Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Կառավարության որոշման չեղարկումը՝ օրվա հրամայական

2021-ի հարկային ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՀՀ կառավարությունը նախաձեռնել է առողջապահական և կրթական ծառայությունները ԱԱՀ-ով հարկելու գործընթաց, որն, ինչպես գիտենք, կազմում է 20 %:

Orer.am-ի հետ զրույցում «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադառնալով որոշման հետևանքով առաջացած ռիսկերին նշեց, որ դրա ընդունումից հետո վերոնշյալ ուղղություններով ծառայությունները, բնականաբար, կթանկանան 20 %-ի չափով, որն էլ իր հերթին լրացուցիչ խնդիրներ կառաջացնի թե՛ ծառայությունների մատուցման և թե՛ հարկերի հավաքագրման առումներով:

«Առողջապահության և կրթության ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները մինչ այդ հարկվում էին միայն շահութահակով, սակայն, հիմա, երբ դրան ավելանում է նաև ավելացված արժեքի՝ 20 % հարկման բեռը, նշանակում է, որ տնտեսվարողները պետք է ստիպված լինեն իրենց ծառայությունների գումարը նույն չափով բարձրացնել: Արդյունքում դրանք նվազ հասանելի կլինեն բնակչության միջին խավի համար: Եվ եթե հասարակությանը պայմանականորեն բաժանենք խավերի, ապա վիճակագրական տվյալների համաձայն բնակչության 30 % կազմող աղքատ խավը, որն առանց այն էլ չէր կարողանում օգտվել այդ ծառայություններից, իսկ հարուստ խավը, որը որպես կանոն դրսում է օգտվում առողջապահական ծառայություններից, ապա հարկային այդ բեռը կմնա միջին խավի ուսերին: Բացի այդ, եթե հույս կար, որ աղքատ խավը ինչ-որ ժամանակ կկարողանա դուրս գալ այդ կարգավիճակից, խնայողությունների միջոցով գումար կկարողանա խնայել և առողջապահական ծառայություններից կսկսի օգտվել, ապա այս դեպքում նման հույսը փարատվում է, և ոլորտը նման խավի համար դառնում է անհասանելի»,- ասաց Ն. Սարգսյանը:

Փորձագետի կարիքով՝ այդ քայլով, անուղղակի կերպով նպաստում ենք, որ մեր երկրում զարգանա արտագնա առողջապահական տուրիզմը, քանի որ նույն ծառայությունների դիմաց, օրինակ՝ հարևան Վրաստանում, ավելի մատչելի պայմաններ են առաջարկվում: Կա նաև մեկ այլ ռիսկ, որն ավելի վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն նշված ոլորտների հետագա զարգացման, այլև՝ պետական բյուջեի առումով:

«Մյուս կարևորագույն խնդիրը՝ ստվերի ավելացումն է, քանի որ եթե տնտեսվարողի վրա հարկային լրացուցիչ բեռ է ավելանում, ապա բիզնեսը ստիպված է լինում դրանից խուսափելու ելքեր որոնել: Առողջապահական ոլորտում, որպես կանոն, ստվերային դաշտ մտնելն ավելի հեշտ է, քանի որ վարչարարական գործիքակազմ չկա ստվերը բացահայտելու և հարկային դաշտ բերելու համար: Սա լրջագույն խնդիր է, քանի որ մի կողմից առողջապահական ծառայությունների մատչելիության նվազեցման, մյուս կողմից ստվերի ավելացման վտանգի պայմաններում հարկային եկամուտների պոտենցիալը կարող է նվազել: Այլ կերպ ասած՝ խիստ կասկածելի է, որ այս ամենի արդյունքում հարկային մուտքերն ավելանան, քանի որ այն անմիջանակորեն ազդելու է շրջանառության կրճատման և ստվերի առաջացման վրա: Նույնսկ հարցականի տակ է, թե այս պայմաններում հնարավոր կլինի՞ արդյոք հարկերը հավաքագրել այսօրվա չափով, թե՞ այդ ամենի պատճառով հարկերի հավաքագրման զգալի նվազում կարող է լինել»,- ասաց Ն. Սարգսյանը:

Խոսելով կրթության ոլորտի հնարավոր ռիսկերի մասին, «Աուդիտորների պալատի» նախագահի կարծիքով՝ այստեղ ևս խնդիրները մեծ են, որը կարող է հանգեցնել հասարակության դեգրադացմանը:

«Երկրի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունի կրթության և գիտության ոլորտը: Եվ չունենալով կայացած կրթական հաստատություններ և զարգացող գիտություն, ավելի է մեծանալու պետության հետագա գոյության վտանգը: Այսինքն, ելնելով ներկա իրողություններց մենք պետք է ամեն ինչ անենք գիտության ու կրթության զարգացումը խթանելու համար, քանի որ փոքր ազգերը, առավել ևս՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների և ներկայիս արտաքին վտանգներին դիմակայելու առումով կրթության բարձր մակարդակի ապահովումը այլընտրանք չունի: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Եվ բնակչության նման աղքատության ցուցանիշների պայմաններում կրթական ծառայությունների 20 % ավելացումը խոչընդոտ է հանդիսանալու ՝ մատչելի կրթություն ստանալու իրավունքի առումով: Այսինքն, սրանով պետությունն ուղղակի ազդեցություն է ունենալու միջին և աղքատ խավի մասնագիտական կրթությունից զրկելու հարցում, ինչը պարզապես անթույլատրելի է: Ստացվում է, որ ընդամենը մի քանի տարի հետո մենք լկունենանք կրթական շատ ցածր ցենզ ունեցող հասարակություն, որը հարցականի տակ կարող է դնել մեր պետության գոյության ապագան, ինչը բավականին վտանգավոր երևույթ է»,- ասաց Ն. Սարգսյանը:

Մասնագետի կարծիքով՝ հրատապ անհրաժեշտություն կա այս որոշումը հետ կանչելու և չեղարկելու համար, քանի որ աշխարհում ընդունված պարզ կանոնն անգամ հուշում է, որ երբ հարկային դրույքաչափերը բարձրանում են նույնիսկ 1%-ով, ապա դա բավականին ազդում է հարկերի հավաքագրման ընդհանուր ծավալի վրա, իսկ նման որոշման պարագայում հետևանքները կարող են ավելի վատը լինել:

Արմինե Գրիգորյան
 

 

Ադրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը