Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»


Ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ն չի հաշվարկի

iPress.am-Այս ընտրության արդյունքները ոչ թե ԿԸՀ-ն է հաշվարկելու, այլ՝ մեզ բարեկամ և հակառակորդ պետությունները․ սա է այս ընտրության առանցքային պահը։ Այս մասին Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է իր հոդվածում, որը վերնագրված է  «Հայկական դեֆոլտ կամ Սաունա-պետություն»։

«Տիգրան Մուկուչյանը ոչ թե թվեր և մանդատների քանակ է հրապարակելու, այլ՝ մեր պետության հետագա դատավաճիռը։ Իսկ դրա տարբերակները երեքն են.

1.            Հայկական վերածնունդ

2.            Հայկական դեֆոլտ

3.            Հայկական պետականության հիբրիդային կազմաքանդում

Հայկական դեֆոլտ

«Մեզի Ղարաբաղ պետք չի, Սյունիք պետք չի, թուրքի հետ խախանդ կապրենք, հալալ ա Նիկոլին»։ Այս գաղափարախոսությունը ունի կրողներ՝ շարքեր, ինտիտուցիոնալ միավոր և լիդեր։ Այն կոչվում է «էլեկտորալ թրիք»։

Այս գաղափարի հաղթանակն ի լուր աշխարհի ազդարարելու է հայկական դեֆոլտը։ Սա նշանակում է, որ

             Հայ ժողովրդի կրթված հատվածն ընդունում է իր պարտությունը և արձանագրում իր խոր անտագոնիզմը հայ ժողովրդի մի զգալի հատվածի հետ, վայր է դնում պետության և ժողովրդի հանդեպ իր պատասխանատվության զգացումը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

             Սփյուռքի կենսունակ և ազդեցիկ հատվածը, միավորները, շրջանակները սրընթաց կերպով օտարանում են հայկական պետությունից

             Արցախի հայությունն արձանագրում է իր անպաշտպանվածությունը և առաջիկա տարիներին լքում իր հազարամյակների պատմություն ունեցող բնօրրանը։

             Ռուսաստանն արձանագրում է հայ ժողովրդի՝ պետություն ունենալու անկարողությունը և էապես վերանայում է իր անելիքները տարածաշրջանում

             Թուրքիան և Ադրբեջանը արձանագրում են հայկական պետության դեգրադացիայի չափը, Ռուսաստանի փոփոխված ծրագրերը։ Դրանից հետո Հայաստանից պոկում են իրենց համար կենսական տարածքային բոլոր հատվածները։

             Հայաստանի մնացած հատվածը դառնում է Թուրքիայի սպասարկման կենտրոնի, մոտավորապես՝ Սաունա-պետության կարգավիճակ։

Սա է Հայաստանիհեռանկարը, որ կարող է արձանագրվել ընտրությունների արդյունքում։ Եվ բոլոր նրանք, ովքեր սա հասկանում են, պարտավոր են անել ամեն ինչ՝ նման բան թույլ չտալու համար։ Ամեն ինչ։

Ի դեպ, Հայաստանի համար նման հեռանկար պատրաստողների մեջ բոլորը չեն չկրթված և սոցիալական սուր խնդիրներով։Կա մի շերտ, որը բավական ապահով է և իրեն թվում է, թե կրթված է, ու որը Երևանի մոդայիկ սրճարաններում նստած կարող է ժամերով փիլիսոփայել, թե «Փաշինյանի տարածաշրջանային զարգացման մոդելը ճիշտ է, սա 21-րդ դարի մոտեցում է ռեգիոնալ խնդիրներին, որ ռևանշիզմն անթույլատրելի է, քանի որ կբերի նոր էսկալացիայի և այլն»։

Այս խավն անկիրթներից տարբերվում է նրանով, որ մի երկու տերմին գիտի ու ժամանակին բիզնեսի անվան տակ և նախկին իշխանությունների թողտվությամբ կարողացել է թալանել երկիրը, ու հիմա Նիկոլ է քարոզում ու խոսում «ռեգիոնալ մոդելների»  մասին՝ միայն ու միայն մեկ նպատակով՝ փող աշխատելու։ Ինչևէ։

Դժվար է հաշվարկել հայկական դեֆոլտի իրական ռիսկայնությունը, բայց այն կա, հետևաբար՝ ընտրությունների թեմային չի կարելի վերաբերվել սիրողական մակարդակով կամ էմոցիաներով կամ ներքին մասնավոր տարաձայնությունները չհաղթահարած։ Անդառնալի կորստի գինը շատ ավելի մեծ է, քան՝ ցանկացած նեղացվածություն կամ անձնական շահ»,- ասված է հոդվածում։

 

Ավելին՝ այստեղ

 

Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»