Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


«Վինեգրետ» աղցան. ի՞նչ է նշանակում ռուսական ուտեստի ֆրանսիական անվանումը .«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե խոսենք խորհրդային ժամանակների սիրելի աղցանների մասին, ապա առաջին հերթին պետք է նշել «վինեգրետ» աղցանը։ Ֆրանսիական գեղեցիկ անվանումով այդ աղցանը ներկայումս էլ հաճախ է հայտնվում մեր սեղաններին։ Սկզբի համար հարկ է նշել, որ, հակառակ տարածված կարծիքի, այդ աղցանը ամենևին էլ հին ռուսական ուտեստ չէ, և այն հնարել են համեմատաբար վերջերս: Այնուամենայնիվ, այդ հարցում կան մի քանի վարկածներ... Դրանցից մեկի համաձայն, առաջին անգամ «վինեգրետը» մատուցվել է Եկատերինա Մեծին, որը, հազիվ համտեսելով այդ սառը ուտեստը, բացականչել է. «Фи, не грето!» (ֆու, տաք չէ), և նման կերպ ամրագրվել է վինեգրետ անվանումը։ Այնուամենայնիվ, պատմաբանները գտնում են, որ վինեգրետ անունը գալիս է ֆրանսերենից, որտեղ «vinaigre»-ն գինու քացախն է կամ շատ թթու գինին, իսկ «vinaigrette»-ը աղցանի սոուսն է, որը պետք է ներառի քացախ և բուսական յուղ:

Այդ սոուսը պատրաստելու համար աղը և պղպեղը լուծում են գինու քացախի մեջ (որպես տարբերակ կարելի է օգտագործել կիտրոնի կամ լայմի հյութ), որից հետո ավելացնում են բուսական յուղ և հարում այնքան, որ ստացվի էմուլսիոն զանգված: Դրանից հետո, ըստ ցանկության, ավելացվում է մաղադանոս, գլուխ սոխ, սամիթ, թարխուն, չերվիլ, կանաչ սոխ, իսկ կայունացման համար՝ նաև մանանեխ կամ խաշած ձվի դեղնուց: Ինչպես երևում է նշված բաղադրատոմսից, ժամանակակից «վինեգրետում» նախկին «վինեգրետ» սոուսից մնացել է միայն դրա ֆրանսիական անունը։

Դժվար թե ժամանակակից տնային տնտեսուհիները «վինեգրետ» պատրաստելիս այն համեմեն հին բաղադրատոմսի սոուսով, լավագույն դեպքում կօգտագործվի ձիթայուղով քացախ կամ էլ միայն ձիթայուղ։ «Վինեգրետ» աղցանը տարածված է եղել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԽՍՀՄ այլ հանրապետություններում, ու հիմա էլ շատ հարգի է հետխորհրդային երկրներում։ Ըստ մեկ այլ վարկածի, խաշած ճակնդեղից, կարտոֆիլից, գազարից, թթու վարունգից և կանաչ սոխից կամ կաղամբից պատրաստվող աղցանը ծնվել է Ալեքսանդր 1-ինի ցարական խոհանոցում, որտեղ ժամանակին աշխատել է հայտնի ֆրանսիացի խոհարար Անտուան Քարեմը: Դիտելով ռուս խոհարարների աշխատանքը, որոնք իրեն անծանոթ աղցան են պատրաստել, և տեսնելով, որ այն համեմում են քացախով, Անտուանը բացականչել է. «Vinaigre?» («քացա՞խ»), ինչից ռուս խոհարարները որոշել են, որ ֆրանսիացին նշում է ուտեստի անունը, և դրականորեն գլխով են արել ասելով. «Վինեգրետ, վինեգրետ...»:

Այդպես էլ ցարական ճաշացուցակում հայտնվել է այդ անունով մի անսովոր աղցան, որը շուտով լայն ժողովրդականություն է ստացել և սիրվել հասարակ մարդկանց կողմից: Այդ սառը աղցանը հետագայում արմատավորվել է ռուսական խոհանոցում, քանի որ այն գրեթե բոլորին է դուր եկել: Ավելին, հասարակ մարդիկ, իհարկե, բարելավել են բաղադրատոմսն ըստ իրենց քիմքի: Նման կերպ նրանք սկսել են «վինեգրետին» ավելացնել ճակնդեղ, լոռամիրգ, թթու կաղամբ և այլն, որոնք բոլորը բացառապես խոհանոցի ռուսական հատկանիշներ են: Բայց «վինեգրետի» համար ամենակարևորը սոուսն է: Այնպես որ, եթե ցանկություն կա պատրաստել «ճիշտ» աղցան, ապա դրա համար առնվազն պետք է խառնել բուսական յուղը աղի, սև պղպեղի և քացախի թույլ լուծույթի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց