Սյունիքի մարզի Կուրիս եւ Ձորաստան համայնքներում դեկտեմբերի 14-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրված հինգ թեկնածուներից երկուսն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:
Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Ձորաստանի համայնքի ղեկավարի համար պայքարը շարունակում է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից առաջադրված գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանը եւ ինքնաառաջադրված, ՀՀԿ անդամ Գեւորգ Հարությունյանը: Երրոդ թեկնածուն՝ անկուսակցական կենսաթոշակառու Իգնատ Դավթյանը ինքաբացարկի դիմում է ներկայացրել:
Կուրսիում համայնքի ղեկավարի համար պայքարում է մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ից առաջադրված, գործող գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը: Ինքնաառաջադրված եկրորդ թեկնածուն՝ անկուսակցական կենսաթոշակառու Վարդան Գալստյանն ինքաբացարկի դիմում է ներկայացրել:
Դեկտեմբերի 14-ին համայնքի ավագանու ընտրություններ կանցկացվեն Սյունիքի Անտառաշատ եւ Քարաշեն համայնքներում: Ըստ մարզի թիվ 37 եւ թիվ 38 ԸԸՀ-ի տվյալների' երկու համայնքներում համայնքի ավագանու համար առաջադրված 6-ական թեկնածուները շարունակում են ընտրապայքարը:
Գոհար Իսախանյան