Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ» Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան


«Հայրենիքի և Սփյուռքի հարաբերությունները պետք է դինամիկ զարգանան՝ անկախ նրանից, թե Հայաստանում ով է իշխանությունը»․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին պատերազմից հետո, երբ մեր հասարակությունը մեծ առումով ուշքի էլ չի եկել, տարբեր անհատներ և կազմակերպություններ ջանում են ամեն ինչ անել երկիրը ոտքի հանելու համար։ Հենց այս նպատակին է միտված Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնությունը։ Նախաձեռնող խմբի անդամ Ատոմ Մխիթարյանի խոսքով, նախաձեռնության գաղափարի սկիզբն, ըստ էության, դրվեց նոյեմբերի 9-ին՝ իր խոսքերով՝ այն ահարկու օրը, երբ ողջ հայ ժողովուրդը սպասում էր հաղթանակի, և հանկարծ այնպես ստացվեց, որ ստորագրությամբ ընդունեցինք պարտություն։ «Դա շատ մեծ հոգեբանական ազդեցություն ունեցավ և՛ հայրենիքում, և՛ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների վրա, որոնք երկար ժամանակ չէին կարողանում շոկից դուրս գալ։

Մտահոգ մարդիկ փորձում էին ինչ-որ քայլեր մշակել այդ իրավիճակից դուրս գալու համար, մտածեցինք, որ արժե որևէ նախաձեռնություն սկսել գոնե հույս արթնացնելու համար։ Հասկացանք՝ մեզ նման մտածող շատ մարդիկ կան։ Մեկ-երկու անգամ հավաքներ կազմակերպեցինք Երևանում, որոնց հեռավար ձևով միացան նաև մարդիկ Մերձավոր Արևելքից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Գաղափարն այն էր, որ հայրենիքի և Սփյուռքի հարաբերությունների զարգացումը պետք է դինամիկ շարունակվի՝ անկախ նրանից, թե Հայաստանում ով է իշխանությունը։ Դա կենսական նշանակություն ունի։

Մեր առաջին հանդիպման ժամանակ խոսվեց այն մասին, որ հարավկովկասյան երեք երկրներից ամեն մեկն ունի իր առավելությունը, օրինակ՝ Ադրբեջանն ունի նավթային ռեսուրսներ, Վրաստանը՝ ծով, որը հնարավորություններ է տալիս տնտեսությանը դինամիկ կերպով զարգանալ, իսկ Հայաստանի համար ամենակարևոր ռեսուրսը Սփյուռքն է, և եթե այսպիսի քաղաքական վայրիվերումները բերեն նրան, որ հայրենիքի և Սփյուռքի միջև գործակցությունն էլ կանգ առնի, դա աղետալի հետևանքներ կունենա ամբողջ հայ ժողովրդի համար, որովհետև Սփյուռքն ապրում է և կենսական է, եթե կա ուժեղ Հայաստանը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։ Նշում է՝ այս մտահոգություններից ելնելով՝ մի քանի անգամ քննարկումներ և հանդիպումներ են կազմակերպվել, իսկ դեկտեմբերի 21-ի հանդիպման ժամանակ հանդես են եկել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնություն ստեղծելու հայտարարությամբ։ Մեր զրուցակիցը տեղեկացնում է՝ նախաձեռնությունն իր առջև մի քանի նպատակ է դրել։

«Նպատակներից մեկն է նպաստել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների արդյունավետ զարգացմանը և Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում դրա պատշաճ ներկայացմանը։ Ընդ որում, հարաբերություններ ասելով՝ նկատի ունենք տարբեր շերտերի հարաբերությունները՝ կրթական, մշակութային, հասարակական, քաղաքական, տնտեսական և այլն։ Մտածեցինք, որ թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում բնակվողների մտավոր պոտենցիալը պետք է նպաստի հայրենիքի զարգացմանը, և այդ առումով նպատակներից է նաև վեր հանել Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում առկա խնդիրները և հանդես գալ դրանց լուծման գործնական առաջարկներով, ծրագրերով և մեխանիզմներով։ Առաջիկա կառավարության սեղանին ենք դնելու կոնկրետ ծրագրեր, թե ինչպես պետք է Հայաստանը կառուցի իր քաղաքականությունը և ինչպես պետք է նպաստի հայրենիքի և Սփյուռքի հարաբերությունների դինամիկ զարգացմանը»,-նշում է նախաձեռնող խմբի անդամը։ Ընդգծում է՝ նախաձեռնությանը կարող են միանալ բոլորը։

«Մինչ օրս շուրջ 100 մտավորական՝ և՛ հայրենիքից, և՛ Սփյուռքից արդեն միացել են նախաձեռնությանը՝ ամեն մեկն իր հերթին ներկայացնելով իր գաղափարները։ Նախաձեռնող խումբն այժմ պետք է համակարգի բոլոր առաջարկությունները, և դրանց հիման վրա կմշակվեն ծրագրերը։ Նախաձեռնությանը միացածների մոտավորապես կեսը հայրենիքից են՝ Հայաստանի, Արցախի Հանրապետությունների բնակիչներն են, ինչպես նաև Ջավախքից: Դա նկատի ունենք հայրենիք ասելով, և հենց այդ պատճառով նախաձեռնության անունը դրել ենք ոչ թե Հայաստան-Սփյուռք, այլ Հայրենիք-Սփյուռք, մյուս մասը՝ Սփյուռքից են։ Առաջիկա մեր անելիքն է՝ հասարակականքաղաքական օրակարգում պահել այդ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև հանդես գալ որոշակի ծրագրերի հետ կապված նախաձեռնություններով։ Մասնավորապես՝ հավանաբար մեկ ամսից կկազմակերպենք Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման գաղափարների համաժողով։

Սա բաց նախաձեռնություն է, և ցանկացած մեկը՝ լինի «նախկին», թե «ներկա», իշխանական, կուսակցական, Սփյուռքից և այլն, կարող է հանդես գալ իր գաղափարներով և աջակցել նախաձեռնությանը կոնկրետ քայլերով։ Գաղափարների համաժողովից հետո ևս մեկ անգամ կհամակարգենք ամբողջը և հետո հանդես կգանք կոնկրետ ծրագրերով»,-ասում է մեր զրուցակիցը։ Տեսակետ կա, որ շատերի մոտ Սփյուռքն ասոցացվում է ֆինանսական աջակցության հետ։ Մինչդեռ ոչ մեկ անգամ է ասվել, որ Հայաստանում պետք է կիրառել Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների գիտելիքները, աշխատանքային փորձը պետական կառավարման և գործունեության տարբեր ոլորտներում։ «Այո՛, կա այդ կարծիքը, որ երբ Սփյուռք ենք ասում, նկատի ունենք, որ այն կոչված է հայրենիքին օգնելու, ընդ որում՝ միայն տնտեսական առումով։ Բայց սա երկկողմանի պրոցես է։

Եթե հայրենիքը չօգնի Սփյուռքին կազմակերպվելու, զարգանալու, Սփյուռքն էլ չի կարողանա տնտեսապես օգնել հայրենիքին։ ՀՀ պետական քաղաքականությունը պտեք է նպաստի Սփյուռքի կենսունակության բարձրացմանը, Սփյուռքն էլ կնպաստի Հայաստանի զարգացմանը և առաջընթացին»,-հավելում է Մխիթարյանը։ Զրույցի վերջում էլ տեղեկացնում է՝ առաջիկայում հանդես կգան նաև ազգային տուրքի գաղափարին առնչվող նախաձեռնությամբ։ «Այն բանից հետո, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանց հոգաբարձուների խորհրդի որոշման հավաքված գումարի զգալի մասը պետբյուջե փոխանցեց, Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերի մոտ հիմնադրամն ամբողջությամբ կորցրեց իր հավատը և վստահությունը։ Նպաստելու ենք այդ վստահության վերականգնմանը, բայց մտածում ենք մեր նոր սերնդի մոտ ներարկել ազգային տուրքի գաղափարը, որպեսզի մեր ազգային իղձերի իրականացման համար ունենանք նաև համապատասխան ֆինանսական միջոցներ»,եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Հեղինակավոր դատավորը հակաիրավական որոշումնե՞ր է կայացնում Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանՔարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղ«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանՈւղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում ենՄարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԳագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Ագարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան«Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԱգարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին