Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան


Քա­նի՞ «Բայ­րաք­թար» է խոց­վել Ար­ցա­խում, և ար­դյո՞ք դա իս­կա­պես կա­րող է ապա­հո­վել ռազ­մա­ճա­կա­տի ցան­կա­ցած հատ­վա­ծի հաղ­թա­նա­կը․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

vpk-news.ru-ն «Թակարդ «Բայրաքթարների» համար» վերնագրով հոդվածում գրում է, որ խոսակցություններն այն մասին, որ Արցախյան պատերազմում ադրբեջանական կողմին հաղթանակ են բերել թուրքական «Bayraktar TB2» գրոհային անօդաչու թռչող սարքերը, դեռ շարունակվում են: Արդյո՞ք դա այդպես է, և կարելի՞ է արդյոք «Բայրաքթարը» համարել ինչ-որ հրաշք զենք, որը ցանկացած իրավիճակում ապահովելու է ռազմաճակատի ցանկացած հատվածի հաղթանակը: vpk-news.ru-ի այս և այլ հարցերին պատասխանել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Բարանեցը:

- Ո՞րն էր հայ-ադրբեջանական հակամարտության գոտում «Բայրաքթարների» օգտագործման մարտավարությունը:

- Այն բաղկացած էր երկու տարբերակից: Նախ՝ թռչում են հետախուզական ԱԹՍ- ները, որոնք արձանագրում են հակառակորդի տեխնիկան և մարտական դիրքերը: Սա ի սկզբանե ապակողմնորոշել է հայկական կողմին: Այսինքն, կթռչեն, ապա կդադարեն թռչել: Ըստ ամենայնի, զինծառայողները այդպես են մտածել: Բայց բոլոր թիրախների բացահայտումից հետո սկսել են աշխատել հարվածային ԱԹՍ-ները: Որքան մեզ հայտնի է, նրանք ճակատի գիծ են հասել թևերի տակ կախված չորս հրթիռներով: Երկրորդ հերթին՝ հակամարտության սկզբում հայկական կողմը մեծ նշանակություն չի տվել ԱԹՍ-ներին: Օրինակ՝ ռազմական տեխնիկան տեղափոխել են նույնիսկ ցերեկը և դրանով իսկ ապաքողարկել այն: Եվ այդ պատճառով էլ շատ թանկ են վճարել: Անկեղծ ասած, ադրբեջանական կողմը թուրք մասնագետների օգնությամբ ամեն ինչ արել է հստակ և կոնկրետ: Նրանք իրականացրել են թիրախների համակարգված ոչնչացում: Բայց ասել, որ այդ ամենի դեմ դժվար էր ինչ- որ բան հակադրել, սխալ է: Եվ ահա թե ինչու: Իհարկե, հայկական կողմին հասցված վնասը մեծ է եղել: Բայց այդ պահին քչերն են ուշադրություն դարձրել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հայտարարությանը: Նա ասել էր, որ ԱԹՍ-ների առաջին թռիչքներից հետո ինչ-որ հրաշք է տեղի ունեցել. «Բայրաքթարները» սկսել են կա՛մ հպարտորեն ծեփվել գետնին, կա՛մ թռչել հայկական տարածք: Եվ դրան հաջորդել է պարզապես սենսացիոն հայտարարություն: Խաչատրյանը հայտարարել է, որ «Բայրաքթարների» ռմբակոծությունը դադարել է ամբողջ չորս օր:

- Իսկ ինչո՞ւ:

- Ինձ համար դա նույնպես մեծ առեղծված է: Իսկապես, ի՞նչ է տեղի ունեցել այդ չորս օրվա ընթացքում: Պատասխանն առաջարկել է ամերիկացի ռազմական փորձագետը, որը վերլուծություն է կատարել և եկել է այնպիսի եզրակացության, որն, ամենայն հավանականությամբ, հիմնավորված է տիեզերական հետախուզության տվյալների վրա: Նրա տեղեկություններով, «Բայրաքթարների» էլեկտրոնային ուղեղների վրա լուրջ ուժ է ազդել: Ամերիկացիները ասում են, որ դա հենց «անիծյալ» ռուսներն են արել, որոնք նստել են իրենց ՌԵՊ համակարգերում ու դեպի հայկական կողմ տարել ԱԹՍ-ները: Դա եղել է, թե չի եղել, մեր դատելու խնդիրը չէ: Բայց մեզ հաջողվել է ձեռք բերել մի քանի սարքին, ինչպես ասում են՝ «տաք» «Բայրաքթարներ»: Նրանք հայտնվել են մեզ մոտ և գտնվում են Ռուսաստանի ռազմական հետազոտական ինստիտուտներից մեկում:

- Բայց հետո թռիչքները վերսկսվեցին...

- Այո, դրանք վերսկսվեցին, չնայած կրկին ոչ երկար ժամանակով: Ինչպես հայտնի է դարձել, թուրքերը այն ժամանակ գտել են հակաթույն. նրանց հաջողվել է պաշտպանություն ապահովել ՌԷՊ-երի ազդեցությունից: Բայց այդ հակազդեցությունը տևել է մոտ երկու օր, մինչև անհայտ ՌԷՊ միջոցները, կրկին արգելափակելով բոլոր ռադիոալիքները, սկսել են «Բայրաքթարները» նստեցնել կամ շեղել ուղղությունը: Հետո կնքվել է զինադադարը:

- Իրականում քանի՞ «Բայրաքթար» է խփվել: Այդ առթիվ կան տարբեր լուրեր, անգամ այնպիսի լուր, որ ոչ մի ԱԹՍ չի վնասվել: Իսկ իրականո՞ւմ:

- Փաստացի մոտ 15 ԱԹՍ է խփվել կամ ստիպողական վայրէջք կատարել: Այդ թիվը անհիմն չէ: Գոյություն ունեն մի շարք հետազոտական և հետախուզական հիմնարկներ, որոնք հատուկ հետևում են ընկած (խփված) թռչող սարքերին, ներառյալ հրթիռներին ու ԱԹՍ-ներին: Նրանք վարում են օդային թիրախների ոչնչացման վիճակագրությունը, օրինակ՝ «SIPRI» ինստիտուտը (Շվեդիա): Այսպիսով, նրանք տալիս են տապալված «Բայրաքթարների» քանակը ամբողջ աշխարհում և, մասնավորապես, ռազմական գործողությունների գոտիներում: Կարելի է եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղում 13ից 15 նման ԱԹՍ է խփվել, որոնց լավագույն պահպանված նմուշները, կրկնում եմ, ուսումնասիրում են ՀՕՊ ակադեմիայի մեր մասնագետները:

- Ստացվում է, որ հակամարտության գոտում եղած խորհրդային և ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերը փնովելը եղել է դիտավորյա՞լ: Արդյո՞ք նրանք կատարել են իրենց առաջադրանքը:

- Իհարկե, կատարել են: Իսկ նման հաղորդագրություններին պետք է հանգիստ և զգույշ վերաբերվել: Այդ ամենը այն տեղեկատվական պատերազմի մի մասն է, որն անպայման ուղեկցում է թեժ պատերազմներին: «Բայրաքթարը» հիանալիորեն ոչնչացվում է երկու ճանապարհով՝ ՌԷՊ և զենիթահրթիռային համակարգերով: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում խոցված ԱԹՍ-ների ուղիղ կեսը խոցել են «Պանցիր»-ները: Այսինքն, ոչ վերջին թողարկման «Պանցիր» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը հայկական անձնակազմերով, ինչպես տեսնում ենք, բավականին լավ են աշխատել: Կարելի է պատկերացնել, թե ինչ արդյունք կլիներ, եթե ռուս մասնագետներով «Պանցիր ՍՄ» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր լինեին այնտեղ:

- Հիմա նոր հակամարտություն է արյունահոսում մեկ այլ վայրում, և, ըստ ամենայնի, Ուկրաինան նույնպես ապավինում է «Բայրաքթարներին» որպես հրաշք զենք...

- Այնտեղ իրավիճակն ավելի լուրջ է, բայց և ավելի կանխատեսելի: Մենք արդեն պատրաստվել ենք տարբեր զարգացումների: Ոչ մի ԱԹՍ չի ապահովի Ուկրաինայի հաղթանակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար Ղումաշյան