«Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչը, ով այժմ հանդես է գալիս «Սթոք Սիթիում», նշել է, որ կատալոնական թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ կապված շատ հիշողություններ ունի: Հիշեցնեն, որ Բոյանը, ով վերջերս չէր բացառել «Բարսելոնա» վերադառնալու տարբերակը, Գվարդիոլայի օրոք շատ քիչ խաղաժամանակ էր ստանում:
«Գվարդիոլայի հետ կապված շատ հիշողություններ կան: Կան և՛ լավ հիշողություններ, և՛ վատ, ինչպես ցանկացած մարզչի դեպքում: Այս ամենից պետք է պարզապես ճիշտ հետևություն անել»,-Կրկիչի խոսքը մեջբերված է «Sport1»-ից: