Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»


Հա­յաս­տա­նի թիվ մեկ ֆեյ­քը. կբաց­վե՞ն ար­դյոք հա­սա­րա­կու­թյան աչ­քե­րը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր երկրի ԱԱԾ-ն շաբաթ օրվանից մի ամոթալի թամաշա է կազմակերպել։ Ինչ-որ ֆեյք օգտատիրոջ բացահայտելու համար ձերբակալություններ է իրականացնում։ Բայց զավեշտն այն է, որ այդ ֆեյք օգտատերը շարունակում է գրառումներ անել, ավելին՝ արդեն Տելեգրամ-ալիք ունի, որն ընդամենը մեկ գիշերվա մեջ մոտ 4 հազար հետևորդ ուներ։ Մի խոսքով, ստացվեց ֆեյքի լիարժեք «ռասկրուտկա»: Իրականում, մեծ հաշվով, ինչ-որ դարակազմիկ բան տեղի չի ունենում։ Ընդամենը Նիկոլ Փաշինյանը փորձում է պահել ֆեյքային ինդուստրիայի մենաշնորհը (թեկուզ՝ այս դեպքում ևս՝ ապաշնորհ)։ Այլ ֆեյքեր չպիտի լինեն, դա կենսական նշանակություն ունի Նիկոլի համար։ Բայց ինչ էլ անում են Նիկոլն ու իր թիմը, անպայման կա՛մ ծաղրի առարկա է դառնում, կա՛մ պարզապես ձախողվում է, կա՛մ, ավելի վատ, դառնում է ողբերգություն երկրի ու ժողովրդի համար:

Այս դեպքն արդեն որակվել է որպես հերթական կլոունադա՝ բացառապես քաղաքական աստառով: Վերադառնանք ֆեյքերի որսին։ Հիշո՞ւմ եք՝ ֆեյքեր բռնելու մի զավեշտալի հանձնարարական Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ տվեց այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ով, ինչպես հետո պարզվեց, ուղղակի արհամարհել էր հանձնարարականը դրա անհեթեթ լինելու պատճառով։ Այսպիսով. ֆեյքային ինդուստրիան, ֆեյքերի ֆաբրիկաները Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքային հենարաններից են, եթե ոչ՝ ամենակարևորը։ Նիկոլ Փաշինյանը կարող է «առանց աչք թարթելու» կեղծել ամեն ինչ։ Նա հեղափոխական հրապարակում կեղծում էր հերոս Աբաջյանի պապիկին, Ծիծեռնակաբերդ բարձրանալ ցանկացող պապիկին, նա կեղծեց պատերազմի 44 օրվա իրադարձությունները։ Ամենաթարմը՝ ԵրևանԳյումրի ճանապարհին մի խումբ մարդկանցից «աջակից» բեմադրելու տափակ ներկայացումն էր։ Մի խոսքով՝ ֆեյքիզմն այս մարդու հոգու և արյան մեջ է։

Բայց եթե մինչև պատերազմը Նիկոլի սուտն ու կեղծիքը գերազանցապես աշխատում էին ու նրան ամուր պահում վարչապետի աթոռին, ապա հիմա այդպես չէ։ Մարդիկ դադարել են հավատալ ստերին, հետևաբար թուլացել է նրա իշխանության հենարանը, ու նա վախենում է իշխանությունը կորցնելուց։ Ի դեպ, Նիկոլը այս պահին ամենաշատը դրանից է վախենում։ Շատ է վախենում, մահու չափ: Ցավոք, հասարակությունը Նիկոլի կեղծ, դժբախտ ու դժգույն իրականությանն առերեսվեց պատերազմի ավարտից վայրկյաններ անց, երբ ինչ-որ բան փրկելն այլևս անհնար էր, չնայած երկու տարուց ավելի սթափ դատող, տրամաբանող մարդիկ, ամենակարևորը՝ Նիկոլին ճանաչողները բղավում, զգուշացնում էին... Ցավոք, հասարակության մի զգալի հատված մինչ այս պահն էլ չի ընկալում պատուհասած աղետի ողջ ծավալը, չի ընկալում, որ Արցախի չգոյությամբ անվտանգային խնդիրները ոչ թե պակասել են, այլ շատացել ու նոր դրսևորումներ են ստացել։

Բայց այդ անվտանգային խնդիրները, բնականաբար, չեն հետաքրքրում Նիկոլ Փաշինյանին ու նրա ֆեյք որսացող ԱԱԾ-ին։ Մարդիկ ուրիշ գործերով են զբաղված։ Ստեղծված իրավիճակում մենք, որպես ազգ, որպես քաղաքացիներ, մեծ հաշվով, լայն ընտրության հնարավորություն չունենք։ Կա՛մ մենք պահում ենք Նիկոլին, գնում նրա հետևից մինչև պետության վերջնական վախճան, կա՛մ դրա հակառակը։ Եթե Փաշինյանին հաջողվի, այդուհանդերձ, պահել իշխանությունը, ապա բրիտանացի գիտնականները աշխարհի ժողովուրդների համար կարող են հանգիստ տպագրել «Պետականության վախճանի հայկական 50 երանգները» վերտառությամբ քաղաքագիտության ձեռնարկ։ Ամփոփենք։

Նիկոլ Փաշինյանի ֆեյք ինդուստրիան կարողացավ իր գործն անել՝ Նիկոլի նման հակաքաղաքական անհաջողակին բերեց իշխանության ու դեռ հաջողում է պահել իշխանության ղեկին։ Սակայն մի շատ ակնբախ փաստ կա, որն, ըստ երևույթին, չի նկատում ֆեյք բռնել սիրող ՀՀ ԱԱԾ-ն։ Հայաստանի թիվ մեկ ֆեյքը Նիկոլ Փաշինյանն է։ Իրականում այդ բարձրաստիճան ֆեյքն է բոլոր հայտնի ու անհայտ ֆեյքերի պորտալարը՝ բառի փոխաբերական ու բովանդակային հնարավոր բոլոր իմաստներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին