Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին չի հաջողվել համոզել «Պալերմոյի» հարձակվող Պաուլու Բրունո Դիբալային հանդես գալ «սկուադրա աձուրայում»: Ավելի վաղ Կոնտեն հայտարարել էր, որ Արգենտինայի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստը շատ է հետաքրքրում իրեն:
«Ցավոք, չկարողացա համոզել Դիբալային ընտրություն կատարել Իտալիայի հավաքականի օգտին»,-Կոնտեի խոսքը մեջբերված է «La Gazzetta dello Sport»-ից:
Հիշեցնենք, որ Դիբալան ասել էր, որ երազում է Արգենտինայի հավաքականում հանդես գալու մասին, սակայն կմտածի Կոնտեի առաջարկի մասին: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դիբալան մասնակցել է 12 խաղի և խփել է 5 գոլ: