Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» մարզչական անձնակազմը ցանկանում է գնել կիսապաշտպան Տորգան Ազարի տրանսֆերը: Այս մասին հայտարարել է գերմանական ակումբի սպորտային տնօրեն Մաքս Էբելը:
«Մենք ցանկանում ենք գնել Ազարի տրանսֆերը»,-Էբելի խոսքը մեջբերել է «Sport1»-ը:
Հիշեցնենք, որ Տորգան Ազարը «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի կրտսեր եղբայրն է: Տորգանի տրանսֆերային իրավունքները ևս պատկանում են «Չելսիին», իսկ «Բորուսսիայում» նա այժմ հանդես է գալիս վարձավճարով: