Հնդկաստանի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող Heron սարքը, որն արտադրվել է իսրայելական Israel Aerospace Industries ընկերության կողմից, վթարի է ենթարկվել երկրի արևմուտքում՝ Գուջարատ նահանգի Կաչ շրջանում: Այդ մասին հաղորդվում է The Indian Express թերթի էլեկտրոնային տարբերակում,- հայտնում է Orer.am-ը:
Անօդաչու թռչող սարքի արժեքը կազմում է 13 մլն $: Հնդկական ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Աբիշեք Մատիմանի խոսքերով՝ վթարի պատճառները հայտնի չեն: Դեպքի ուսումնասիրման համար ձևավորվել է հատուկ հանձնաժողով:
Պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներով՝ երկրի ռազմաօդային ուժերը 2011-2014թթ-ի ընթացքում վթարի պատճառով կորցրել են 30 կործանիչ և ուղղաթիռ: Պաշտպանության նախարարությունը հասցված վնասը գնահատել է 193մլն $: Վթարների հիմնական պատճառները համարվում են մարդկային գործոնը և մեքենաների տեխնիկական անսարքությունը: