերից արցունքը նրբորեն հոսում էր: Լալան գիտակցաբար ծննդյան տոնը զոհում էր հանուն մեզ, իսկ հյուրերը, նվիրելով իրենց տոնական օրվա այդ միֆին, չնկատելու էին տալիս մեր ներկայությունը: Աննան գնաց բակ: Հայացքը վաճառականի հայացքի նման երկինքը զարդարող աստղերից երազներ էր փորձում որսալ:

-Ամեն անգամ երազներիս հետ եմ քնել ու քնից արթնացրել: Նրանք, մանկան նման բանականությանս հետ խաղալով, շարունակ պատկերդ էին պատկերում:

-Երեխայի եմ սպասում, Գև՛, մի տղամարդուց, ում կողքին կանգնելիս անգամ ճնշվում եմ: Հիմա հասկացա՞ր՝ որքա՜ն ես ուշացել: Հույսիս թիրախը խոցված էր անջնջելի սխալիս կողմից: Աննան չէր սիրում իր ներկան, բայց վստահ եմ՝ չսիրելով՝ իր սիրո պտուղը ստեղծեց իմ նկատմամբ ունեցած բազմերանգ ներշնչանքների անվերջանալի գույներով...

-Երջանկությունը մեզ մեկ անգամ է այցելում, չէ՞, Ա՛ն, ինչպես կասեր Հախվերդյան Ռուբենը:

-Դու...

-Հա, ապուշի պես լավ ապագա էի փորձում գտնել մեզ համար, այնինչ լավ ապագան հենց դու էիր՝ իմ ներկայում:

-Դու ինձ սիրում ես, գիտեմ՝ սիրում ես առանց բառերի, սիրում ես ինձ, ու այդ մեծ սիրո զգացողությունից ստացած ուժն էր, որ ապրեցի ու անտարբեր շրջանցեցի ինձ ընդառաջ եկող փեսացուների «սիրուն աստղաբույլը»: Ծնողներս, իհարկե, օգտվեցին իմ անտարբերությունից և իրենց համար հարմար մի «լավ» փեսացու նվիրեցին ինձ:

-Այն օրերի նման գինին խմեցիր:

-Ու դու հասկացար, որ քեզ կարոտում ու սիրում եմ, չէ՞:

-Ա՛ն:

-Ի՞նչ:

-Մենք չատեցինք իրար:

-Որովհետև իրարով էինք ապրում:

Իմ տիեզերական սահմանները վաղուց հատած մենությունս լցվել էր սառնությամբ: Մինչև հոգուս խորքը հասկացա՝ մարդկային երազներն անիրագործելի մնում են այնքան ժամանակ, քանի դեռ մարդկային համարձակությունը մի լավ չի բղավել սեփական ներկայի վրա: Անցյալի սխալները, իրավ, մարսելի են լինում զորավոր ներկայում: Այդ զորավոր ներկայում է դրվում ապագա երազանքների իրագործման սերմը: Մեզ ընդամենը ուժերին հավատալ է պետք։ Անձի նկատմամբ ունեցած մի հավատ, որն ակամա պարտության կմատներ անզորության ծնած ցանկացած ցասում:

Կյանքի մարսվող գույները անմարս են այն ժամանակ, երբ չկամությամբ կապկպում ենք հավատի լույսերը ու դարձնում մեզ հոգով հաշմանդամ: Աննայի հայացքներն իմ մեջ ծնել են բազում երազներ, որոնց չիրագործման պատճառը հենց ես էի: Մեղուները վերանում են, իսկ փոխարենը՝ գեղեցիկ ալեհավաքները զարդն են դառնում ներկայի: Մեղվի տված անկեղծ ցավը չէր կարելի փոխել աննկատ ու աննկարագրելի մարդակործան ցավերի հետ...

Հիմա արդեն հասկացել եմ. իմ բարդ ներկայի դժվարություններն ավելի գեղեցիկ են, քան օտարության մեջ թաքնվող «բարեպաշտ» այդ կեղծ քամիները։ Երիցս այո, ներկայի բարդությունները կարելի է որակել որպես աստվածային անձնաճանաչ փորձություններ, որոնց նպատակը կրկին մարդկային զորության սահմաններն ընդլայնելն է։ Կյանքի դժվարությունները տեսնելով ապագայիս մեջ՝ ես առանց պայքարելու շրջեցի էջս՝ հավատալով օտարության մեջ գտնվող հեշտ կյանքի իրականությանը։ Դրայզերն իր թռչնակին շարունակ նամակներ գրելու փոխարեն պարզապես պիտի փորձեր քանդել խոչընդոտ հանդիսացող բոլոր պարիսպները։ Հա, ես էլ։ Ես էլ պիտի քանդել կարողանայի գեղեցիկ թվացող ազատությունս սահմանափակող ինձ այդքան գերած պարիսպները՝ անզորությունիցս գոյացած, ինձ փշուր-փշուր անող պարիսպները...

Հիմա աշխարհս պատառոտված շապիկ է, որից օգտվելով՝ քամին խուժում էր կյանքիս մեջ և դաժանորեն սպանում ջերմ կյանքից մնացած փոքրածավալ հոգուս ջերմ հատվածները: Անշունչ, անմարդաբնակ, մեծամիտ սառնությունը՝ այո՛, տգեղություն է, ինքնատիպ երևալու համար հարմար, բայց ժամանակի անսահմանության մեջ բացվող, մերկացող նկատելի մի տգեղություն: Խեղճ մարդուն բնական զգացողություն է հավերժ սառնությունը, որը բոլորիս փորձում է պաշարել տարբեր հնարներով: Իմ խռոված հոգին, պայքարելով այս կյանքում ունեցած իր անհամաձայնությունների հետ, հիմա լռում էր՝ հնարավորություն տալով ժամանակին առանց չարության ծաղրել ինձ: Քունը կորցրած երեխայի նման մեր երազները, իրականությունից խորթացած, գոռում էին՝ խլացնելով ներկան: Մարդ պիտի առնվազն մարդ չլիներ, որ լսել կարողանար շարունակ արտասվող ձայները մեր երազների...

Մենք մտանք ներս... Ու նորից տխրության գինի, հետո սիրուն հրաժեշտի մի վալս, հետո կրկին հայացքներ, բայց արդեն թախծո՜տ, ինքնահոս արցունքներով կապվող, և անիրագործելի երազներ, որ դեռ կարտասվեն մեր կյանքում մի ամբողջ հավիտենություն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Իրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում«Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՀայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով