Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Ով է հրաժարական տվել

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը հրաժարական է տվել։ Այս մասին Բարսեղյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը՝ ստորև.

«Հարգելի հայրենակիցներ։

Թողնում եմ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը։ Որոշումս անձնական է, խնդրում եմ չքաղաքականացնել։

Վարչակազմի աշխատակազմի, մարտական ընկերների, շրջանի բնակիչների, ուժայինների հետ անցանք պատերազմի թոհուբոհով, միասին հաղթահարեցինք հետպատերազմյան դժվարագույն երկամսյակը։

Երախտապարտ եմ…

…Հազարավոր մկրատված կյանքեր, վիրավորներ, խավարված օջախներ, որդեկորույս մայրեր, սեւազգեստ այրիներ, գլխիկոր երեխաներ…

Կորսված մի ողջ սերունդ…

Ինչպիսի՜ սերունդ…

Ներող եղեք, տղերք…

Խոնարհումս հերոս նահատակներին։

Պատերազմի վեցերորդ օրը ձեռնամուխ եղանք Ասկերան-Աղդամ, այնուհետեւ Դաշուշեն-Կարմիր գյուղ պաշտպանական բնագծերի կառուցմանը։ Շրջանի աշխարհազորը, կամավորականը մասնակցեց մարտական հերթապահությանը, մարտական գործողություններին։ Փայլուն իրականացրինք խաղաղ բնակչության տարհանումը, մթերային ապահովումը, զորահավաքը, աշխարհազորի ձեւավորումը, մարտական հերթապահությունը, մարտական հերթափոխը, շրջանի ենթակառուցվածքների, մասնավորապես, հացի փռերի անխափան, շուրջօրյա աշխատանքը։ Անվճար հաց՝ առաջնագիծ մեկնողներին, բնակչությանը…

Տեղահանվածների կարիքների հոգածութունը վարչակազմի ուշադրության կիզակետում էր, համայնքապետերի հետ կապը՝ շուրջօրյա։

Անշուշտ, ունեցանք նաեւ թերացումներ, հիմնականում մեզնից չկախված հանգամանքներից ելնելով հանդերձ։

Ձեռք եմ բերել բազմաթիվ նոր ընկերներ…. Իսկական ընկերներ…

Աշխատանքում եղել եմ ազնիվ, անկողմնակալ, անշահախնդիր։ Մաքուր եմ ներքին դատավորիս՝ խղճիս հանդեպ։

…Իսկ լավագույն գնահատողը ժողովուրդն է, շարքային քաղաքացին…

Հաջողություն, բեղմնավոր աշխատանք հաջորդող ղեկավարին։

Հ.Գ. Պետական մտածելակերպը վերադասենք անձնականից։ Լինենք միասնական, հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։

Ազգի պառակտումը, բզկտումը դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Ներկայիս օրհասական պահին՝ կործանարար, անդունդ տանող ճանապարհ է…

Կրկնում եմ, թողնենք անձնականը, միաբանվե՛նք։ Այլընտրանքը կործանումն է, պետականության կորուստը, գաղթի ճամփան…

Ազգովի նվիրվենք պետականաշինությանը, զինված ուժերի շուտափույթ վերականգնմանն ու արդիականացմանը, ժամանակակից բնագծերի, ամրաշինությունների ստեղծմանը։

Ասֆալտապատումներն ու տանիքներ փոխելը կսպասեն, սարսափելի ոչինչ չկա։

Իրավիճակի սրման դեպքում, ինչպես միշտ, կլինեմ մարտական ընկերներիս կողքին, խրամատներում։ Քանի միս ու արյուն եմ՝ զինվոր եմ։ Չկասկածե՛ք։

Թշնամուն շա՜տ ասելիքներ ունենք…

Պատերազմը տակավին չի՛ ավարտվել:

Հիշե՛նք, սթափվե՛նք, վառոդը չո՛ր պահենք։

Լավ մնացեք։

Աստված բոլորիս պահապան…»։

Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը