Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ» «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Սահմռկեցուցիչ սպանություն Շուշիում, որն իրականացրեցին հայերն ու թուրքերը

Հասարակություն

168.am-ը գրում է

1920 թվականի գարնանը Շուշիում տեղի ունեցավ կոտորած։ Արցախում ապրող հայերի քաղաքական և մշակութային կենտրոն հանդիսացող Շուշին քանդվեց, վառվեց ու ավերվեց։ Կոտորածին զոհ գնաց ավելի քան 20 հազար մարդ։ Մուսաֆաթական Ադրբեջանը որոշեց Արցախն իրեն վերջնականապես ենթարկելու ծրագիրն իրականացնել ուժային մեթոդներով ու ճանապարհով։ Սակայն նախքան այս ամենը Շուշիում ու ընդհանրապես Արցախում հայ-թաթարական, թուրքական հարաբերությունները լարված էին։

Բավական է բացել ու ընթերցել այդ շրջանի մամուլը, ու պարզ կդառնա, որ իրականում բազմաթիվ բախումներ ու սպանություններ են տեղի ունեցել այդ շրջանում։ 1917-1920 թվականների Արցախի մասին բացառիկ տեղեկություններ է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ Եղիշե Իշխանյանը, ով 1918 թվականի հուլիսից մինչև 1919 թվականի հուլիսը եղել է Արցախի ժողովրդական կառավարության առաջին նախագահը։ Այդ թվականների իրադարձությունների մասին նա գրել է կյանքի վերջին  տարիներին, երբ ապրում էր Նյու Յորքում։ Իշխանյանի գրքում հանդիպում ենք մի սահմռկեցուցիչ սպանության մասին տեղեկության, որը տեղի է ունեցել Շուշիում․

«Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը, իր բնակարանում, Շուշու զինւորական ատեանի պետ գնդապետ Նիկ. Գր. Ռաչկովսկին, կինը, պատանի տղան և աղջիկը չարագործների ձեռքով մորթոտւում են։ Դալի Մահրասայի և Արշօ Աւետիսեանի հետ միասին 31-ին հասնում ենք Շուշի, անտեղեակ կատարւած քստմնելի ոճրի մասին։ Անակնկալի եկանք, երբ տեղեկացանք, թե ովքեր էին ոճրագործները։ Գնացինք ոճիրի վայրը։ Ռաչկովսկին տարիներից ի վեր ապրում էր հայկական հին հանգստարանի մօտակայ թաղում, որը շատ հեռու չէր հայկական քաղաքամասի կենտրոնից։ Տունը պատկանում էր մէկին, որը ընտանիքով Բագւում էր ապրում և ամբողջովին վարձով տւել էր գնդապետին»։ (Հատվածը վերցված է Եղիշե Իշխանեանի «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» գրքից, էջ 150):

Իշխանյանն այս նկարագրությունից հետո մանրամասներ է նշում, թե ովքեր են իրականացրել դաժան սպանությունը։ Նա նշում է, որ գնդապետին սպանել են Շուշիի վարկային դրամատան վարչության անդամ Խուդուշ Կուլիևը, ում օգնել են հայազգի հաշվապահ Հայկ Հովհաննիսյանը և դրամատան ծառա Սմբատը։ Հայազգի երկու հանցագործները կաշառված են եղել թուրք Խուդուշի կողմից․

«Երբ ներս մտանք, տեսանք, թե ինչպիսի զարհուրելի ոճիր էր գործւած։ Չորս դիակ, իրենց հագուստների մէջ, մէջքի վրայ պառկած դրութեամբ, մէկ շարքի։ Բոլորն էլ դաշոյնով էին սպանւած։ Դաշոյնը խրել էին իւրաքանչիւրի սիրտը և արիւնը ողողել էր յատակը և լճացել։ Պատկերը ահաւոր էր։ Քաղաքում ողջ հայութիւնը խորապես ցնցւել էր քստմնելի ոճրից և զայրոյթով համակւել ոճրին մասնակից ստոր հայերի դէմ։ Միանգամայն անհանդուրժելի էր, որ ռէալական դպրոցն ավարտած, միջնակարգ կրթութեամբ, Հայկ Հովհաննէսեանը լաւ համբաւ ունեցող ընտանիքի զաւակ, իսկ Սմբատը 1896 թ. Հայկական կոտորածից ճողոպրած որբերից մեկը, որ փոքր հասակում  հասել էր Շուշի, հոգատար վերաբերմունքի արժանացել, գործիք էին դարձել մի գարշելի թուրքի ձեռքին։ Եւ թուրքի եաթաղանից ազատւած Սմբատը, որ միշտ երիտասարդներին Մշոյ և այլ տեղերի կոտորածների մասին էր պատմում, մոռանալով այդ բոլորը, դարձել էր ոճրագործ ու մասնակից Ռաչկովսկիների սպանության»։ (Նույն տեղում` էջ 151):

Որքան էլ զարմանալի է, այնուամենայնիվ սպանության դրդապատճառի հիմքում գնդապետի և  Խուդուշի երեխաներն են լինում։ Պարզվում է, որ Խուդուշի տղան սիրահարված է լինում գնդապետ Ռաչկովսկու դստերը։ Տղան առաջարկ է անում, սակայն աղջիկը մերժում է նրան։ Մերժման հիմքում կրոնական պատճառն էր, ինչպես նաև աղջիկը գիտակցում էր, որ դեռ դպրոցական է և ամուսնանալու մասին այս պահին խոսելն ու մտածելն անիմաստ է։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ՝ պետք է ընդգծել, որ գնդապետի աղջիկը համակրում էր իր համադասարանցուն։ Այս ամենն այնքան ծանր ազդեցություն էր թողել Խուդուշի պատանի տղայի վրա, որ վերջինս ինքնասպանություն էր գործել։ Այս ամենն էլ դարձավ դրդապատճառ, որպեսզի իրագործվի սարսափելի ոճրագործությունը։ Շատ ավելի հուզիչ նկարագրություն է տալիս Իշխանյանը, երբ ներկայացնում է դաժանաբար սպանված ընտանիքի թաղման արարողությունը․

 

«Հունիսի 2-ին Հայկական ծիսակատարութեամբ, ահագին բազմութեան ներկայութեամբ, աճիւնները, չորս դագաղի մէջ, ամփոփւում են իրար կողքի մէկ ընդհանուր շիրիմի մէջ։ Տեսարանը շատ հուզիչ էր։ Տղայի և աղջկայ ընկեր-ընկերուհիների հեկեկանքը յուզում էր մեծերին և առաւելապէս կանանց, որոնք արտասւում էին այնպէս, կարծէս հարազատներին էին կորցրել։ Ծերունիներից մէկը, քարտաշ Յակոբը, յուզուած ասում է` «Ռուս, էն օրն ընկնե՞ս, որ քոսոտ ու քաչալ թուրքը համարձակւի քո պալկովնիկին, կնոջը և երիտասարդներին ոչխարի պէս մորթի»։ Դագաղները ամփոփւելուց յետոյ, զինւորների երկու դասակ, ինչպէս ընդունւած է զինւորական կանոնադրութեամբ, երիցս համազարկ տւին»։ (Նույն տեղում` էջ 153)։

Հանցագործությունից հետո Հայկը և Սմբատը ձերբակալվում են և բանտարկվում։ Խուդուշ Կուլիևից հետագայում վրեժ է լուծում արցախցի սպա Աղապարոն Օրբելյանը։ Վրեժխնդրության պատմության մասին հայտնի է դառնում միայն 1932 թվականին։ Պարզվում է, որ արցախցի սպան, ով Չեկայի դատախազ էր, վրեժխնդիր է լինում մուսաֆաթական Խուդուշից։ Կուլիևների տոհմի արական սեռի բոլոր ներկայացուցիչները գնդակահարվել են։

Զ․ Շուշեցի

Ավելին...

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՑանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԻնչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը