ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այսօր քննարկվում էր ՕԵԿ պատգամավորների կողմից ներկայացված «ԴԱՀԿ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ նախագիծն իրավական տեսակետից փնթի է և պետք է լրամշակվի:
Այս տեսակետը կարծես թե վիրավորական թվաց Հովհաննես Մարգարյանի համար:
Արծվիկ Մինասյանն էլ պարզաբանեց, որ ինքը նկատի ունի, որ իրավաբանական առումով է նախագիծը փնթի, այլ ոչ` գաղափարապես: ՕԵԿ պատգամավորը շարունակում էր պաշտպանել իր օրինագիծը.
«Ժողովրդական խոսք կա` «Մեր ըսկին ձեր ոչնչից լավը չէ՞»: Մեր ժողովուրդը պահանջում է վերականգնել իր ոտնահարված իրավունքները: Օրենքներն ինչքան էլ Մարգրիտի պես պճնեն-բերեն, ասեն` լավն է, միևնույն է, մեր ժողովուրդը Նատալյա է ուզում», – իր խոսքում ասաց Հովհաննես Մարգարյանը: