Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Կարո՞ղ է արդյոք Հայաստանը նման որոշում կայացնել

Սիրելի ընկերներ, դեմ չե՞ք լինի, եթե սարսափ ֆիլմ հիշեցնող մի սցենար ներկայացնեմ ձեր ուշադրությանը։ Պատկերացրեք կա ինչ-որ մի մարդ, ով ամեն ինչ գիտի ձեր մասին։ Գիտի, թե դուք որտեղ եք բնակվում, որ գույնն եք սիրում, երեկոյան ինչ եք ուտում, քնելուց առաջ ինչ եք կարդում, ում եք գաղտնի նամակներ գրում և այլն, և այլն։ Պատկերացրեք, որ նա տարիներով հետևել է ձեզ, ունեցել է ձեր բոլոր գաղտնիքներն իմանալու հնարավորություն, այնքան տեղեկություն է կուտակել ձեր մասին, որ սկսել է կարողանալ ոչ միայն գուշակել ձեր բոլոր հաջորդ քայլերը, այլև վարքագիծ թելադրել ձեզ։ Օրինակ, որոշել ում հետ շփվեք և ում հետ ոչ։ Ինչ մասնագիտություն ընտրեք և որ աղբյուրներից տեղեկություններ ստանաք։ Մի խոսքով, իմանա ձեր մասին ամեն-ամեն ինչ և պարտադրի ձեզ անել միայն այն, ինչ ինքն է կամենում։ Պատկերացրեցի՞ք։ Դե հիմա խնդրեմ ասացեք՝ ինչի՞ կվերածվի ձեր կյանքը, եթե հանկարծ նման բան տեղի ունենա...

Կարծում եք՝ անհնա՞ր բան եմ ասում։ Պիտի տխրեցնեմ. նկարագրածը ֆանտաստիկ սցենար չէր։ Այն, ցավոք, մեր իրականությունն է։ Իմ ու ձեր իրականությունը։

Վերջերս շատ եմ մտածում մեր ժողովրդի վարքագծի մասին։ Եվ ոչ միայն ես։ Ընկերներիցս ում հետ խոսում, բոլորը վստահ են, որ մեր ժողովուրդը նման չէ ինքն իրեն։ Օրինակ, ու՞մ մտքով կանցներ, որ նա կարող է հանդուրժել Արցախը թշնամուն հանձնած, 5000 երիտասարդների կյանք զոհաբերած և ազգային արժանապատվությունը գետնին գցած դավաճանի ներկայությունը երկրի վարչապետի պաշտոնում։ Բայց դա այդպես է։

Ու հիմա, երբ մտածում եմ այդ ամենի մասին, վստահ կարող եմ պնդել, որ մեր ժողովրդի նման վարքագծի պատճառը, իրականում, մեզնից դուրս է։ Օրինակ, սոցիալական ցանցերում է, որտեղ մեզանից յուրաքանչյուրի մասին տարատեսակ ուժեր մոտ չորս հազար միավոր տեղեկություն են հավաքել և օգտագործում են այդ ամենը մեր դեմ։ Բրիտանական հայտնի Cambridge Analytica ընկերության գործունեությանը շատ թե քիչ ծանոթ յուրաքանչյուր մարդ միանգամից կհասկանա, թե ինչի մասին եմ խոսում։

Աներևակայելի բան է։ Մեր ժողովուրդը կառավարվում է ոչ թե իր սեփական համոզմունքների, ոչ թե մեր պետության և/կամ մտավորականների ու առաջնորդների, այլ վերազգային կորպորացիաների կողմից։ Նրանք են որոշում, թե քաղաքական ինչ նախասիրություններ ունենա Հայաստանի քաղաքացին։ Ում թշնամի և ում բարեկամ համարի։ Ինչ ձգտումներ ունենա այս կյանքում… Եվ հետո էլ խոսում ենք կորցրածը վերականգնելու, դավաճանին ու թշնամուն պատժելու մասին։ Անհնար է։ Մեր քաղաքացին պաշտպանված չէ արտաքին ազդեցություններից։ Մեր քաղաքացին առաջնորդվում է օտարների ծրագրով։ Մեր քաղաքացին գործում է ի շահ այլ ուժերի։ Եվ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի արգելափակի, օրինակ, Facebook սոցիալական ցանցի հասանելիություը երկրում։

Բայց կարո՞ղ է արդյոք Հայաստանը նման որոշում կայացնել։ Դժվար է ասել։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Որովհետև՝ նախ այդ պետություն էլ է կառավարվում հիշատակված օտարների կողմից և երկրորդ, արժանապատիվ կյանք դավանող և սպառողական տրամադրություններ ունեցող հասարակությունների պայքարում երկրորդը վստահ հաղթանակ է տանում։ Եվ կրկին, «շնորհակալություն» սոցիալական ցանցերին, որոնք կարողացել են ապահովել հանրության ամենաստորին շերտերի հաղթանակը արժեքների ու գաղափարների դեմ մղվող պատերազմում։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը