Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված


«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա. «Փաստ»

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բանաստեղծ Հուսիկ Արան նշում է՝ հաճախ են ասում, թե ամեն ժողովուրդ արժանի է իր ներկա վիճակին։ «Մեր ժողովուրդը գոնե իր կերտած վերջին 30 տարվա արդյունքում արժանի չէր այս վիճակին, որում այսօր հայտնվել է։ Մարդիկ փորձում են ելքեր գտնել, աշխատել, բայց շոկային վիճակը պահպանվում է։ Որևէ մեկիս մտքով չէր անցնի, որ Արցախյան հարցի ելքն այսպես կվճռվի։ Ինչպե՞ս հասանք այս վիճակին։ Հիշենք, թե վերջին երկուսուկես տարում ի՞նչ կատարվեց մեր երկրում։ Եկան ու սկսեցին եկեղեցու դեմ պայքարել։ Սկսվեց «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների կրճատումը դպրոցական ծրագրերից, «Հայ գրականություն» առարկայից հանվեց հայ բառը։ Սկսվեց ոգեղեն արժեքների, սյուների փլուզումը, որի վրա դարեր շարունակ մեր ազգը հենված է եղել՝ եկեղեցի և պատմություն։ Գործեր հարուցվեցին Արցախյան պատերազմի գեներալների դեմ։ Անմիջապես վերացրեցին Սփյուռքի նախարարությունը, մինչդեռ աշխարհի այն եզակի ազգերից ենք, որ հսկայական սփյուռք ունենք։ Հաջորդիվ գյուղատնտեսության նախարարությունը վերացվեց։

Երրորդն էլ մշակույթի նախարարությունն էր, մինչդեռ մշակույթը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում մեր այցեքարտն է եղել։ Քայլ առ քայլ գնացին ինքնության ոչնչացման, խեղաթյուրման։ Հասարակությանն էլ բաժանեցին հեղափոխականների և ոչ հեղափոխականների, սևերի ու սպիտակների։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը և դրա պահպանումը կառուցեց ատելության վրա։ Ամեն ինչ բաժանեց, կիսեց ու իրար դեմ հանեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հուսիկ Արան։ Ընդգծում է՝ ցավոք, պատերազմից հետո էլ նա նույն քաղաքականությունն է վարում։ «Իհարկե, այս ամենի արմատներն ավելի խորքից են գալիս։ Այնպես չէ, որ մեր հասարակությունը սիրով տոգորված էր և հանկարծ դարձավ ատող զանգված։ Երեսուն տարում կուտակվածը՝ ատելություն, չարություն, անհանդուրժողականություն, նա կարողացավ սրել ու բերել առաջին պլան։ Կարողացավ հասարակությանն իջեցնել մինչև վերջ՝ ամբողջովին փողոցի մակարդակի՝ և՛ իր բառապաշարով, և՛ իր վարվելակերպով։

Ժողովուրդը տեսնում էր, որ իր վարչապետն իջնում ու իրեն էր հավասարվում, նրան սիրում էր, որովհետև իրենցից մեկն է։ Չկար որևէ նշաձող, որ նա, որպես երկրի առաջնորդ, մարդկանց հաներ վերև։ Մեր մեջ ոգեղենը, մշակութայինը երեսուն տարվա ընթացքում անընդհատ ծաղրի ենթարկվեց, ոտնահարվեց։ Եթե մի երկիր ուզում ես քանդես, նրան իր արմատներից ես զրկում, հեռացնում, մտավորականությանը դարձնում ես ծիծաղելի։ Բայց 1990-94 թվականներին, երբ հաղթեցինք պատերազմում, ճիշտ հակառակն էինք։ Մեր մտավորականությունն առաջնային դիրքում էր, հարգում և սիրում էինք մեր մշակույթը, իզուր չէր, որ ադրբեջանցի գրողն ասաց՝ պարտվեցինք ձեր Խաչատրյանին, Սարոյանին»,-նշում է մեր զրուցակիցը։ Ասում է՝ ամեն օրն ապացուցում է, որ այս պատերազմը նախապես պայմանավորված է եղել։ «Այնպես չէր, որ ոչնչից դրդված 2018 թվականին ելանք հրապարակ։ Հասցրել էին կոկորդներիս, դուրս եկանք և այդ ճանապարհով իշխանափոխություն արեցինք։ Բայց այդ օրերին շշուկով ասում էին. «Նիկոլը գալիս է Ղարաբաղը հանձնելու համար»։

Հակադարձում էին՝ ի՞նչ է, խելքներդ գցել եք, Ղարաբաղն անհնար է հանձնել և այլն։ Բայց իրադարձությունները բերեցին և հասցրեցին այդտեղ։ Իսկ այսօր էլ GPS-ը տվել է թուրքի ձեռքը, ասում է՝ գծիր Հայաստանի սահմանները։ Ամեն ժամ տեղեկություններ ենք ստանում, թե ինչ դիրքեր զիջեցինք, որ գյուղերը հանձնեցինք։ Արցախի կողմից ամբողջովին բաց է մեր թիկունքը, հիմա անցնում են Սյունիքին և Տավուշին։ Հանգում ենք նրան, որ հատուկ ծրագիր է իրականացվում՝ ոչ միայն հայրենազրկելու, այլ նաև Հայաստանը շարքից հանելու։ Հիմա Զանգեզուրի խնդիրն է դրված։ Ի՞նչ են խոստացել Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ գույն ու բաղադրություն ունի նրա արյունը, դժվար է որոշել։ Միևնույն է՝ ինքը մեր պատմության մեջ որպես հրեշ է մնալու։ Այսպիսի թուրք մեր գլխին եղել է, բայց նման հայ մեր գլխին չի եղել։ Ունեինք 42 հազար քմ տարածքով գրեթե պինդ պետություն, ամուր սահմաններ, որոնք հիմա թուլացնում են, և ունեինք Արցախ։ Այսօր այդ ամենից զրկված ենք։ Մենք 29 տարի կարողացանք մեր անկախությունը պահել, բայց այլևս անկախ չենք։ Սեպտեմբերի 21-ը նշելու ենք այնպես, ինչպես նշում ենք մայիսի 28-ը։ Բացառապես կախված ենք Ռուսաստանից։

Հիմա ասում են՝ ո՞ւմ ընտրենք: Մենք չենք ընտրելու, Կրեմլից հասկացնելու են՝ ում ընտրել, և նրան ենք ընտրելու։ Այո, պետք էր Ռուսաստանի հետ միշտ լավ հարաբերություններ ունենալ, երկուսուկես տարի թքեցին նաև ռուսի երեսին։ Ամռանը ռուսական ռազմաբազան հանելու հարց էին դրել և ապտակը կերանք։ Ճիշտ հարյուր տարի առաջվա պատմությունը կրկնվեց՝ ռուսների հետ հարաբերությունները փչացնում ենք, թուրքը շան հոտառություն ունի, անմիջապես զգում է, սիրախաղի մեջ է մտնում ռուսի հետ՝ Հայաստանի հողերի հաշվին»,-ընդգծում է բանաստեղծը։ Հավելում է՝ այս պատերազմը կարող էր կանխվել: «Եթե չէինք հաղթելու, բայց կարող էինք նաև չպարտվել։ Նիկոլ Փաշինյանն արդարացման որևէ տեղ չունի»,-ասում է Հուսիկ Արան: Նա ամեն դեպքում լավատես է, նշում է՝ ցանկացած իրավիճակից ելք կա։ «Իմ մեջ հավատը միշտ կա, որ լավ է լինելու։

Չնայած ամեն ինչ, կարծես թե, ավելի վատի է գնում։ Մեզ ներսում ենք հոշոտում, իսկ թուրքն էլ առիթից օգտվում է, կարողանում է այս ամենն անել։ Չգիտեմ, թե այդ տղան ինչ է մտածում, ինչ է անում, ոնց է պատկերացնում իր հետագան, իր վիճակը։ Նշեցի՝ նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու։ Վերջին հազարամյակում 32 տարի առաջ կարողացել էինք հող ազատագրել, պահել ու պահպանել։ Քարվաճառը և Լաչինը ամբողջությամբ բնակեցված էին, դա չպետք է հանձներ։ Եթե անգամ ինչ-որ բաներ զիջեինք, ապա դա պետք է արվեր Արցախի անկախության դիմաց։ Գրքերում էինք կարդացել, բայց մեր աչքերով տեսանք, թե ինչպես են հայերին տեղահանում, տներն այրում։ Մեկ Թալեաթն էր 1915 թվականին հայերի տեղահանման փաստաթուղթ ստորագրել, մեկ էլ Նիկոլը 2020 թվականին։ Նա դառնում է հայի անուն ազգանունով Թալեաթը։ Նրան մեկ վայրկյան առաջ պետք է հեռացնել իշխանությունից, ժամանակավոր կառավարություն ստեղծել:

Վազգեն Մանուկյանը փորձ ու կշիռ ունեցող մեկն է, կարող է կազմակերպել հետագա ընտրությունները։ Կգտնվի այն առաջնորդը, որը Հայաստանը կտանի դեպի կայունություն, հզորացում և զարգացում։ Բայց այսօր այնքան է ցածրացրել հասարակությանը, որ անգամ հայրենիքը կորցնելու դեպքում մարդիկ մեծամասամբ չեն գիտակցում, թե ինչ է կատարվել, մասսայաբար դուրս չեն գալիս փողոց։ Եթե ժողովուրդը դուրս չի գալիս, ապա նրան հեռացնելու գործը պետք է ուժային կառույցներն անեն։ Հայաստանում այսօր որևէ մեկը՝ նախարար, պատգամավոր, գործառույթ չի կատարում, քաոսային վիճակ է, իսկ թշնամին վերցնում է այն, ինչ կարող է, քանի դեռ Փաշինյանն է Հայաստանի ղեկավարը։

Նրան ծաղրուծանակի են ենթարկում, բայց այդ ծաղրը մեզ է ուղղված։ Պարտվողին նաև հարգում են, բայց մեզ այնպիսի վիճակի մեջ դրեց, որ մեզ ամենավերջին ձևով նվաստացրեցին։ Բայց թուրքի ուրախությունը կարճ է տևելու, դրան հավատում եմ։ Մեր ազգի մեջ ունենք 5-10 տոկոս նաիրյան գեն, որը չի պարտվում, փյունիկի պես հառնում է։ Մեր պատմության մեջ ավելի ծանր օրեր ենք տեսել, ճիշտ է, այսպես չենք նվաստացել, բայց ծանր հարվածներ ենք ստացել։

Այս պատերազմի բոլոր մեղավորներն անպայման պետք է պատժվեն, այլ հարց է՝ դրանից դասեր կառնե՞նք, թե՞ ոչ, ուշքի կգա՞նք, թե՞ ոչ։ Մեկ բան ակնհայտ է՝ Արցախի հարցը չէր կարող այս կերպ լուծվել։ Թուրքերն իրենց պայծառ, մենք էլ մեր սև երազում նման հանգուցալուծում չէինք պատկերացնում»,-եզրափակում է Հուսիկ Արան։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովՄոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՀեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներինԱրդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է. Տիգրան ԱբրահամյանՀայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան