Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


«Պատերազմները հաղթում են ոչ թե գեներալներն ու իրենց բանակները, այլ նրանց ուսուցիչները». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարևորելով ուսուցչի դերը` մեծն Թումանյանը դեռևս 1917 թվականին գրել է. «Մենք պատերազմի շրջանում ենք, երբ ռազմիկի արժեքը շատ է բարձրացել, սակայն չպիտի մոռանալ, որ կա նաև խավարի ու լույսի պայքար, և այդ պայքարի մեջ ամենածանր և դժվարին պարտականությունը ընկած է հայ ուսուցչի վրա...»: Ուսուցչի առաքելությունը և գիտելիքի ու դաստիարակության դերը ներկայումս ավելի է կարևորվում, երբ գտնվում ենք արժեհամակարգային, քաղաքական, տնտեսական ու սոցիալական խոր ճգնաժամի մեջ և կանգնած ենք սերնդային աղետի, պետականության ու հայրենիքի կորստի ռեալ սպառնալիքի առջև:

Նժդեհն ասում էր. «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»: Հետխորհրդային Հայաստանում արժեքների արմատական փոփոխությունները, կրթության ոլորտում իրականացվող «բարեփոխումները» նվազեցրեցին մանկավարժի՝ որպես գիտելիք և դաստիարակություն տվողի դերը: Արդյունքում ժամանակակից կրթական միջավայրում կամաց-կամաց սկսեցին պակասել մի կողմից՝ մանկավարժ-դաստիարակների նկատմամբ ձևավորված սովորութային-մշակութային հարգանքն ու պատկառանքը, իսկ մյուս կողմից՝ մանկավարժների պատասխանատվությունը՝ սերնդի կրթման ու դաստիարակության նկատմամբ: Հետխորհրդային Հայաստանում մենք հետևողականորեն քայքայեցինք կրթական ու գիտական համակարգը, նվաստացրեցինք ուսուցչին, դասախոսին ու գիտնականին. քաղաքականացրեցինք ու ապականեցինք կրթության տաճարները՝ դպրոցներն ու բուհերը, ներգրավելով նրանց ընտրակեղծարարության գործընթացներում, արդյունքում, ցավոք, գիտելիքն ու կրթությունը հասարակության գերակշիռ մասի համար այլևս դադարել են արժեք լինելուց:

Իսկ վերջին 2,5 տարում էլ ավելի արագ տեմպերով շարունակվում է կրթության ու գիտության փլուզման քաղաքականությունը՝ արժեզրկելով գիտելիքն ու կրթությունը, ուսուցչին ու գիտնականին, խրախուսելով գորշությունն ու միջակությունը: Եվ դա միանգամայն հասկանալի է ու օրինաչափ, չէ՞ որ դեռ ժամանակին Գալիլեո Գալիլեյն է ասել. «Աշխարհում չկա ավելի մեծ ատելություն, քան տգիտության տածած ատելությունը գիտության հանդեպ»: Իսկ հայ ժողովրդի պատմության ու հայոց լեզվի ժամերի կրճատումը պարզապես դավադրություն էր սեփական ժողովրդի ու պետության նկատմամբ: Սակայն ցավալին այն է, որ այսպիսի խնդրի առջև կանգնած ենք եղել մեր պատմության գրեթե բոլոր ժամանակահատվածներում, և մանկավարժը մեր երկրում գնահատված չի եղել, բացառությամբ գուցե խորհրդային տարիների, ինչի մասին վկայում է Հովհաննես Թումանյանի՝ 20-րդ դարի սկզբին տպագրված «Հայ ուսուցչի դատը» հոդվածը:

«Գործիչների մեջ գուցե ամենակարևորն ու ազնիվը, և՛ ընտանիքի համար, որ զավակներն է կրթում, և՛ հասարակության համար, որ գիտակից անդամներ է պատրաստում, և՛ պետության համար, որ ազնիվ քաղաքացիներ է հասցնում, և՛ աշխարհքի համար, որ լուսավոր մարդիկ է տալիս, նա՝ ուսուցիչը, ունեցել է գրեթե ամենավատթար վիճակը մեր մեջ։ Նա միշտ եղել է հալածված ու թափառական..., սիրտը կոտրած, լքված, բեկված ու արհամարհված։ Անհետաձգելի լուծումն է պահանջում հայ ուսուցչի դատը...: Ժամանակն է ստեղծելու մի բարձր ընտրյալ ինստանցիա, մի ձեռնհաս մարմին, որ կարողանար ցանկալի բարձրության վրա դնել հայ դպրոցական գործը և ապահովել հայ ուսուցչի վիճակը անվերջ անակնկալներից ու կամայականություններից»,- գրել է Թումանյանը։

Այնինչ դեռևս հնագույն ժամանակներից ի վեր, սկսած մեծագույն ուսուցիչներ և իմաստուններ Արիստոտելից, Սոկրատեսից, ուսուցիչը (մանկավարժը) բոլոր ժողովուրդների, ազգերի ու հասարակությունների համար համարվում է ամենասիրված մարդը: Ուսուցչի մասնագիտությունը չափազանց հարգված է, և աշխարհի շատ երկրներում հասարակությունները յուրահատուկ ընդգծված հարգանք ու պաշտամունք են տածում այն մարկանց նկատմամբ, ովքեր դաստիարակում և գիտելիք են տալիս իրենց զավակներին: Մանկավարժը ձևավորում է մարդկության բարոյական կերպարը, հասարակության ապագան, նրա տնտեսության, գիտության ու մշակույթի ապագան: Շատ ժողովուրդներ իրենց հասարակության ամենահարգված մարդկանց՝ անկախ մասնագիտությունից, «ուսուցիչ» են կոչում:

Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն այն կարծիքին էր, որ «դպրոցական ուսուցչի կոչումը ամենաբարձր կոչումն է երկրի վրա, դպրոցական ուսուցիչները տիրապետում են այնպիսի իշխանության, որի մասին վարչապետներն անգամ չեն կարող երազել»: Հնուց ի վեր Ճապոնիայում, երբ մարդիկ ցանկանում են որևէ մեկի նկատմամբ ընդգծել իրենց հատուկ հարգանքը, նրան դիմում են «Ուսուցիչ»: Ի դեպ, այստեղ կայսրերը միայն իրենց ուսուցիչների առաջ են ոտքի կանգնում: Իսկ Թուրքիայում ուսուցիչը համարվում է ընտանիքի ամենացանկալի և հարգարժան մարդկանցից մեկը՝ գիտակցելով, որ առանց դաստիարակության և որակյալ կրթության իրենց երեխաները չեն կարող լիարժեք մարդ դառնալ:

Դպրոցների շրջանավարտներն իրենց ուսուցչին հանդիպելիս խոնարհվում են և համբուրում նրանց ձեռքերը՝ ի նշան երախտագիտության: Ուսուցիչը տալիս է ամենաարժեքավոր բանը՝ գիտելիք և դաստիարակություն, ինչը լույս է խավարի մեջ, նա ցույց է տալիս իր աշակերտին ճիշտ ճանապարհը մարդկանց աշխարհում, երեխաների համար բացահայտում է բնության ու մարդկության զարգացման փիլիսոփայությունը, իսկ գիտելիքով զինված մարդը ամենահզորն է և պաշտպանվածը: Գիտել իքը, որպես փարոս, առաջնորդում է մարդուն իր ողջ կյանքում և լուսավորում է նրա ճանապարհը: Ըստ նշանավոր փիլիսոփա Սենեկայի, «ուսուցչի կոչումը շատ բարդ ու դժվար է, դրա համար էլ, եթե աստվածները ուզում են նրան պատժել, ուսուցիչ են դարձնում»:

Իմաստուն, հասուն և ավանդապաշտ ազգերը կրթության ու գիտության վրա կատարում են հսկայական ներդրումներ, առատորեն վճարում են ոլորտի աշխատակիցներին՝ լավ իմանալով, որ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում, որ կրթության և գիտության ոլորտը ամենաարդյունավետն է և խոստումնալիցը ներդրումների համար: Պատահական չէ, որ զարգացած երկրներում մեկ շնչի հաշվով կրթության եւ գիտության վրա բյուջետային հատկացումները կազմում են 2,5-4 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանում այն տատանվում է ընդամենը 100 դոլարի սահմաններում: Մենք հաղթեցինք ղարաբաղյան առաջին պատերազմում, ինչու չէ, նաև խորհրդային դպրոցի ու ուսուցչի շնորհիվ, իսկ 2020-ին պարտվեցինք նաև մեր փլուզված կրթական համակարգի հետևանքի՝ տգիտության, ապաշնորհ կառավարման ու բարոյական ցածր որակների պատճառով:

Մենք Իսրայելի օրինակով կարող էինք առանց պատերազմի խաղաղություն պարտադրել թշնամուն, եթե լուրջ վերաբերվեինք պետությանը, դպրոցին ու գիտությանը, իսկ հայի մտավոր կարողություններն անսահման են: Պատահական չէ, որ Գերմանական Կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը գտնում էր, որ «բոլոր պատերազմները հաղթում են ոչ թե գեներալներն ու իրենց բանակները, այլ նրանց ուսուցիչները»: Մեր հասարակության այսօրվա բարոյազուրկ վիճակը մեզ պարտադրում է ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ հասարակության շրջանում վերականգնել սերն ու ձգտումը գիտելիքի ու կրթության նկատմամբ և բարձրացնել դաստիարակների, ուսուցիչների եւ դասախոսների երբեմնի հեղինակությունը եւ պատասխանատվությունը երեխաների ու ուսանողների դաստիարակության ու կրթման, ինչպես նաեւ նոր արժեհամակարգի ձևավորման եւ ազգային սովորույթների ու արժեքների փոխանցման և պահպանման գործում:

Այդ նպատակով անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել հասարակության շրջանում հեղինակություն վայելող անվանի մարդկանց, մտավորականների, հոգևորականների, քաղաքական, պետական, մշակույթի ու գիտության անվանի գործիչների հանդիպումներ ուսանողների եւ աշակերտների հետ: Այս գործում դաստիարակչական կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաեւ մամուլն ու հեռուստաընկերությունները: Գտնում եմ նպատակահարմար՝ դպրոցների բարձր դասարաններում մտցնել «Ազգային արժեհամակարգ» առարկա, որի նպատակը կլինի վերադարձը հայի ազնվագույն տեսակին ու մարդկային բարձր որակներ կրող սերնդի դաստիարակությունը: Դասախոսների եւ ուսուցիչների ընտրության ժամանակ, մասնագիտական որակներից բացի, առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև նրանց բարոյական եւ մարդկային կերպարին:

Շատ կարևոր է նաև նրանց սոցիալական ու բարոյական պաշտպանվածության արդյունավետ համակարգի ձևավորումը և ներդրումը: Երբ Ճապոնիայի վարչապետին հարցրել են, թե ինչպես են կարողացել տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտում դառնալ առաջատար, նա պատասխանել է. «Մենք ուսուցիչների համար սահմանել ենք նախարարի աշխատավարձ, դիվանագետի անձեռնմխելիություն եւ կայսրին վայել մեծարանք»: Շատ երկրներում, արժևորելով մանկավարժի աշխատանքը, բացի բարձր աշխատավարձ վճարելուց, նախատեսում են նաև լրացուցիչ արտոնություններ: Օրինակ՝ Իսրայելում վեց տարի աշխատելու դեպքում դպրոցի ուսուցիչներին տրամադրվում է մեկ տարի տևողությամբ ստեղծագործական վճարովի արձակուրդ:

Լեհաստանում յուրաքանչյուր մարզ իր ուսուցիչներին տրանսպորտով անվճար երթևեկելու կտրոններ կամ սուպերմարկետներից ապրանքներ գնելու 50 տոկոս զեղչեր է տրամադրում: Ֆրանսիայում ուսուցիչը ունի պետծառայողի կարգավիճակ, ինչը ենթադրում է սոցիալական պաշտպանվածության բարձր մակարդակ: Նույն Ֆրանսիայում ուսուցիչներին տրվում են տրանսպորտով երթևեկելու համար հատուցումներ և հատուկ քարտեր, որով կարող են անվճար այցելել պետական բոլոր թանգարաններ: Թուրքիայում ուսուցիչների աշխատաժամանակը բավականին կարճ է, և նրանց համար նախատեսվում են հասարակական տրանսպորտից օգտվելու զեղչեր: Չինաստանում ուսուցիչը համարժեք է պետական պաշտոնյային: Այստեղ մեծ ուսուցիչ Կոնֆուցիոսի պատվին մինչև այժմ կառուցում են տաճարներ:

Ի տարբերություն շատ երկրների, Հայաստանում ուսուցիչն անտեսված է, ստանում է չնչին աշխատավարձ և չի օգտվում որևէ արտոնությունից: Կրթության եւ գիտության ոլորտում ստեղծված իրավիճակը, առանց չափազանցնելու, ազգային աղետ պետք է որակել, ինչը լրջորեն պետք է անհանգստացնի բոլորիս: Երկրում բարձր բարոյական արժեհամակարգի ձևավորումը, արդարության հաստատումը, քաղաքացիական հասարակության կառուցումը, տնտեսության կայուն զարգացումը, բանակի հզորացումը առաջին հերթին հնարավոր է կրթության և գիտության զարգացման և այդ ոլորտի ու նրա առանցքային դերակատարի՝ մանկավարժի նկատմամբ պետության ու հասարակության հատուկ հոգածության շնորհիվ: Այդ նպատակով, մեր կարծիքով, անհրաժեշտ է ձեռնարկել անհետաձգելի քայլեր և մշակել միջոցառումների մի ամբողջ համալիր ծրագիր: «Երկրները, որտեղ առանձնակի պաշտամունք չեն տածում պետության, տարեցների, ծնողների, եկեղեցու և ուսուցիչների նկատմամբ, ենթակա է կործանման»,- ասել է Եկատերինա Մեծը:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ Վարդևանյան