Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Հազարավոր զոհերն ու կորսված հսկայական տարածքներով անկյալ հայրենիքն են Նիկոլ Փաշինյանի վարչապետության գինը. «168 ժամ»

«Մի քանի տասնյակ զինված թիկնապահներով շքախումբ, զրահապատ ավտոմեքենաների շարասյուն, ավելի քան 2000 ոստիկաններ, մարդկանց շարքերը շրջանցող ուղղաթիռ, կազմակերպված մասնակիցներով հավաքներ․․․ սա է Նիկոլ Փաշինյանի Հայաստանը։ Նա զինված թիկնազորով գերեզման գնացողների ու զինված խմբով եկեղեցի մտնողների վարչապետն է։ Այսինքն՝ նա ոչ մեկի վարչապետը չէ, քանի որ Հայաստանում զինված թիկնազորով գերեզման ու զինված խմբով եկեղեցի գնացող միայն մեկ մարդ կա, ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իր վարչապետն է, այն զինված ու պաշարված իրականության վարչապետը, որում ապրում է ինքը։ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե տասնյակ ամրակազմ զինված երիտասարդների ուղեկցությունն իրեն ուժ է հաղորդում, նա թաքուն մտածում է, որ իրենից վախենում են, նա, թերևս, հպարտանում է իր այդ հուժկու կերպարով։

Գուցե նա իրավացի է այն մարդկանց հաշվով, ովքեր դեռ չեն գիտակցել ու չեն հասկացել, որ ինքն այլևս վարչապետ չէ, ու ցուցումով կամ առանց ցուցումի վանկարկում են՝ «Նիկոլ, վարչապետ»։ Բայց բոլոր այն մարդիկ, ովքեր հասկացել ու գիտակցել են, որ Նիկոլ Փաշինյանն այլևս միայն ինքզինքը վարչապետն է, խղճում ու կարեկցում են նրան, քանի որ միայն խղճահարության ու կարեկցանքի է արժանի տղամարդը, ով ուժ է ցուցադրում իր ենթակաների զենքով։

«Ժողովրդի վարչապետից» մինչև «զինված վարչապետ» դառնալու ճանապարհը Նիկոլ Փաշինյանն անցավ մի քանի հազար զոհերով ու կորսված հայրենիքով։ Այդ հազարավոր զոհերն ու կորսված հսկայական տարածքներով անկյալ հայրենիքն են Նիկոլ Փաշինյանի վարչապետության գինը։ Գին, որ, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին դեռևս քիչ է թվում։ Մնալով վարչապետի պաշտոնում՝ նա ցույց է տալիս, որ դեռևս ստանալիք ունի կամ ունեն այլք իր միջոցով։ Հայաստանը դեռ ամբողջությամբ չի փակել Նիկոլ Փաշինյանի վարչապետության հաշիվը։ Հիմա նա զբաղված է ստանալիքը պոկելով։

Անմիտների մոտ՝ վախ, մտածողների մոտ՝ կարեկցանք ու խղճահարություն առաջացնող երկրի ղեկավարը չափազանց ծանր բեռ է ցանկացած հասարակության համար, հատկապես, եթե այդ նույն բեռի պատճառով այդ նույն հասարակությունը կրել է լրջագույն ֆիզիկական ու բարոյահոգեբանական հարվածներ։ Զինված գերեզման գնալու ու զինված եկեղեցի մտնելու համար մարդը պետք է հաղթահարի անհաղթահարելի բարդույթներ ու տաբուներ։

Նիկոլ Փաշինյանն արել է դա, նա քայլել է տաբուների վրայով, նա ոտնահարել է սրբություններ։ Իսկ տաբուների վրայով քայլող մարդը վտանգավոր է, բազմապատիկ վտանգավոր, երբ այդ մարդը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը, հարյուրապատիկ վտանգավոր, երբ իրականում նա իշխանություն չունի անգամ ինքն իր վրա, բայց իրեն թվում է, թե կառավարում է մի ամբողջ ժողովրդի, զի այդ ժողովրդի ինչ-որ հատված ցուցումով կամ ինքաբերաբար դեռևս բղավում է՝ «Նիկոլ, վարչապետ»՝ չհասկանալով ու չգիտակցելով, որ այդ կարգախոսում կա բովանդակային տառասխալ՝ նա այլևս ոչ թե վարչապետ է, այլ՝ վարչաղետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա Մկրտչյան