Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ Մամիջանյան


Քաղաքական պատասխանատվության և բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե պետության վախճանի թեմայով ողբերգական ֆիլմ նկարահանվեր, ապա, վստահաբար, Հայաստանի ԱԺ իշխանական մեծամասնության ծափերի դրվագը բոլոր նոմինացիաներում կհաղթեր՝ բառի վատ, խայտառակ ու ամոթալի իմաստով։

Այս իշխանությունն իր հետևից համատարած թողնելու է փլատակներ՝ տնտեսությունում, բանակում, ամենուր, սակայն քաղաքական պատասխանատվության և առհասարակ բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է։ Եվ սա է այսօր գլխավոր հարցը՝ ինչի՞ համար եք ծափ տալիս՝ պետության վախճանի՞։

Պատգամավորի մանդատը, նախարարի աթոռը և, թերևս, ամենակարևորը՝ պարգևավճարը, դարձել են այս մարդկանց խմբակի համար պետության վախճանի համար ծափ տալու փոխհատուցումը։

Բայց, միևնունն է, հետո գրոշի արժեք չի ունենալու «բա ի՞նչ անեինք, մենք դրա ձեռքը գերիներ էինք» բովանդակությամբ արդարացումները, քանի որ այդ կոլեկտիվ դըմփդըմփ-հու-ի մեջ խլացան Եռաբլուրի լուռ ձայները, ազգի բաց, արնահոսող վերքի մրմուռը, ի վերջո՝ հայրենիքի շունչը։ Ինչևէ, առաջ անցնենք։

Հաճախ ենք տեսել, թե ինչպես են հարևան երկու կին սուրճի բաժակի շուրջ ժամերով բամբասում։ Պատմում, թե «պողոսը» ինչ ասեց, ինքը ինչ պատասխանեց, հետո «պողոսը» ինչ հակադարձեց, ինքը ոնց «պողոսի պորտը տեղը դրեց»։ Համաձայն եմ՝ կողքից տհաճ տեսարան է։ Բայց երբ բամբասկոտ կնոջ կերպարի մեջ է մտնում երկրի ղեկավարը և նրա թիմը, դա պարզապես խայտառակություն է, աղետ։ Քանի կար, հոխորտում էր, թե «չկասկածեք գերագույն գլխավոր հրամանատարի ունակություններիս վրա», հետո թե՝ «բա վարչապետը մա՞րտ է ղեկավարում, ես ի՞նչ կապ ունեմ»: Էլ չենք խոսում տարբեր մակարդակի զրույցների, քննարկումների, նույնիսկ փակ նիստերի մանրամասների հրապարակման մոլուցքի մասին:

Հրեշավոր օպերացիա է կազմակերպում, որին զոհ է գնում 7-8 հարյուր զինծառայող, հետո ասում է, թե «ես մոդերատոր էի, գեներալներն են իրականացրել։ Ես ի՞նչ կապ ունեմ»։

Նիկո՛լ, ինչպես դու ես հաճախ ասում, «է, հա, ձե՞ռ ես առնում», բա դու, բացի աղետ ու արյուն բերելուց, ուրիշ բանի ընդունա՞կ ես։ Անմեղ երեխայի պես անընդհատ հարց ես տալիս, թե «ի՞նչն այնպես չեմ արել, ի՞նչն եմ սխալ արել»։ Ամեն ինչը... Իսկ ի՞նչն ես ճիշտ արել։ Գեթ մեկ օրինակ բեր։ Չկա այդպիսին, պարզապես չկա։ Ու այս ֆոնին է, որ վերադարձել ես մինչպատերազմական հոգեվիճակին ու հռետորաբանությանդ։ Խոսում ես ապագայից։ Ի՞նչ ապագա։ Ինչքան շատ ես ապագայից խոսում, այնքան այդ ապագայի տեսլականը խամրում է։ Հայ ազգը քո «զրոյական կետի» անդառնալի ողբերգական հետևանքներն արդեն ճաշակեց, բավ է։

Այո, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, վերածնունդ կապրեն, բայց մի փոքրիկ դետալ կա, որ հաշվի չես առել, Նիկո՛լ, այդ ապագայում դու և քո թիմը ապագա չունեք։

Եվ ի վերջո փոխիր «փչացած պլաստինկադ»։ «Նախկինների, թալանի, կոպեկ առ կոպեկի» մասին արդեն ուղեղ սղոցող, անբովանդակ ու էժան զրույցներդ էլ ոչ մեկի չեն հետաքրքրում, քանի որ մեր կորուստներն ու ապագայի անորոշություններն այդ էժանագին բամբասանքներով չես փոխհատուցի։

Այսպիսով, տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, հայկական երկու պետությունները, հայ ժողովուրդն ապրում են մեր պատմության ամենաողբերգական և ամենաամոթալի էջերից մեկը, բայց այդ ընթացքն ուղեկցվում է այս ամենի պատասխանատուների և մեղավորների բուռն ծափահարությունների ներքո։ Սա հակաբնական, հակաքաղաքագիտական, հակամարդկային և, ի վերջո, հակապետական ընթացք է, որը պետք է հայ հասարակությունը կանգնեցնի։ Մենք արդեն ոչ թե ընտրության, այլ խորը ճամփաբաժանի առաջ ենք՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ ապագա ունենալու շանս։ Ուրիշ այլընտրանք չկա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան