Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Հոգևոր ցինիզմ. Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հայաստանում այսօր երկրակործան ահավիրք է դարձել օրեցօր համատարած դարձող հոգևոր ցինիզմը… և այն քեզ կգտնի ամենուր՝ անգամ որդուդ հուղարկավորության կամ շիրիմին անզգա սգալու ժամանակ… իսկ ավելի խարդախ տեսակը՝ պետական ամենազգայուն խնդիրների քննարկման հարցում՝ Արցախ- Հայաստան դավադիր տարանջատման, իրար դեմ հանելու, իրար վրա հրահրելու և դրանից լայքահավաք շոուներ ստանալու ինքնասպան մոլուցքով…

Որդուդ թարմ շիրիմից կյանք վերադառնալու ճանապարհին հանկարծ հասկանում ես, որ վերջինը չես տվել դեռ… որ այս ցավագար ամբոխը դեռ քեզանից կխլի անգամ լացիդ, մորմոքիդ, վերջին շշուկիդ անձնապատկան գերակա իրավունքն ու կծառայեցնի իր եղկելի նպատակներին…

Չէ, չի կարելի… հանուն ոչ մի բանի կյանքում չի կարելի այդքան… այդքան լինել, որակեք ինքներդ ձեր արածները, ես ձեզ վիրավորել չեմ ուզում, ես միայն մայրաբար, մասնագիտորեն ու մանկավարժորեն խնդրում եմ՝ մի արեք. լրագրությունը նախ խիղճ ու պատիվ պետք է ունենա, հետո վեհ նպատակի պետք է միայն ծառայի, միմիայն վեհ…

Իսկ ո՞րն էր անձնական սգո ու ցավի միջավայր առանց թույլտվության ներխուժելու ձեր նպատակը. ներկա իշխանության նկատմամբ իմ աններում վերաբերմունքով շոյել հակադիր բևեռի սպասումնե՞րը, թե քիչթեշատ ճանաչված մոր սգո տարբերվող դրսևորումների սպասումով աղմկոտ դիվիդենտներ հավաքելու ամոթալի մարմաջը… անգամ եթե ես բազմիցս հայտարարել եմ, որ ինձ համար չկա՞ն ներկա կամ նախկին իշխանություններ, որ իմ խորին համոզմամբ որդուս և Հայրենիքիս կործանող հրեշը քառագլո՞ւխ է…

Մի՛ արեք, տխուր է, ես շաատ եմ քարացել, ինձ չեք ցավացնի, բայց ուրիշներին մի ցավացրեք… թող ձեզ երբեք, երբեք մեր ցավը չպատի, բայց ոչ ոք դրանից երաշխավորված չէ, հարգանք ունեցեք ցավի նկատմամբ… հոգևոր ցինիզմի մի տրվեք այդքան անիմաստ: 

Չէի գրի թերևս այս տողերը, եթե երեկ տեսած չլինեի մեր զինվորների Արցախ տանելու տխուր ու էլի կործանարար տեսանյութը- իր փնթիության ու անհեթեթության մեջ ակնառու հատուկ նպատակով կազմակերպած այդ անհասկանալի «ներկայացումը», ցավոք, երևի ծառայեց իր նպատակին հենց «փոթորիկ» փնտրող լրատվության և գերզգայուն դարձած ծնողների միամիտ մասնակցությամբ- բայց նորից խալխլելով սեփական տան հիմքերը…

Ես կարող եմ այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք, որևէ կերպ հասկանալ որդուն վտանգից պաշտպանել ցանկացող ծնողին, բայց երբեք, երբեք չեմ կարող հասկանալ մասնագիտությունս կիսող մարդկանց՝ լրագրողներին, թե ոնց են դավադիր «ռեժիսորների» հերթական ներկայացման ազդարարները դառնում… լավ եթե անգամ այդ ամենն այսքան տարօրինակ տխուր է, ապա ինչպիսին են և ուր են ուղղված շեշտադրումները՝ Արցախն արդեն Ադրբեջան է , հա՞, ընդամենը մի ազգադավ ու անմեղսունակ «վարչապետիկի» հայտարարությա՞մբ: Վե՞րջ, իսկ մեզ՝ իրենց որդիներին Արցախին նվիրած մայրերին հարցրել ե՞ք, թե ինչքան է թանկացել այդ նույն հողն իրենց համար, միթե Արցախը մերն էր միայն ալիևի, պուտինի կամ նիկոլի որոշմամբ… դուք այդ հարցը Եռաբլուրում տվե՞լ եք, Մոնթեին, Լիոնիդին տվել ե՞ք… այսպե՞ս ենք Հայրենիք ու հայրենի հող պահելու… ձեզ թվում է Նժդեհը սխալվո՞ւմ էր, թե « ժողովրդի դաստիարակման գործում մեծագույն դերը մամուլինն է»: … ժամանակները դժնի են, այո, մայրերը կարող են որդու կորստի վախից խելագարվել ու սխալվել… իսկ դո՞ւք, դուք, որ վաղը էլի հող եք դառնալու… կուզեիք, որ հող դարձած ձեր մարմիններն այդքան հեշտությամբ զիջեին… զիջեին, մինչև ո՞ւր, Սյունի՞ք, Վայոց ձո՞ր, թե կարծում եք Երևանն այդքան հեռու է…

Մի արեք, հարգելի լրագրողներ… Այսքան «հոգատարորեն» ավերված մեր երկրում այսօր այնքան ցավոտ ու ուշադրության արժանի թեմաներ կան, որոնք ձեզ միայն պատիվ կբերեն, իսկ որ ամենակարևորն է հայրենիքի կառուցմանն ու ժողովրդի դաստիարակությանը կնպաստեն, որ անգործ հաստատ չեք մնա, մի արեք…»: 

Ավելին...

Թրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ