Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»


«Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Քաղաքական

Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբեությամբ, նույն սուտը հարյուր անգամ անամոթաբար կրկնելով և բանակցային գործընթացի պատմությունը սեփական քաղաքական, նույնն է թե՝ ապազգային նպատակներին հարմարեցնելով, մարդկանց մոլորեցնելուն: Այս մասին ասվում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբեությամբ, նույն սուտը հարյուր անգամ անամոթաբար կրկնելով և բանակցային գործընթացի պատմությունը սեփական քաղաքական, նույնն է թե՝ ապազգային նպատակներին հարմարեցնելով, մարդկանց մոլորեցնելուն:

Չի ստացվելու:

Լավ հիշիր, կապիտուլյա՛նտ, մանիպուլյացիաներով չես կարողանալու մոռացության տալ միտումնավորությանդ, թե ապաշնորհությանդ հետևանքով (դա մոտ ապագայում կպարզի դատարանը) զոհված հազարավոր մեր երիտասարդներին, Արցախի հանձնածդ բնակավայրերը, Հայաստանի սահմանների նկատմամբ թշնամու ոտնձգությունները անտրտունջ հանդուրժելը և մեր որդիներին Բաքվի բանտերում կտտանքների ենթարկող, մեր հազարամյա մշակութային արժեքներն Արցախում ոչնչացնող թշնամու հետ թուլամորթ, վախկոտ տեսակիդ սիրախաղերը կեղծ խաղաղասիրական կոչերի ներքո, երբ թշնամին մինչ այսօր հոխորտում ու սպառնում է հայ ժողովրդին:

Քեզ այլևս ոչ ոք չի հավատում, որովհետև դու ստել ես ողջ պատերազմի ընթացքում, ստել ես դրանից հետո, ստում ես հիմա:

Սուտը քո էությունն է, և երբ այն հատել է նաև Հայաստանի սահմանները, քո խղճուկ տեսակը անհանդուրժելի է դարձել մեր երկրի գործընկերներին ևս, ու նրանց կոշտ պատասխանը չի ուշացել:

Երբ Արցախյան հիմնախնդրի բանակցային պատմությունը լսում էիր հայ ժողովրդի թշնամի, իսկ քեզ համար՝ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից, պարզ է, որ դա պիտի դառնար քո միակ ճշմարտությունը:

Պաշտոնավարմանդ առաջին իսկ պահից անամոթաբար ստեցիր՝ հայտարարելով, թե բանակցություններ չես վարում Ալիևի հետ, այլ ընդամենը հանդիպումների ժամանակ ծանոթանում ես բանակցային պատմությանը:

Սուտը բացահայտվեց, երբ Մոսկվայում 2020 թվականի ապրիլի 21-ին կայացած` Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության ակումբի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ հստակ և միանշանակ հայտարարեց, որ կողմերին դեռևս 2019-ի ապրիլին ներկայացվել է նոր նախագիծ, որը ենթադրում է կարգավորման փուլային տարբերակ:

Բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ ՀՀ իշխանությունների մոլորեցնող և անազնիվ հայտարարությունները այդպիսով հօդս ցնդեցին. Հայաստանից պաշտոնապես ոչ ոք չհերքեց Լավրովի հայտարարությունը, քանզի դա իրականություն էր, որը ՀՀ ապազգային իշխանությունները թաքցնում էին սեփական ժողովրդից Հայաստանում և Արցախում:

Սա ստերի շարքից հերթականն էր, ցավոք:

Ապագա կապիտուլյանտը հաջորդ հրեշավոր սուտը պիտի ասեր և պաշտոնապես հերթական ապտակը ստանար, այս անգամ՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունից, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով մեկնաբանելով Հայաստանի վարչապետի «44-օրյա պատերազմի ծագումը» տխրահռչակ հոդվածը, որտեղ կապիտուլյանտը մասնավորապես նշել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն, հստակ հերքել էր, ընդգծելով. «...հաստատել, որ Ռուսաստանը առաջարկել է միայն հենց այնպես վերադարձնել յոթ շրջանները և մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։

Սա ևս իրականությունն էր, որին համանախագահող մյուս երկրները չառարկեցին՝ բացահայտելով ՀՀ կառավարության ղեկավարի աթոռն զբաղեցնողի անպատասխանատու և ստախոս էությունը:

Երկրի վարչապետի աթոռն զբաղեցնելուց հետո կապիտուլյանտը միտումնավոր կերպով ի չիք դարձրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մինչև 2018 թվականը Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների հիմնական սկզբունքները, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հինգ հայտարարություններն ու խարխլեց կառուցված` հայկական կողմի ամուր բանակցային դիրքերը:

«Սեփական կետից» բանակցությունները սկսած և բանակցային ժառանգությունը պիտակավորող այս վարչախմբի ապիկար ու պոպուլիստական գործելաոճի պատճառով բանակցային օրակարգից փաստացի դուրս մղվեցին Մադրիդյան սկզբունքները, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները` դրանով իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բոլոր դրույթները:

Սեփական խղճուկ դիրքերից մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում դեռևս 2018թ. ապրիլի 17-ին ասածը՝ եզրակացություն է անում, թե. «Մենք ի՞նչ պետք է անեինք, պետք է ընդունեի՞նք Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պայմանները Ղարաբաղի հարցում, պետք է շարունակե՞ինք Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու գործընթացը»:

Մեկը հարցներ՝ այդ ի՞նչ մանիպուլյատիվ հնարքով Սերժ Սարգսյանի խոսքերը հանկարծ դարձան «Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու գործընթաց»: Այդքան լսել, լսել էր, գոնե խելք ունենար այս անգամ էլ լսեր իր «կիրթ» գործընկերոջը՝ Ալիևին, որը Սերժ Սարգսյանի և Արցախի մյուս հերոսների ազատագրած ու կապիտուլյանտի կոտրած ձեռքով հանձնված Քաշաթաղ այցի ժամանակ հրապարակավ հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձավ «Հայաստանի կապիտուլյացիայի ճանաչումը» և Ադրբեջանին թույլ տվեց վերադարձնել Լաչինի (Քաշաթաղ) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջանները:

Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չէին ցանկանում մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները: Սա բանակցություններում համաձայնության բացակայության հիմնական պատճառն էր:

Ցավոք, Հայաստանը և նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին, որպեսզի Ադրբեջանին վերադարձվեին 5 շրջանները, Ադրբեջանը բավարարվում էր դրանով, Լեռնային Ղարաբաղը այն ժամանակ անկախություն կստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները կմնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ:

Բայց ես մերժեցի այս առաջարկը»:

Կապիտուլյանտը այդ ժամանակ էլ ստախոսության համար ապտակ ստացավ և լռեց, որովհետև ասելիք չուներ:

Հարցնում ես, թե 2018 թվականի մայիսից, երբ դեռ մեկ շաբաթ էլ չկար, ինչ վարչապետ էիր, ինչո՞ւ էին Սերժ Սարգսյանը և իր թիմակիցները պնդում, որ եկել ես հողերը հանձնելու, որտեղի՞ց գիտեին և ինչո՞ւ էին հայտարարում, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Պատասխանը մեկն է՝ քո անցած ամբողջ ճանապարհը, Արցախի հարցում երբևէ արտահայտած մոտեցումներդ, թերթոնիդ հոդվածներն ու հայտարարությունները միայն այդ եզրահանգմանն էին բերում:

Նույն 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բանակցությունները կանգնած են Ադրբեջանի պատճառով: Իսկ երբ դուք եկաք իշխանության, միտումնավոր կերպով, «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք» ցինիկ հայտարարությամբ, ինքներդ բանակցային գործընթացը տարաք այն ուղղությամբ, որ Հայաստանը դարձրիք ապակառուցողական կողմ, որի պատճառով վերջին պատերազմում ԵԱՀԿ ՄԽ ոչ մի երկիր ագրեսիայի ենթարկված Հայաստանին չպաշտպանեց: Սրա ուղղակի վկայությունն է նաև համանախագահ Իգոր Պոպովի հայտարարության

այն հատվածը, որտեղ նա, խոսելով բանակցային պատմության մասին, ասում է. «...Թեև ամբողջական համաձայնության հասնել հնարավոր չի եղել, սակայն ամենից կարևորն այն է, որ բանակցությունները ընթացել են մշտապես մինչեւ 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց»:

Այս զազրելի ստերի ու մանիպուլյացիաների շարքն անվերջ է, բայց պոպուլիստ մանիպուլյատորին դա քիչ է հետաքրքրում: Կարևորը սուտն անընդհատ կրկնելն է, և իր համոզմամբ՝ հասարակությունն այն ի վերջո կընկալի որպես ճշմարտություն: Չէ՞ որ այս հնարքը բազմիցս հաջողությամբ կիրառել է:

Սակայն, ինչպես ասում են՝ ստի ոտքերը կարճ են, ինչպես և դու ես կարճամիտ, կապիտուլյա՛նտ:

Խաբեությամբ այլևս չես մոլորեցնի մեր ժողովրդին:

Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը»:

Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք Չալաբյան