Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան


Սերժ Սարգսյանը չհասցրե՞ց անել դա. անպատասխան հարցեր

Ավելին Այստեղ

2020 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանը մեծ մամուլի ասուլիս տվեց հատուկ թեմայով՝ Ապրիլյան պատերազմ, որի ընթացքում Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցերին չպատասխանեց՝ ասելով, թե այդ թեմային կվերաբերի իր հաջորդ մեծ ասուլիսը: Մինչ դա տեղի կունենար, բռնկվեց պատերազմը Արցախի դեմ, որ ավարտվեց ցավալի պարտությամբ: Դրանից հետո Սերժ Սարգսյանը հանրությանը ներկայացավ արդեն բացառիկ հարցազրույցով, որը մեծ ասուլիսի ձևաչափ չէ, քանի որ հարցերի հնարավորությունը, բնականաբար, սահմանափակ է: Մինչդեռ հարցեր շատ կան, թեկուզ հենց Սարգսյանի բացառիկ հարցազրույցի մի քանի հայտարարություններից բխող: Մասնավորապես, նա հայտարարում է, որ մնում էր վարչապետ՝ Արցախի հարցում աշխատանքային փաստաթուղթը ստորագրելու համար, որպեսզի չթողնի սերունդներին:

Իսկ ինչո՞ւ այդ փաստաթուղթը չստորագրվեց մինչև 2018 թվական: Չէ՞ որ նախագահ Սարգսյանը դեռևս 2016-ին էր հայտարարել, որ Հայաստանը ստորագրության պատրաստ էր դեռևս 2011-ին՝ Կազանում, բայց Ալիևը ներկայացրեց հավելյալ պահանջներ, և ստորագրումը ձախողվեց: Առաջանում է մեկ այլ հարց՝ այդ ի՞նչ հավելյալ պահանջներ էր ներկայացրել Ալիևը: Դա հետաքրքիր հարց է, առնվազն այն պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները կարծես թե որևէ կերպ իրենց դժգոհությունը չհայտնեցին Ալիևի հավելյալ պահանջների կապակցությամբ: Արդյո՞ք դա նշանակում է, որ նրա հավելյալ պահանջները առնվազն լռությամբ ընդունվել են համանախագահ երկրների ղեկավարների մակարդակում, կամ նրանցից որոշների մակարդակում:

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը աշխատանքային փաստաթուղթ չստորագրեց 2017-ի ընտրությունից հետո, երբ նրա կուսակցությունը ստացել էր խորհրդարանի բացարձակ մեծամասնություն, երբ նա հաղթել էր խորհրդարանի անաղմուկ ընտրությանը, և ոչ պոպուլյար թղթեր ստորագրելու լավագույն ժամանակը հենց առավելագույն ուժեղ ժամանակն է: Մինչդեռ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը լինելու էր թույլ, որովհետև նրա վարչապետությունը հանրությունն ընկալելու էր խիստ բացասական՝ որպես երրորդ և անժամկետ նախագահություն: Սերժ Սարգսյանը դա չէր կարող չպատկերացնել:

Իհարկե, մյուս կողմից հասկանալի է, որ նա իր պատասխաններում չի ներկայացնելու այն, ինչ եղել է, կամ այն՝ ինչ սպասել է, ակնկալել, ծրագրել, ինչ սպասվում էր արցախյան հարցում, ինչ խոսել էին Ալիևի հետ Ժնևում՝ մեկուսի սեղանի շուրջ, երկուսով, որտեղ տեղի ունեցավ նրանց վերջին տետ ա տետ հանդիպումը 2017-ի հոկտեմբերին, և որից մի քանի ժամ հետո շվեյցարահայ համայնքի հետ զրույցում Սարգսյանը հայտարարեց, թե Ալիևն էլ չի ուզում, որ սահմանին լինեն զոհեր: Թեև այդ հայտարարությունից մեկ-երկու օր առաջ ադրբեջանցիները սպանել էին հայ զինվորի, և սպանեցին նաև մեկ-երկու օր հետո:

Սերժ Սարգսյանը հազիվ թե հայտնի իր, եթե ոչ տեղեկացվածությունը, ապա առնվազն գոնե ենթադրությունը կամ գնահատականը, թե Ալիևը 2018-ի հոկտեմբերին նախատեսված Ադրբեջանի նախագահի իր հերթական ընտրությունն ինչու տեղափոխեց 2018-ի ապրիլ՝ արտահերթ կարգով ընտրության, այդպիսով ազատելով իր ձեռքերը 2018-ի աշնան համար: Ինչի՞ց էր Ալիևը ազատում իր ձեռքերը: Հարցերը իրապես շատ են, որոնց պատասխաններով կտոր առ կտոր կարող է հավաքվել պատկերը, բայց ինչի հավանականությունը խիստ ցածր է, գրեթե զրոյական: Ի՞նչ էր պատրաստվում ասել Սերժ Սարգսյանը արցախյան թեմատիկայով մեծ ասուլիսի ընթացքում, Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիսից հետո: Ի՞նչ կանխեց պատերազմը այդ առումով, և ինչը չհասցրեց կանխել Սերժ Սարգսյանը:

Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան