Ինչպես հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով TASS գործակալությանը, ՕՊԵԿ-ը (նավթ արտահանող երկրների կազմակերպություն) չի նվազեցնի նավթի արդյունահանման քվոտան: Այդ մասին նիստի արդյունքների հիման վրա հայտարարել է Լիբիայի փոխվարչապետ Աբդուռահման Աթահիր ալ Ահարիշը, ով նախագահում էր նիստը:
«Մենք որոշում ենք կայացրել նավթի արդյունահանման քվոտան 2015 թվականի ընթացքում թողնել անփոփոխ՝ օրեկան 30մլն բարել: Ընդունելով այդ որոշումը՝ ՕՊԵԿ-ի անդամ-երկրները պատասխանատու են շուկայում այն իրադարձությունների համար, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ նավթային շուկայի հաշվեկշռի վրա»,- ասել է Ահիրիշը:
Իր հերթին ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալլա Սալեմ ալ Բադրին հայտարարել է, որ նավթի ընթացիկ գինը կարելի է համարել բավարար: