Մինչ կառավարության նիստի օրակարգի հաստատումը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է տնտեսվարողների համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն:
«Կարեւոր է ամեն կերպ խթանել տեղական արտադրողին, թե՛ մակրոտնտեսական առումով, թե՛ մրցունակ միջավայր ստեղծելով, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտությունները էապես նվազեցնելու տեսակետից»,-ասաց Հովիկ Աբրահամյանը և հավելեց, որ պետությունը պետք է արդյունավետ միջամտի եւ ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության ու հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին:
«Որպես այդպիսի մի քայլ հանձնարարում եմ սահմանափակել յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումները մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում՝ խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»: