Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերն այս պահին ԱԺ-ում մասնակցում է փակ նիստի։ Արտաքին հարցերի հանձնաժողովից լրագրողներին դուրս են հրավիրել։
Նշենք, որ ԱԺ-ում միաժամանակ ընթանում են մի քանի հանձնաժողովների նիստեր` քննարկվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Նաև անցկացվում են ԱԺ լսումներ հանրային ծառայությունների համարանիշերի կիրառման մասին: