Ավելի քան 1000 մարդ է մասնակցել Microsoft ընկերության կազմակերպած զանգվածային սելֆիի նակարահամանը: Այս մասին հայտնում է orer.am-ը` վկայակոչելով RG.ru-ին:
Այս հետաքրքիր ինքնանկարն արվել է Nokia Lumia 730 սմարտֆոնի փիար-ակցիայի ընթացքում: Խմբակային սելֆիին մասնակցել է 1151 մարդ, որից հետո հետաքրքիր նկարը տեղադրվել է Microsoft Lumia Bangladesh-ի Facebook-յան էջում: Մոտ 35000 օգտատաեր հավանել և ակտիվ քննարկման թեմա է դարձրել այս սելֆիի պատմությունը:
Դեռևս հայտնի չէ` Microsoft-ը պաշտոնապես կգրանցի այս ռեկորդը, թե՞ դա արվել է միայն գովազդի համար: