Ճապոնիայի խոշորագույն գործող հրաբուխ Ասոյի ժայթքման հետևանքով Կյուսյու կղզում խախտվել է օդային երթևեկությունը: Այս մասին հայտնում է Оrer.am-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:
Հրաբխի ժայթքման արտանետումները հասնում են մոտ 1 կմ բարձրության: Ավելի քան 40 չվերթ է հետաձգվել վտանգավոր բնական աղետի հետևանքով:
Հրաբխի հարակից շրջանները տեղական իշխանությունները հայտարարել են արգելված գոտի. նրանց արգելված է 1 կմ-ից ավելի մոտենալ: