Այսօր Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Քաբուլում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով TACC-ին, ահաբեկիչ մահապարտները պայթեցրել են Բրիտանական դեսպանատան մեքենաները: Պայթյունի հետևանքով մահացել է 5 մարդ, 34-ը՝ վիրավորվել են:
Ըստ առողջապահության նախարարության ներկայացուցչի տվյալների՝ բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ են, տուժածների շարքում կա 5 երեխա:
Այսօր Բադգիսի հյուսիս-արևմտյան հատվածում ահաբեկչության զոհ է դարձել ևս 2 ոստիկան. 7 մարդ, այդ թվում 3 իրավապահ վիրավորվել է: