Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ
ՔաղաքականՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 24–ին, հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի կայքէջից։
«Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, այն հաղթահարելու ուղիներին, եւ, որպես հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Ներկայացնելով իրենց դիրքորոշումն ու մոտեցումները՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը կարեւորում է ընտրական օրենսդրության կատարելագործումը եւ, մասնավորապես, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ համամասնական ընտրակարգով անցկացումը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելին...