Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան


«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի վա բանկը․ դիկտատուրա

«Իրականում՝ փորձելով իր օգտին լուծել ընթացիկ ճգնաժամը, զուգահեռ հարթությունում Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն անում է քայլեր, որոնք պայմանականորեն կարելի է դասել ռազմավարական բնույթի գործողությունների շարքին, և որոնց նպատակը սեփական իշխանության կերպի փոփոխությունն է․ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի դիկտատուրա, ինչի մասին են վկայում վերջին շրջանի նրա բազմաթիվ նախաձեռնություններ։

Գագիկ Ջհանգիրյանին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ դարձնելուց հետո իշխանությունն անցավ ԲԴԽ-ի նկատմամբ բացահայտ հարձակման․ նպատակը մեկն է՝ վերցնել դատական իշխանությունն ու տոտալ վերահսկողություն սահմանել այսօր անկախության որոշակի նշաններ ցույց տվող իշխանության այդ ճյուղի նկատմամբ։

Եթե հիշենք, որ անցած տարի կատարված հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում իշխանությունն արդեն տոտալ վերահսկողություն է հաստատել Սահմանադրական դատարանի նկատմամբ, պատկերն ավելի ամբողջական կդառնա։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, ամբողջապես վերահսկելով օրենսդիր ու գործադիր իշխանությունները, ցանկանում է նույն վիճակը  հաստատել նաև դատական համակարգում։

Բովանդակային առումով սա ուղիղ դեպի դիկտատուրա տանող ճանապարհ է։ Այդ ճանապարհին նա փորձում է նաև վերացնել իշխանությանը քիչ թե շատ հակակշռող բոլոր կառուցակարգերը։ Հենց այդ տրամաբանության շրջանակում պետք է դիտարկել Մարդու իրավունքների պաշտպանի դեմ սկսված արշավը, որի վերջին արարը դարձավ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը կրճատելու Կառավարության նախաձեռնությունը։

Եվ դա տեղի է ունենում իրավապահ մարմինների, այդ թվում՝ ոստիկանության ֆինանսավորումն ավելացնելուն զուգահեռ, ինչը Նիկոլ Փաշինյանի դիկտատորական նկրտումների ևս մեկ խոսուն վկայություն է։

Կանխատեսելի է, որ դատական համակարգի ուզուրպացիայից ու ՄԻՊ-ի դերակատարության նվազեցումից հետո Նիկոլ Փաշինյանի հաջորդ գրոհն ուղղված է լինելու իր վերահսկողությունից դուրս գտնվող իշխանության վերջին ճյուղի՝ մամուլի դեմ։

Դրա սերմերն արդեն իսկ ցանված են՝ ի դեմս Զանգվածային լրատվամիջոցներին (ԶԼՄ) ֆինանսական մուտքերի զգալի մասից զրկելուն ուղղված «Գովազդի մասին օրենքում» փոփոխությունների և, պայմանականորեն, «անանուն աղբյուրների» դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնությունների։

Վերահսկողություն հաստատելով իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ և վերացնելով իշխանությանը հակակշռող ինստիտուտները՝ Նիկոլ Փաշինյանը վերջնականորեն միանձնյա իշխանություն կհաստատի՝ դա, բնականաբար, ներկայացնելով՝ որպես «ժողովրդի իշխանություն» ամենայնի նկատմամբ։

Հաջողելու դեպքում, միջազգային կազմակերպությունների և հանրության հովանու ներքո՝ Նիկոլ Փաշինյանը կդառնա «ժողովրդական բռնապետ»՝ պահպանելով ժողովրդավարության ֆորմալ դեկորները, բայց իշխանության բովանդակությունը դարձնելով ամբողջովին ավտորիտար։

Իրավիճակի նրբությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության այս մոնոլիտը կառուցում է լարախաղացի սկզբունքով. մի կողմից՝ նրա իշխանությունը գտնվում է լինել-չլինելու ամենժամյա վտանգի առաջ, և թվում է՝ Նիկոլ Փաշինյանին ոչինչ չպետք է հուզեր, բացի իշխանությունը թեկուզ մեկ օր ավելի պահպանելու խնդրից։ Բայց ոչ՝ նա գնում է վա բանկ՝ առաջնորդվելով ամեն ինչ կորցնելու կամ ամբողջը շահելու արկածախնդիր սկզբունքով։

Տապալվելու դեպքում նա կորցնելու է ոչ միայն իշխանությունը, իսկ հաջողելու դեպքում շահելու է ամեն ինչ՝ բացարձակ իշխանություն և դեմոկրատական բռնապետի երանելի կարգավիճակ։

Ֆյուրերի ականջը կանչի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավոր