Վերջին շրջանում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ամեն տեղ խոսակցություններ է տարածում, թե իբր նախարարներն անմիջապես հանձնարարություն են ստանում Բաղրամյան 26-ից, որտեղ նրանց Սերժ Սարգսյանն ասել է, թե ղեավարն ինքն է և իրեն պետք է սկզբում հաշվետու լինեն՝ շրջանցելով Հովիկ Աբրահամյանին:
Խոսակցությունների համար, թերևս, հիմք է ծառայել նաև կառավարության վերջին երկու նիստերում տեղի ունեցածը:
Բայց սա դեռ ամենը չէ: Հարությունյանն այսօր ծրագիր ունի միավորել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը Ֆինանսների նախարարության վերահսկողություն իրականցնող վարչության հետ: Մեր տեղեկություններով՝ նա անգամ թեկնածու ունի, ով պետք է կառավարի այդ մարմինը: Շրջանառվում է Վիգեն Կետիկյանի անունը, որն առանձնապես բան չի հուշում հասրակական-քաղաքական շրջանակներին:
Շարունակությունը կարդացեք Չորրորդ Իշխանություն թերթի այսօրվա համարում