Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


«Այդ օրը նրա ձայնի մեջ անհագստություն նկատեցի»․ անհետ կորած զինվորական Իրինայի հարազատները սպասում են նրա վերադարձին

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի բոթը լսելուն պես հայրենիքի պաշտպանությանը եկան ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչներ։ Պատերազմի օրերին շատ էին անգամ երիտասարդ աղջիկների և կանանց կամավորագրումը։ Ամեն մեկը փորձում էր իր օգուտը ունենալ հայրենիքի պաշտպանության գործում։

Սեպտեմբերի 27-ին իրեն վստահված դիրքն էր պաշտպանում նաև զինվորական Իրինա Լավրենտի Մուսայելյանը։  Իրինան ծնվել է 1979 թ. փետրվարի 10-ին Արցախում՝ Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղում․ «Քույրս ամուսնացած էր, տարիներ առաջ մահացավ նրա ամուսինը։ Իրինան ունի 23 տարեկան մեկ տղա, որը ամուսնացած է և ունի երկու երեխա, իսկ երրորդը շուտով կծնվի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց անհետ կորած Իրինայի քույրը՝ Քրիստինե Աբրահամյանը։

Իրինան ազատ ժամանակ սիրում էր համեղ խմորեղեններ պատրաստել, սիրում էր նաև գործել շյուղով․ «Քույրս շատ բարի է, հոգատար, կյանքը սիրող, ժպտերես․ երբեք ցույց չի տվել իր ներսի ցավը։ Իրինան շատ է սիրում փոքր երեխաների, մեծ հավատ ունի դեպի Աստված, գրեթե ամեն կիրակի եկեղեցի էր գնում»,- նշեց անհետ կորածի քույրը։

 Վերջինս ասաց, որ քույրը բնույթով վախեցող չի, համարձակ է ամեն տեղ և ամեն հարցում․  «Անգամ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ չի վախեցել, մենք բոլորս վախեցած էինք և անդադար լաց էինք լինում, բայց ինքը հանգիստ էր։ Այն ժամանակ դեռ 14 տարեկան էր, բայց արդեն նկատելի էր ներսի համարձակությունը»,- վերհիշեց Քրիստինեն։

Իրինան 4 տարի է, ինչ զինվորական է, շատ է սիրել իր աշխատանքը և հպարտությամբ կատարել է իրեն վստահված ցանկացած առաջադրանք․  «Բոլորի կողմից սիրված ու հարգված է, նույնն էլ ինքն է բոլորի հանդեպ։ Աշխատում էր Մարտակերտի շրջանի Դրմբոնի զորամասում» ,- պատմեց մեր զրուցակիցը։

Պատերազմի մասին լուրը լսելուն պես սեպտեմբերի 27-ին իր զինակից ընկերների հետ Իրինան արդեն Թալիշում էր․․․ «Սեպտեմբերի 27-ին մինչև ժամի չորսը խոսել ենք քրոջս հետ, սակայն դրանից հետո ու մինչ օրս որևէ կապ չենք կարողացել հաստատել նրա հետ»,- ցավով նշեց Իրինայի քույրը։

Թեև Իրինայից պատերազմի առաջին իսկ օրվանից լուր չի եղել, բայց ըստ ականատեսների խոսքերի` նրանք երկար ժամանակ կռիվ են տվել՝ իրենց հրամանատարը տանկ է խփել, ինչից հետո էլ թշնամին իրենց ուղղությամբ սկսել է  հարվածներ հասցնել․ «Վերջին անգամ, որ խոսել էինք, ասաց՝ շատ ահավոր վիճակ է, կարծես` երկնքից կարկուտ  թափվի։ Որքան էլ որ քույրս միշտ համարձակ է եղել, բայց այդ օրը ես նրա ձայնի մեջ անհագստություն նկատեցի»,- նշեց Քրիստինեն։
Ըստ անհետ կորածի քրոջ խոսքերի՝ մինչև այսօր որևէ իր չեն գտել իր քրոջից և ոչ էլ մարմինը․ «Մայրս ԴՆԹ-ի անալիզ է հանձնել, սակայն դեռ որևէ արձագանք չկա։ Իրենց վաշտից 10 հոգի զոհվել են, իսկ 5-ը համարվում են անհետ կորած։ Մենք չենք բացառում նաև քրոջս գերի լինելու տարբերակը»,- եզրափակեց անհետ կորածի քույրը։
 
Զվարթ Պետրոսյան
 
 
         
Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը